Մար 22,2012 00:00 ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցը շարունակում է հայրենի քաղաքական դաշտում լուրջ քննարկումների թեմա մնալ: Ու դրանք առավել հետաքրքիր դարձան, երբ նրա խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը չգաղտնազերծեց ՌԴ նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Քոչարյանի «տետ-ա-տետ» զրույցի մանրամասները: Մեր մոսկովյան աղբյուրները տեղեկացրին, որ Քոչարյանը Պուտինի մոտ բավականին դժգոհել է Սերժ Սարգսյանի վարած արտաքին եւ ներքին քաղաքականությունից: …
Մար 22,2012 00:00 Հանրապետական կուսակցության համամասնական ընտրացուցակում եղած տառասխալները շատ մարդկանց սթրեսի առիթ են դարձել: Անհասկանալի է, թե ինչ պայմաններում, բայց համացանցում հայտնված ընտրացուցակի տարբերակում, օրինակ, 51 համարի դիմաց գրված է Արա Հարությունյան: Երեկ «Ժողովուրդ»-ը պարզեց, որ խոսքը ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի մասին է, որը մտերմիկ շրջապատում դժգոհել էր, թե ինչու ընտրացուցակում չկա իր անունը (կամ 51-րդն …
9 ՄԱՆԴԱՏ` ՓԵՍԱՅԻՆ Մար 22,2012 00:00 Երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց քաղաքական դաշտի երիտասարդացման անհրաժեշտության մասին, ոմանք դա ընդունեցին որպես նրա փեսայի` Միքայել Մինասյանի դերակատարության մեծացման հեռանկար, քանզի ինչպես հայտնի է, այս տարիների ընթացքում նա ձեւավորել է օտարերկրյա կրթություն ստացած ամբիցիոզ երիտասարդների լուրջ թիմ` ի դեմս ՄԻԱԿ-ի ու մի քանի Հ/Կ անդամների: Եւ քանի որ քաղաքական դաշտում Մ. Մինասյանի առանց այդ էլ …
ԿՀՆՉԻ՞ ԱՅՍՕՐ ՀՀ ՕՐՀՆԵՐԳԸ Մար 22,2012 00:00 Դատելով երեկ ԱԺ-ում արձանագրված իրավիճակից` այսօր ՀՀ չորրորդ գումարման խորհրդարանի վերջին նիստը, ամենայն հավանականությամբ, չի կայանա: Արդեն բավականին դժվար է դարձել Հայաստանում գտնել 66 պատգամավորների, որոնք պատրաստակամորեն կսեղմեն նախագահական նստավայրից ստացված հրահանգը կատարող կոճակները: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երբ ՀՀԿ խմբակցությունից իրավիճակը ներկայացվել է Սերժ Սարգսյանին, թե պատգամավորները չկան, ու հնարավոր չէ օրենքներն անցկացնել, Սարգսյանն ասել …