Մոսկվայում Ձնաբուք է Ապր 05,2012 13:06 Մոսկվայի Դոմոդեդովո և Վնուկովո միջազգային օդանավակայաններում տասնյակ չվերթներ հետաձգվել են ձնաբուքի պատճառո: Որոշ չվերթներ հարկադրված վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում: Մոսկվայի օդանավակայաններում արտակարգ ռեժիմով աշխատում է ձնամաքրման տեխնիկան, հերթապահում են հրշեջ ծառայության և շտապօգնության աշխատակիցները:
Կենսաթոշակի նվազեցման պատճառով ինքնասպան է եղել Ապր 05,2012 13:01 Աթենքում 77-ամյա մի թոշակառուի ինքնասպանությունից ժամեր անց Հունաստանի մայրաքաղաք Աթենքում տեղի են ունեցել զանգվածային բախումներ: Ցուցարարներն ավելի ուշ սկսել են իրավապահների վրա դյուրավառ հեղուկով շշեր նետել, ի պատասխան ինչին՝ ոստիկաությունը կիրառել է արցունքաբեր գազ: Հունական լրատվամիջոցները հայտնել էին, որ ինքնասպանության մեջ թոշակառուն մեղադրել էր Հունաստանի կառավարությանը, ով նվազեցրել էր իր կենսաթոշակը:Նշենք, որ Հունաստանում ինքնասպանությունների թիվը …
2 տոննա թմրանյութ է առգրավվել Ապր 05,2012 12:53 Իսպանիայի ոստիկանությունը Մուրսիա մարզի ափերի մոտ առգրավվել է 2.25 տոննա հաշիշի խմբաքանակ:Գործողության ժամանակ ձերբակալվել է 15 թմրավաճառ, այդ թվում` նրանց պարագլուխը:Հանցագործները ձերբակալվել են բեռը նավակից ափ տեղափոխելու ժամանակ, որտեղ էլ նրանց սպասել է անակնկալը: Մի քանի ամսվա ընթացքում քննիչներին հաջողվել է տեղեկություններ հավաքել հանցավոր խմբի յուրաքանչյուր անդամի մասին, ինչի արդյունքում էլ հաջողվել է իրականացնել օպերացիան:
Արդարադատության նախարարը տեղյակ չէ, որ Կոշ ՔԿՀ–ում կալանավոր է ինքնասպան եղել Ապր 05,2012 12:48 Այսօր, ապրիլի 5-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Կոշ Քրեակատարողական հիմնարկում։ Ինչպես armlur.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ՀՀ Արդարադատության նախարարության Կալանավայրերի վարչության Կոշ քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ) են այցելել Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Օպերատիվ քննչական խումբը և Արդարադատության նախարարության պաշտոնյաներ։ Այսօր Կոշ ՔԿՀ–ում հայտնաբերվել է 1969թ. ծնված Միսակ Ստեփանյանը՝ կախված վիճակում։Գ. Շամշյանը հայտնում է, …
քննարկել են բանակաշինությանն առնչվող հարցեր Ապր 05,2012 12:43 Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ըստ ԼՂՀ նախագահական գրասեյնակի մամուլի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են բանակաշինությանը և պաշտպանության ոլորտում երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր
Բերման են ենթարկվել 5 մլն դրամի պղնձալար գողացած երեք երիտասարդները Ապր 05,2012 12:40 Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, ապրիլի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, գողություն կատարելու կասկածանքով, իրենց բնակարաններից բերման են ենթարկել 3 երիտասարդի, որոնք խոստովանել են, որ ս/թ մարտի 25-ի գիշերը, Ավստրիական մանկական հիվանդանոցի շինհրապարակից գողացել են 2.200 մ տարբեր տեսակի պղնձյա էլեկտրական մալուխ` պատճառելով 5.000.000 դրամի նյութական վնաս: Ինչպես տեղեկացնում է Ոստիկանությունը, գողոնը մասամբ առգրավված է: Կատարվում է …
աշխարհի ամենաերջանիկ ազգը Ապր 05,2012 11:23 Դանիացիները կրկին ճանաչվել են որպես ախարհի ամենաերջանիկ ազգ,- տեղեկացնում է ITAR-TASS-ը՝ երջանկության վարկանիշային աղյուսակի առաջատարները սկանդինավյան երկրներն են: Երկրորդ հորիզոնականում է Ֆինլանդիան, երրորդում՝ Նորվեգիան: Շվեդիան իր բնակիչների երջանկության ցուցանիշով հայտնվել է աղյուսակի 7-րդ հորիզոնականում: ԱՄՆ-ն 11-րդ, իսկ Մեծ Բրիտանիան՝ 18-րդ տեղում են: Ամենաապերջանիկ երկրներն են Տոգոն եւ Բենինը, որոնք էլ եզրափակում են աղյուսակը: Եվրոպայում տեղակայված լինելը երջանկության …
Ուգո Չավեսը վերադարձել է Վենեսուելա Ապր 05,2012 11:19 Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը վերադարձել է հայրենիք Կուբայում երկրորդ անգամ ճառագայթային թերապիա անցնելուց հետո:Չավեսը հայտնել է, որ բավականին արագ է ապաքինվում քաղցկեղի դեմ վիրահատությունից հետո: Նա խոստացել է հաղթահարել հիվանդությունը` հոկտեմբերին կայանալիք ընտրություններում վերընտրվելու համար:
Կարմիր խաչի ղեկավարն այցելել է Սիրիայի քաղաքներ Ապր 05,2012 10:49 Սիրիայում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պաշտոնական ներկայացուցիչ Սալեհ Դաբական հայտնել է, որ ԿԽՄԿ ղեկավար Յակոբ Քյոլենբերգերն այցելել է Դամասկոսից հարավ գտնվող մի շարք քաղաքներ: Քյոլենբերգերը, ինչպես հայտնել է Դաբական, ծանոթացել է Դարաայում, ինչպես նաև դրա հարևան Նավա, Էզրաա և Շեյխ- Միսքին քաղաքներում տիրող իրավիճակի հետ: Սիրիայի հարավ է բերվել մարդասիրական օգնություն, որն իր մեջ ներառում …
Նոր iPhone 5-ը պատրաստ կլինի հունիսին Ապր 05,2012 10:37 Apple ընկերության iPhone 5-ի -ը պատրաստ կլինի հունիսին:Daily Mail-ը հաղորդում է, որ նման տեղեկություն ստացվել է Չինաստանում Apple-ի մատակարար Foxconn ընկերության աշխատակիցներից մեկի հետ հարցազրույցից: Ընկերությունն ասել է, որ նոր հեռախոսի արտադրման և թողարկման համար աշխատանքի է ընդունելու 18000 մարդու:
24 Հուլիս 22:13 Ալիևի կողմից հորինված Արևմտյան Ադրբեջան համայնքը կոչ է արել ՀՀ-ին ապահովել ադրբեջանցիների վերադարձը
25 Հուլիս 10:30 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամուսինս աշխատում է, իսկ մենք հանգստանում. ինչպե՞ս են ռուսները հանգստանում Բիձու գյոլում
25 Հուլիս 22:17 «Սա երազ է… սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է»․ Ռիչարդ Մադլենյանն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որովհետև ՀԷՑ-ից զանգել են իրեն
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16