Մասիս քաղաքի 3-րդ թաղամասի 15 շենքի բնակիչներից «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից իրենց շենքի դիմաց՝ 3-4 մ բարձրության վրա, գազատար են անցկացնում, որը, ըստ նրանց, «անվտանգ ու էսթետիկ չէ»: Շենքի բնակիչ Գրիգոր Շահինյանն անհանգստացած պնդում էր, որ գազատարը խանգարում է բնակիչներին. «Ծաղիկ ենք ցանում, առավոտյան ծխում ենք, «բիչոկը» (քնթուկ) պատուհանից շպրտում ենք, …