Մար 30,2012 00:00 «Շուշան Պետրոսյանին ուր էլ տանեն` զարմանալի չէ»: Համլետ Հարությունյան aravot.am Մինչեւ վերջերս Շ. Պետրոսյանը շրջիկ երգչուհու համարում չուներ, ու այնպես էլ չէր, որ վերջինիս ով ուր ուզեր՝ տաներ: Բայց այսօր ՀՀԿ-ից հայտարարում են, որ ուր էլ տանեն, զարմանալի չի լինելու: Ու տարօրինակ որեւէ բան չկա նաեւ այն իրողության մեջ, որ առաջիկա քարոզարշավի շրջանակներում Շուշանը երգի …
Մար 30,2012 00:00 «Ամեն մի անձնավորություն եւ կուսակցական իր աշխատանքներով պետք է ապացուցի, որ ինքը պետք է լինի խորհրդարանում»: Վահան Բաբայան «Հրապարակ» Այսպիսով` երիտասարդ Վահան Բաբայանը, ով, դեգերելով տարբեր կուսակցություններով, վերջապես հանգրվանեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրացուցակում, ակամայից հաստատել է տեղեկությունը, որ եթե լավ չաշխատեն, խորհրդարանում չեն հայտնվելու: Իսկ թե ինչպես պետք է «լավ աշխատեն», դա արդեն ապագան …
Մար 30,2012 00:00 «Ես միշտ էլ իմ կյանքում պատգամավոր եմ եղել` ժողովրդի մարդ, որովհետեւ պատգամավոր ասելով` ես հասկանում եմ ժողովրդի հոգսերով տառապող, նրանց մատից փուշ հանող»: Հայկ Սանոսյան slaq.am Իհարկե, վիրահայ Սանոսյանը գուցե տառապել է ու նպատակ ունի կրկին տառապել` հանուն ժողովրդի, ինչն իր իրավունքն է: Բայց մի իրողության մասին նա, այնուամենայնիվ, մոռացել է. մարդու մատից փուշ հանելու …
ԿՊԱՏԺՎԵՆ Մար 30,2012 00:00 ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ մարտի 31-ին` ժամը 13:00-ին, Մաշտոցի պուրակում նախատեսվող ապամոնտաժման գործողությունները եւ մասնակիցների պահանջների հարկադրական կենսագործումը չեն պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նշված ապօրինի գործողությունները կարող են որակվել որպես իրավախախտում եւ առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն»:
ՃՈՅՏԻՆ ՄԵՐԺԵՑԻՆ Մար 30,2012 00:00 ԸՀ-ն երեկ մերժել է Արմավիրի մարզի թիվ 19 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ներկայացրած (27.03.2012թ.) դիմումը, ըստ որի` նույն ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես առաջադրված գեներալ Սեդրակ Սարոյանի ներկայացրած` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը չի համապատասխանում իրականությանը:
ԴԻՄԵԼՈՒ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ Մար 30,2012 00:00 ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը պատրաստվում է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն` ՀՀ ոստիկանության կողմից ընտրողների վերաբերյալ ակնհայտորեն ուռճացված տվյալներ հրապարակելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու դիմումով: «Քանի որ ԱՄՆ դեսպանը հորդորել է բոլորիս` մեզ հասած տեղեկությունները փոխանցել առաջին հերթին դատախազությանը, վարվելու եմ այդպես: Ինքս անձամբ իմ անունից այդ տվյալները ներկայացնելու եմ»,-ասել է Սաֆարյանը:
ԻՇԽԱՆԱԶԱՎԹՈՒԹՅԱՆ ԴԵՄ Մար 30,2012 00:00 ՀՀՇ վարչության անդամ Վիկտոր Միրումյանը Կոնգրեսին ու իրենց ընդդիմադիր համարող թեկնածուներին առաջարկում է դիմել Սահմանադրական դատարան: Նրա խոսքերով՝ ըստ գործող օրենսդրության՝ ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի սահմանած կարգի` 6 ամից ավելի հանրապետությունից բացակայող ՀՀ քաղաքացիներին պետք է հանել ընտրական ցուցակներից: «Առաջարկում եմ ՀԱԿ-ի կողմից առաջադրված եւ իրենց ընդդիմադիր հայտարարած պատգամավորության բոլոր մյուս թեկնածուներին խնդրո առարկա …
100 ՀՈԳԻ` ՄԻ ՏԱՆԸ Մար 30,2012 00:00 Թիվ 11 ընտրատարածքի ընտրացուցակներում սկանդալային փաստ է բացահայտվել. Գարեգին Նժդեհի փողոցի 35 շենքի 11 բնակարանում գրանցված է միանգամից 100 ընտրող: Ցուցակի 539-639 համարներում գրանցված քաղաքացիների անվան դիմաց նշված է հենց այս հասցեն: ՀՅԴ Շենգավիթի շտաբից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ իրականում այդ բնակարանը պատկանում է Սուսաննա Սաֆարյանին: Իսկ «Ֆեյսբուք»-ի օգտատերերից մեկն այս բացահայտման առնչությամբ գրել է. «Ժողովո՛ւրդ, …
ԱԱԾ ԲԱԺՆԻ ՊԵՏԸ, ՔՆՆԻՉՆ ՈՒ ԴԱՏԱԽԱԶԸ Մար 30,2012 00:00 Մարտի 29-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց պետական դավաճանության գործով դատաքննությունը: Խոսքը պետական դավաճանության մեջ մեղադրվող Կարեն Մեհրաբյանի, Ռոման Մաթեւոսյանի, նրանց օժանդակելու մեջ մեղադրվող Աշոտ Չտրկյանի եւ այդ ամենի մասին իմացող, իրավապահներին չհայտնող Կարեն Պետրոսյանի, Արթուր եւ Դավիթ Ավետիքյանների գործի մասին է: Ըստ մեղադրանքի` Կարեն Մեհրաբյանին հավաքագրել են ադրբեջանական հետախուզական ծառայությունների …
ԳԱՂՏՆԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Մար 30,2012 00:00 Ինչպես տեղեկացրել էինք, մարտի 26-ին` ժամը 14:50-ի սահմաններում, Երեւանի Խորենացու փողոցում գտնվող «Հիսուս Քրիստոսի վերջին օրեր» (մորմոնների) եկեղեցուց գողություն է կատարվել: Անհայտ անձինք գողացել էին եկեղեցուն պատկանող համակարգիչը (նոթբուքը): «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` գողացված համակարգչի մեջ բավականին հետաքրքիր տեղեկություններ կան Հայաստանի ընդդիմադիր դաշտում գործունեություն ծավալող որոշ ուժերի ու նրանց ֆինանսական տեղաշարժերի մասին: Թե հատկապես որ ուժի …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում