Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում հուլիսի 8-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ըստ ԿԸՀ պաշտոնական կայքի՝ համայնքի ղեկավարներ կընտրվեն Արմավիրի մարզի` Աղավնատուն, Այգեկ, Առատաշեն, Գայ, Այգեվան, Մրգաշատ, Նորավան, Ջրարբի և Փշատավան, Գեղարքունիքի` Այրք, Լոռու` Խնկոյան, Կոտայքի` Բյուրեղավան համայնքներում: Վայոց Ձորի Գետափ, Լոռու Սարամեջ և Սարչապետ համայնքներում կընտրվեն ավագանու անդամներ և համայնքի ղեկավարներ, իսկ Լոռու …