ԻՆՔՆԱՀՐԿԻԶՈՒՄ Մայիս 29,2012 00:00 Երեկ երկու բուդդիստ վանական իրենց մարմինները հրկիզել են Տիբեթի Ինքնավար Մարզի մայրաքաղաք Լհասայի տաճարի մոտ: Պեկինի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ինքնասպան վանականները հարում էին Տիբեթի անկախության շարժմանը:
ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔԸ Մայիս 29,2012 00:00 «Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների արդյունքները վկայում են, որ լավատեսությունն օգնում է երկար ապրել»,-գրում է Daily Mail-ը: Համաձայն հետազոտությունների` լավատեսները մինչ 100 տարեկան ապրելու ավելի շատ հնարավորություն ունեն: Գիտնականներն այս տեսակետին են հանգել` ուսումնասիրելով հարյուրն անց 243 մարդու: Պարզվել է` նրանց զգալի մասը լավատես, հարմարվող, ուրախ եւ շփվող անձնավորություններ են: Գիտնականները նաեւ գտնում են, որ լավատեսությունից …
ՆԵՐԴԱՇՆԱԿ ԶՈՒՅԳԸ Մայիս 29,2012 00:00 Ամերիկացի Մել Շվանկեները 65 տարի է` իր փողկապները մշտապես համապատասխանեցնում է կնոջ` Ջոյի զգեստների հետ: Նրա փողկապները հիմնականում կարված են եղել նույն կտորից: Նրանք 146 ներդաշնակ կոստյում ունեն: Դրանք պահելու համար զույգը ստիպված է եղել առանձին սենյակ հատկացնել: Երջանիկ զույգը բնակվում է ԱՄՆ-ի Նեբրասկա նահանգի Օմահա փոքրիկ քաղաքում: Հարեւանները նույնպես չեն հիշում այնպիսի դեպք, որ …
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄՈԼԵԿՈՒԼ Մայիս 29,2012 00:00 BBC-ն հայտնում է, որ ամառային օլիմպիական խաղերին ընդառաջ` Յորքշիրի համալսարանի գիտնականներին հաջողվել է սինթեզել ու լուսանկարել խաղերի խորհրդանիշ 5 օղակները հիշեցնող մոլեկուլը, որը ստացել է օլիմպիցեն անվանումը: Նախաձեռնությունը պատկանում է պրոֆեսոր Գրեմ Ռիչարդսին, իրականացմանն աջակցել են համալսարանի հետազոտողներ Անիշ Միսթրին ու Դեւիդ Ֆոքսը:
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՐԱԿԱՆ ԴԵՄՔԸ Մայիս 29,2012 00:00 «Եվրատեսիլ»-ն ավարտվեց, բայց կրքերը շարունակվում են: Կազմակերպող կողմը «փայլեց» իր անճաշակությամբ ու հայկական մշակույթին բնորոշ շատ տարրեր որպես սեփականը ներկայացնելով: Նույնիսկ Ադրբեջանի ելույթից առաջ տեսահոլովակում մուղամի ուղեկցությամբ ներկայացվեց Արցախը՝ որպես իրենց երկրամաս: Հետաքրքիր էր իմանալ՝ հայ արվեստագետներից ովքեր են դիտել «Եվրատեսիլ»-ն ու ինչ են մտածում այս ամենի մասին: ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ-Եթե նախորդ տարիներին ստիպված եմ նայել, …
ԴԵՌ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ Մայիս 29,2012 00:00 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Փակ շուկայի խնդրին, որը ներկայացնում ենք ստորեւ.«Հարգելի՛ համաքաղաքացիներ,Տարբեր լրատվամիջոցներով տարածված տարաբնույթ տեղեկատվության, ինչպես նաեւ իմ ֆեյսբուքյան էջում մայրաքաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող թիվ 1 Փակ շուկայում ընթացող աշխատանքների, շուկայի ճակատագրին վերաբերող հարցերի առնչությամբ տեղեկացնում եմ, որ շուկայում շինարարական աշխատանքներ իրականացնելու թույլտվություն Երեւանի քաղաքապետարանը չի տրամադրել: Կատարվածն առնչվում …
ԳՈՇԱՎԱՆՔԸ ՓԼՈՒԶՎՈՒՄ Է Մայիս 29,2012 00:00 «Գոշավանք վանական համալիր» պատմաճարտարապետական արգելոցի մասնաճյուղի վարիչ Բակուր Հովսեփյանի վկայությամբ՝ քանդման եզրին են վանական համալիրի մաս կազմող, 1241թ. կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 1237-1294թթ. կառուցված գրատուն-զանգակատունը, սեղանատունը: Մասնաճյուղի վարիչն ասաց, որ իրենք համալիրի կենտրոնական՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու տարածքի որոշ հատվածներ այցելուների համար փակել են, զբոսաշրջիկների այցերի ժամանակ եկեղեցու անկյուններում արգելոցի աշխատակիցներ են կանգնեցնում, որպեսզի …
ԱԿՑԻԱ ԵՎ ՀԱԿԱԱԿՑԻԱ` ՓԱԿ ՇՈՒԿԱՅԻ ՀԱՐՑՈՎ Մայիս 29,2012 00:00 Մայիսի 27-ին` ժամը 22:30-ի սահմաններում, սոցիալական ցանցերում մեծ աղմուկ բարձրացավ, որ Երեւանի կենտրոնում գտնվող եւ պատմամշակութային հուշարձանների ցանկում ընդգրկված Փակ շուկան քանդում են: Երեկոյան շուկայի մոտ մի խումբ սրտացավ մարդկանց հայտնվելուն պես շինարարությունը դադարեցվեց, սակայն հուշարձան շենքի տանիքի զգալի մասն արդեն քանդված էր:Երեկ «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը տեղի ունեցածը հանցագործություն որակեց եւ հանդես եկավ …
Ի՞ՆՉ ԵՆՔ ԽՄՈՒՄ` ՍՈ՞ՒՐՃ, ԳԱՐԻ՞, ՍԻՍԵ՞Ռ, ԹԵ՞ ԿԱՂԻՆ Մայիս 29,2012 00:00 Յուրաքանչյուր իրեն հարգող հայ օրը սկսում է մի բաժակ սուրճով: Անուշիկ Խաչատրյանը վաղուց արդեն դադարել է սուրճ խմել. «Նախկինում երբ գլուխս ցավում էր, մի բաժակ սուրճն ինձ օգնում էր, հիմա արդեն՝ ոչ: Պարզվում է` ես աղբ եմ խմում, ու ոչ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում»: Իսկ Արտակ Սարգսյանն էլ դժվարանում է ասել, թե որքան …
ՇՐՋԱՅՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ Մայիս 29,2012 00:00 Մայիսի 26-ին աշխատանքային այցով Գյումրիում էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա գլխավորած պատվիրակությունը նախ եղավ Բուլվարային, ապա Մուշ-2 թաղամասերում: Բուլվարային կոչվող թաղամասը Մուշ-2-ին միացնելու համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 500 մլն դրամ: Վարչապետը ծանոթացավ ճանապարհաշինության աշխատանքներին, որոնց նախագծային մշակումներն արդեն ավարտված են: Ըստ ժամանակացույցի` օգոստոս ամսին շինաշխատանքները կավարտվեն: Ուշագրավն այն էր, որ ինչպես միշտ, այս անգամ …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
24 Դեկտեմբեր 18:12 ՖՈՏՈ․ Ուսուցիչներին սարքել եք երկրի ճորտերը. քաղաքացին Փաշինյանի գրառման տակ բողոք է ներկայացրել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում