կողոպուտ Անդրանիկի փողոցում Հուն 26,2012 11:27 Հունվարի 25-ին, ժամը 13.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս է զանգահարել 56-ամյա մի կին և հայտնել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում անհայտ անձը բացահայտ հափշտակել է իր պարանոցի ոսկյա շղթան` խաչով, և դիմել փախուստի` պատճառելով 300.000 դրամի վնաս:Կատարվում է նախաքննություն:
Դիտահորերի գողը հայտնաբերվեց Հուն 26,2012 11:25 Հունվարի 25-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները բերման են ենթարկել Մասիս քաղաքի 46-ամյա մի բնակչի:Պարզվել է, որ նախկինում դատապարտված տղամարդը հունվարի 24-ին, ժամը 23.55-ի սահմաններում, Մասիս քաղաքի 6-րդ փողոցից գողացել է ջրահեռացման 2 դիտահորերի մետաղյա կափարիչները` ընկերությանը պատճառելով 60.000 դրամի նյութական վնաս:Գողոնն առգրավված է:Կատարվում է հետաքննություն:
Կանեփանման զանգված՝ կրծկալից Հուն 26,2012 11:22 Հունվարի 25-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու կասկածանքով, Սարդարապատ գյուղից, ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել Նորապատ գյուղի 20-ամյա մի բնակչի և նախկինում դատապարտված նրա երկու ուղևորներին, որոնցից մեկը՝ կին: Խուզարկությամբ կնոջ կրծկալից հայտնաբերվել է 2 փաթեթ, մեկում՝ 4,7գ, մյուսում՝ 6,2 գ կանեփանման զանգված:Կինը հայտնել է, որ թմրամիջոցը ձեռք է բերել ոմն …
Պատահար Արթիկում Հուն 26,2012 11:20 Հունվարի 25-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Օպել մակնիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքում բախվել է ճանապարհին կայանված ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայի, որն այդ պահին քարշակով ամրացված է եղել Մերսեդես-Բենց մակնիշի ավտոմեքենայի:Բախման հետևանքով Մերսեդես-Բենց-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Թունավորում շմոլ գազից Հուն 26,2012 11:17 Հունվարի 25-ին, ժամը 21.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ գազի թունավորումով Գյումրի քաղաքի Վ. Սարգսյան փողոցի մի շենքից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 5-ամյա մի աղջիկ:Պարզվել է, որ երեխան թունավորվել է տան գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:Կատարվում է քննություն:
Տեխասում փոթորիկ է մոլեգնում Հուն 26,2012 10:53 Ամերիկյան Տեխաս նահանգում հորդառատ անձրեւների եւ վատ տեսանելիության պատճառով հետաձգվել են Դալասի օդականավայանի տասնյակ չվերթները:Առանց էլեկտրաէներգիայի են մնացել հազարավոր տներ: Փրկարար ջոկատները նույնիսկ չի անցել վերանորոգման աշխատանքներին, քանի որ մեքենաները չեն կարող երթեւեկել հեղեղված փողոցներով,- գրում է vesti.ru-ն: Կա ահագնացող փոթորիկի առձացում:
չի հրավիրել Ֆրանսիայի դեսպանի կնոջը Հուն 26,2012 10:47 Թուրքիայի առաջին տիկին Հայրյունիսա Գյուլն օտար երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների կանանց ամենամյա ընդունելությանը չի հրավիրել Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանի կնոջը՝ Սաբինա Բիլիին։ Նա դեսպանի կնոջը րի հավիրել որպես բողոքի նշան Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի ընդունման։
Օսկարի հաղթողներին որոշելու են էլեկտրոնային քվեարկության միջոցով Հուն 26,2012 10:40 Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել է, որ 2013 թվականից “Օսկարի” մրցանակակիրներին որոշելու են էլեկտրոնային քվեարկության միջոցով,-հայտնում է France-Presse -ը:Նշվում է, որ էլեկտրոնային քվեարկության գործընթացի տեխնիկական կազմակերպմամբ զբաղվելու է Everyone Counts ընկերությունը: Հիշեցնեն, որ “Օսկարի” 84-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունենալու 2012 թվականի փետրվարի 26-ին: Հավակնորդների անունները հայտարարվել են հունվարի 24-ին: Այս տարի մրցանակաբածխությունը տեղի կունենա ավանդականբ քվեաթերթիկների միջոցով:
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Սելիմի լեռնանցքը Հուն 26,2012 10:27 Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ի ժամը 08.00-ի դրությամբ Հայաստանում փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, ինչպես նաև Սելիմի լեռնանցքը: Կարմիրի լեռնանցքը դժվարանցանելի է:
Ավտովթար Չարենցի փողոցում. Մեծ անիվ-ի ներկայացուցիչը տեղափոխվել է հիվանդանոց (ֆոտոշարք) Հուն 26,2012 10:26 Հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Չարենց փողոցի թիվ 7՝ Կերամիկա խանութի շենքի դիմաց, 40-ամյա Առաքել Չարչյանը, վարելով ՎԱԶ 21703 մակնիշի 915 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենան, ընդհարվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող 25-ամյա Սմբատ Ստեփանյանի վարած Օպել մակնիշի 29 …
19 Հունիս 21:44 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 22-ամյա երիտասարդը 20 հազարանոց հուշադրամներ է իրացրել․ Չարենցավանի ոստիկանների բացահայտումը
19 Հունիս 17:12 «Հայաստանի կառավարությունը սառեցրել է արցախցիների բոլոր միջոցները»․ ինչու տեղահանված արցախցիների թոշակները չեն բաժանվել․ Սեյրան Հայրապետյանը մանրամասնում է
17 Հունիս 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե այս սրբազան շարժումը չհաջողեց, ապա մինչև 2026 թվականը՝ չգիտեմ Հայաստանից ինչ կմնա․ Ջամալյան
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 10:16 Ռուբեն Վարդանյանին խոշտանգել են բանտում․ զրկել են քնից ու ջրից, թույլ չեն տվել լվացվել, փոխել սպիտակեղենն ու հագուստը
18 Հունիս 16:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իշխանությունները Բագրատ Սրբազանի վրա «գործ» են գտել․ իրավական պրոցես են ուզում սկսել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
14 Հունիս 18:03 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը՝ «Ֆազը», կյանքից զրկվելուց առաջ առավոտյան գնացել է Ավանի դատարան․ դատավոր Շահվերդյանը որոշում էր կայացրել
22 Մայիս 14:05 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի վրա անձրեւանոց նետած կնոջ գործով դատարանը վճիռ է կայացրել․ ոչնչացնել գործիքը