Սամվել Բալասանյանը այցելել է Հեզհեզի ձոր Ապր 24,2012 19:34 Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի ոգեկոչման օրը` ապրիլի 24-ին Ազգային Ժողովի նախագահի տեղակալ, ԲՀԿ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, թիմակիցների ուղեկցությամբ, այցելեց Հեզհեզի ձոր (Ջարդի ձոր), ուր հարգանքի տուրք մատուցեց ցեղասպանության զոհերի հիշատակին:Սամվել Բալասանյանն իր խոսքում նշեց, որ չնայած ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդի կրած կորուստներն անդառնալի են, այնուամենայնիվ, հետամուտ լինելով դարասկզբի ոճրագործության միջազգային ճանաչմանը, պետք է նաև ամեն …
Одноклассники սոցցանցը կտեղայնացվի Հայաստանում Ապր 24,2012 19:30 Ռուսական Одноклассники սոցիալական ցանցը մինչև տարեվերջ կտեղայնացվի Հայաստանում, Վրաստանում, Մոլդովայում և Ուզբեկստանում, այսօր հայտնել է Mail.Ru Group-ի սոցիալական ցանցերի բիզնես-ստորաբաժանման մարքեթինգի ու ռազմավարական հաղորդակցությունների գծով տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովը: Նրա խոսքով` Ուզբեկստանում Одноклассники-ի տեղայնացումը կսկսվի սոցցանցի բջջային տարբերակի ինտերֆեյսի թարգմանությունից, իսկ արդեն մայիսի վերջին ուզբեկերեն կթարգմանվի սայթի վեբ-տարբերակը:Մինչև տարեվերջ ցանցը կտեղայնացվի նաև Հայաստանում, Վրաստանում ու Մոլդովայում:
Թուրքական կազմակերպությունները կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը Ապր 24,2012 19:25 Թուրքիայում “Մարդու իրավունքների կազմակերպությունը” Ստամբուլում ցույց է կազմակերպել` պահանջելով ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Թուրքական իսլամական ստեղծագործությունների թանգարանի առջև տեղի ունեցած ակցիայի վայրը պատահական չի ընտրվել. Օսմանյան կայսրության տարիներին թանգարանի կառույցը բանտ է եղել: Հենց այստեղ էլ Հայ մտավորականներին աքսորելու վճիռն այստեղ է կայացվել: Հավաքված ցուցարարները պաստառներ են պարզել, որոնց վրա գրաված է եղել “1915-ը ցեղասպանություն էր”, …
Ս. Սարգսյանը դիտել է Գիրքը որպես Ցեղասպանության վկա ցուցադրությունը Ապր 24,2012 19:11 Հայաստանի նախագահն, այսօր` ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ժամանակ, եղել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, դիտել “Գիրքը որպես Ցեղասպանության վկա” ժամանակավոր ցուցադրությունը, որը ներառում է շուրջ 300 հնատիպ ու սկզբնաղբյուրային նշանակության տպագիր փաստագրական նյութեր: Նախագահի մամուլի գրասենյակից armlur.am-ին հայտնում են, որ ցուցադրությունը կազմակերպվել է հայ գրատպության 500-ամյակի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք …
ՊՆ Կամազը շրջվել է. զինծառայողը մահացել է Ապր 24,2012 19:08 Այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի Թեժ լեռ կոչվող դաշտամիջյան ճանապարհի 6-րդ կմ հատվածում տեղ է ունեցել ավտովթար։ Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող 42-ամյա Արսեն Աքելյանը, վարելով “Կամազ 4310” մակնիշի ՊՆ-2181-Տ համարանիշի ավտոմեքենան, նշված հատվածում շրջվել է։ Վիրավոր վիճակում նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ, որտեղ էլ մահացել …
Քիմ Քարդաշյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ապր 24,2012 19:03 Քիմ Քարդաշյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: “Եկեք միասին հավաքվենք եւ հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որոնք սպանվել են 1915թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ժամանակ”,- գրել է Քիմը Twitter-ի իր միիկրոբլոգում:Հանրահայտ հեռուստաաստղը նաեւ անցած տարի էր կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Հրդեհ Բուսաբանական այգում Ապր 24,2012 18:45 Երեւանում, այսօր` ապրիլի 24-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Բուսաբանական այգում ծուխ է նկատվում: Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.09-ին, մարվել` 14.27-ին: Այրվել է 1000 քմ բուսածածկ տարածք եւ 20 ծառ:
Կոկաինով բանաններ Ապր 24,2012 18:32 Լեհաստանի երկու սուպերմարկետների աշխատակիցները Էկվադորից ներմուծված բանանների արկղներում ավելի քան 100 կգ կոկային են հայտնաբերել:Առեւտրի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ իշխանությունները, ոչ խանութների աշխատակիցները չգիտեն, թե ինչ կերպ է մրգերի մեջ թմրանյութերի խմբաքանակ հայտնվել: Վերջին ամսվա ընթացքում էկվադորցիներն արդեն երկրորդ անգամ են լեհերին բանանի հետ նաեւ թմրանյութ ուղարկում: Մարտի 30-ին կրկին բանանի արկղերում թմրանյութեր …
Երթ` Լոնդոնում նվիրված Ցեղասպանության 97-րդ տարելիցին (տեսանյութ) Ապր 24,2012 18:27 Հայերը երբեք չեն մոռանա Ցեղասպանությունը: Որտեղ էլ որ ապրում են մեր հայրենակիցները, այդ օրը մեկ մարդու պես ոգեկոչում են անմեղ զոհերի հիշատակը, տարբեր միջոցառումներ կազմակերպում, մասնակցում երթի: Երեկ էլ Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված երթ է կազմակերպվել Լոնդոնում: Մեծ Բրիտանիայի Հայկական եկեղեցական խորհրդի կազմակերպած երթին մասնակցել է ավելի քան հազար մարդ: Նրանք քայլել են Լոնդոնի …
Հրաբուխն արթնացել է Ապր 24,2012 18:23 Ինդոնեզական Սուլավեսի կղզում սկսվել է Լոկոն հրաբխի ժայթքումը: EFE գործակալության տվյալով` հրաբուխը օդ է նետել մոխրի ու փոշու սյուն, որի հետեւանքով խառնարանից 5 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել երկրաշարժ: Շրջանի բնակչությանը խորհուրդ է տրվել չմոտենալ հրաբխին: Հիշեցնենք, որ 2011-ի հուլիսին Լոկոնի ժայթքման ժամանակ բնակչությունը տարհանվել էր հրաբխի խառնարանից շուրջ 3.5 կմ շառավղով:
07 Հոկտեմբեր 17:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի ՔՊ-ական ավագանի Դավիթ Ախտոյանը՝ Մերձավանից հեռանալու և երեխաներին դպրոց չտանելու մասին
08 Հոկտեմբեր 12:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀԷՑ-ի գործով ՀՀ-ն վճարել է 199 մլն դրամ, Կարապետյանները՝ 189 մլն դրամ․ փաստաթուղթ
02 Հոկտեմբեր 07:21 Ո՞ր կաթնամթերքի հիմքում է պարսկական կասկածելի ծագումով սերուցքը. ցանկ․ «Ժողովուրդ»
01 Հոկտեմբեր 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաքվում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի նախաձեռնությունն առանց իր ներկայության դարձել է իրականություն
27 Սեպտեմբեր 11:49 14-ամյա տղային նստեցրել են ավտոմեքենան, տարել «Ազատի» ջրամբարի հարակից տարածք և ստիպել, որ խոստովանի վերջերս կատարված մի գողությունում իր մասնակցությունը
25 Սեպտեմբեր 14:22 Սպшնված Վոլոդյա Գրիգորյանի հետ զենքից վիրավորում ստացածին հարցաքննել են, նա խոսել է․ մանրամասներ
14 Սեպտեմբեր 21:50 Հայաստանը և նրա հետևում կանգնած ուժերը մեր հողերը վերադարձնելու մտադրություն չունեին․ Ալիև