Գրող, ակտիվիստ Լուսինե Վայաչյանի դուստրը՝ Նարե Սարկիսյանը երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում դիմել է իր մոր բոլոր ընկերներին՝ հետեւյալ կոչով․ “Ես ունեմ մի մամա, պուճուր-մուճուր, ճտպտան, ակտիվիստ, պայքարող, ամենքին հասնող, վերջին կտոր հացը ուրիշին տվող, իմ ու քո չտարբերող, ստեղծագործող, սուտը չասող, ճիշտը չթաքցնող, անող-դնող, կարեկցող, անչափ մեծ սիրտ ունեցող… Արդեն 16 տարի իմ պուճուր մամային …