ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հրաման է ստորագրել, որպեսզի դատախազների աշխատանքային խումբ ստեղծվի, որը կզբաղվի ընտրախախտումների փաստերի առթիվ բոլոր հաղորդումների գրանցմամբ, հաշվառմամբ, դրանց ընթացք տալով եւ հսկողություն իրականացնելով: «Հետեւելու ենք, որ բոլոր հաղորդումները, դիմում-բողոքներն օրինական լուծում ստանան: Բացի դա, դատախազների այդ խումբը նպաստելու է, որպեսզի շատ օպերատիվ կարգով դրանցով որոշումներ կայացվեն, եւ քաղաքացիները կարողանան օրենքով …