Շիրակի մարզի որոշ համայնքներում` Պեմզաշեն, Բասեն, Վահրամաբերդ, Գառնառիճ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետավան, փետրվարի 12-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունենալու: Թեկնածուներն արդեն առաջադրված են, ԸԸՀ-ներն էլ գրանցել են նրանց անունները:Գյուղապետ դառնալու գրավական է համարվում ՀՀԿ անդամատոմս ձեռք բերելը, իսկ անկուսակցական կամ այլ կուսակցության հարող գյուղապետերին ժամանակ առ ժամանակ «մեսիջներ» են ուղարկվում, որ եթե չդառնա ՀՀԿ-ական, …