30 ՀԱԲ ԴԻՄԵԴՐՈԼ Հուն 25,2012 00:00 Երեկ` առավոտյան` ժամը 10-ի սահմաններում, տեղեկություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով «Արմենիա» ՀԲԿ (Հանրապետական հիվանդանոց) է տեղափոխվել Նար-Դոսի 122 հասցեի բնակիչ 1972թ. ծնված Ա.Մանուկյանը: Վերջինս խմել էր 30 հաբ դիմեդրոլ: Բժիշկները տուժածի վիճակը գնահատել են ծանր:
ՍԴ-Ն ՄԵՐԺԵՑ Հուն 25,2012 00:00 Հունվարի 24-ին ՍԴ-ն գրավոր ընթացակարգով քննարկել եւ մերժել է բանակում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի մոր` Հասմիկ Հովհաննիսյանի դիմումը: Հիշեցնենք, որ Հասմիկ Հովհաննիսյանը ՍԴ-ից պահանջել էր քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի` «Նախաքննության ավարտման պահից» դրույթի եւ 201-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Արտակ Նազարյանի քրոջ` Ծովինար Նազարյանի խոսքերով` …
ՈՐԱԿ Է ՊԵՏՔ Հուն 25,2012 00:00 Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքերով` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման հետեւանքների մասին դեռ չի մտածել եւ առայժմ խոսքը միայն բանակցությունների մեկնարկի մասին է: Նա նաեւ նշեց, որ ՀՀ-ն եւ Վրաստանն այս պայմանագրի բանակցությունների առումով համընթաց են գնում ԵՄ-ի հետ, եւ գործընթացի ուշացումներ չկան: Նա նաեւ վստահեցրեց, որ հայկական ընկերությունները ԵՄ շուկայում …
ՏՈՒԳԱՆԵՑԻՆ Հուն 25,2012 00:00 Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նիստի ժամանակ 10 միլիոն դրամով տուգանել են «Քեթրին» ընկերությանն այն բանի համար, որ ընկերությունը, ունենալով գերիշխող դիրք ազոտական պարարտանյութի ներկրման եւ վաճառքի շուկայում, իր դիրքը չարաշահել է: Հավելենք, որ հանձնաժողովի անդամները սկզբում որոշել են ընկերությանը տուգանել 20 միլիոն դրամով, սակայն նկատի ունենալով, որ սա տվյալ ընկերության կողմից գերիշխող …
ՄԵՂԱԴՐԱՆՔԸ ԽՍՏԱՑՎԵԼ Է Հուն 25,2012 00:00 Աղմկահարույց «Եղնիկներ» զորամասում ենթասպա Արմեն Թովմասյանի թեթեւ ձեռքով աչքը կորցրած ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանը զորացրվել է, իսկ Թովմասյանի մեղադրանքը` խստացվել: Հիշեցնենք, որ Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Սակայն երբ ստացվել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները, նախօրեին նշված մեղադրանքին ավելացել է եւս մեկը` Քր. օր.-ի 112 հոդվածի 1-ին մասը` դիտավորությամբ մեկ …
«ՆՈՐ ՏԱՐԻՆ ՆՇԵԼՈՒ ՍԻՐՏ ՈՒ ՀՆԱՐ ՉՈՒՆԵԻՆՔ» Հուն 25,2012 00:00 Բագրատաշենում` եռահարկ շենքի կիսանկուղային հարկի մեկսենյականոց բնակարանում, գոյատեւում է Մինասյանների ընտանիքը: 1988թ. երկրաշարժի պատճառով պատերին ճեղքեր են գոյացել, հատակը խոնավությունից ուռել է: Սենյակի անկյունում պառկած է 19-ամյա Աննան, ով մանկուց տառապում է ուղեղային կաթվածով: «Նրան մի քանի տարվա կյանք է մնացել, ամենաշատը 20-24 տարի կարող է ապրել, ինքն էլ գիտի»,-դստեր մասին ասում է Աննայի մայրը` …
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ` ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Հուն 25,2012 00:00 2011թ. հունիսի 26-ին Գյումրիում տեղի ունեցած դեպքը, երբ դաժան ծեծի հետեւանքով մահացավ շտապբուժօգնության բժիշկ 65-ամյա Աշոտ Գրիգորյանը, շատերը կհիշեն: Գյումրու շտապօգնության բժիշկը, մեկնելով կանչի, հիվանդի որդու` 28-ամյա Արտակ Կարապետյանի կողմից ենթարկվելով բռնության, մահացել էր:Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը Կոմինտերնի փողոցի 13 բնակարանում հայտնաբերել էր շտապօգնության բրիգադայի բուժաշխատող, 1946թ. ծնված Աշոտ Գրիգորյանի …
ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՆԻՍՏԵՐ Հուն 25,2012 00:00 Երեկ հասարակական հնչեղություն ունեցող 3 դատական նիստեր նշանակվել էին գրեթե նույն ժամին: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնական նստավայրում շարունակվեց ՀԱԿ երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի գործով դատական նիստը: Մեկնարկեց նաեւ դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու» դատավարությունը: Նույն դատարանի Քանաքեռ-Զեյթունի նստավայրում էլ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի …
«ՆԵՆՑ ՎԱՏ Ա ՄՇԱԿՈՒՅԹԻ ՎԻՃԱԿԸ», ՏԻԿԻ՛Ն ՆԱԽԱՐԱՐ Հուն 25,2012 00:00 Պատասխան Հասմիկ Պողոսյանին` իր հարցազրույցի առթիվՀա՛, տիկի՛ն նախարար, նենց վատ ա մշակույթի վիճակը, որ Ձեր պաշտոնանկությունը պիտի լինի անհապաղ: Հանուն մեր մշակույթի: Հա՛, գիտենք, որ տիկին Ռիտա Սարգսյանի հետ մշակութային ծրագրեր եք իրականացնում, նավթալինոտ երգիչներ եք բերում Հայաստան` Ռոբերտինո Լորետի, Վյաչեսլավ Դոբրինին, «Աիդա»-ի ու «Սպարտակ»-ի մաշված ու քայքայված մեկնաբանություններով բեմադրություններն եք տեղափոխում մեր Օպերայի ու …
Հուն 25,2012 00:00 «Մեծամասնականի պարագայում դեռ չի ձեւավորվել այն մշակույթը, որ քաղաքական մարդը կարողանա ընտրվել»: Հրանտ Մարգարյան «Հրապարակ» Ծեծ ու ջարդի, լցոնումների, կեղծիքի վերջնարդյունքում մշակույթ իհարկե չի ձեւավորվի: Այլ հարց է, որ մեծամասնականի աննպատակահարմարության մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է, ու դրանով իսկ անիմաստ` համապատասխան քննարկումների ծավալումը: Բայց դեռ ամեն ինչ կորած չէ, որպեսզի Մարգարյանի ասած մշակույթը ձեւավորվի: Ի …
30 Դեկտեմբեր 18:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
30 Դեկտեմբեր 18:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կրակել են Արարատի մարզի դատախազի տեղակալի վրա, զենքով հարվածել, նա ընկել է. ինչ է կատարվել Երևանի քաղաքապետարանի մոտ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից