Հուն 09,2012 00:00 ՀԱՐՑ. Ես գիտեմ, որ ոչ աշխատանքային օրերից առաջ սովորականից մի քանի ժամ պակաս աշխատելու իրավունք կա: Աշխատաժամանակի նորմալ տեւողության դեպքում քանի՞ ժամով է կրճատվում աշխատանքային օրվա տեւողությունը ոչ աշխատանքային` տոնական եւ հիշատակի օրերի նախօրյակին, եւ ո՞ր օրենքով է սահմանվում դա: Գայանե Սահակյան, 35 տարեկան, գործավար ՊԱՏԱՍԽԱՆ. Ոչ թե մի քանի, այլ մեկ ժամով է կրճատվում: …
ԿԳՆԱՆ ԼՈՆԴՈՆ Հուն 09,2012 00:00 2012թ. հուլիս-օգոստոս ամիսներին Լոնդոնում կայանալիք 30-րդ ամառային օլիմպիական խաղերին կմասնակցեն նաեւ հայ մարզիկները: ՀՀ մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարության ընդունած որոշմամբ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին հատկացվել է 92 մլն 826 հազար 700 դրամ: Բայց սա ամենը չէ. եւս 5 մլն 853 հազար դրամ է տրամադրվել օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Լոնդոնում կայանալիք ամառային պարալիմպիկ խաղերին Հայաստանի մասնակցությունն ապահովելու համար:
ԹԱՆԿՅԱՆՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է Հուն 09,2012 00:00 Այսօր` հունիսի 9-ին, Լոս Անջելեսի արվարձաններից մեկում տեղի կունենա աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանի հարսանիքը: Երաժիշտն ամուսնանում է հայ աղջկա հետ, որը, ի դեպ, Վանաձորից է: Թանկյանը եւ իր հարսնացուն` Անժելա Մադաթյանը, որոշել են համեստ հարսանիք անել: Արարողությունը լինելու է փակ, իսկ հյուրերին էլ արգելված կլինի ֆոտո եւ վիդեո …
ԻՐԱԿԱՆՈՒՄ Հուն 09,2012 00:00 Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ հաղորդավարուհի-դերասանուհի Արմինե Գրիգորյանը մոտ մեկ շաբաթ առաջ արտագաղթել է Հայաստանից, քանի որ իր «համբերության բաժակը լցվել է»: Իսկ հիմնական պատճառն այն է, որ երգչուհու նոր հաղորդաշարը, որի չորս հաղորդումներն արդեն պատրաստ են, մերժվել է բոլոր հեռուստաընկերությունների կողմից: Սակայն մի՛ շտապեք այս ամենին միանգամից հավատալ: Արմինե Գրիգորյանի եղբոր՝ հաղորդավար-երգիչ Սամվել Գրիգորյանի խոսքերով՝ …
ՇՆԱՁՈՒԿ-ԿԱՏՈՒՆԵՐ Հուն 09,2012 00:00 Կալինինգրադի՝ Համաշխարհային օվկիանոսի թանգարանում լույս աշխարհ են եկել շագանակագույն գծերով կատվային շնաձկան 2 ձագուկներ, որոնց երկարությունը 12 սմ է: Նրանց կերակրում են հատուկ վիտամինային հավելումներով, ձկնային խորիզներով: Շնաձկնիկները գտնվում են առանձին ակվարիումի մեջ, որտեղ նրանց կկարողանան տեսնել բոլոր այցելուները: Այժմ ինկուբատոր-ակվարիումում իրենց լույս աշխարհ գալուն են սպասում եւս 15 շնաձկներ:
ՋՐԱՅԻՆ ՌԵԿՈՐԴ Հուն 09,2012 00:00 Գերմանացի ֆրիդայվեր Թոմ Սիտասը ջրի տակ շունչը պահելու նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել` 22 րոպե եւ 22 վայրկյան: Չինաստանում 35-ամյա գերմանացին մրցել է նախորդ ռեկորդակիր բրազիլացի Ռիկարդո Բաժիի հետ, ում պատկանում էր Գինեսի ռեկորդը` 20 րոպե եւ 21 վայրկյան:
ԽԱՆԳԱՐՈՒՄ Է Հուն 09,2012 00:00 60-ամյա բրիտանուհին դժգոհում է վերին հարկի հարեւանների վարքագծից, որոնք հաճախակի ու չափազանց բարձր են զբաղվում սեքսով, ինչի պատճառով տատիկը չի կարողանում լավ քնել: Կինը պահանջում է, որ հարեւանուհին ու «London and Quadrant»-ը, որին պատկանում է տունը, բարելավեն իր բնակարանի ձայնային մեկուսացումը: Ընկերությունը խոստացել է սեփական հետաքննությունը վարել այդ ոչ հասարակ գործի կապակցությամբ:
ՁԵՌՔԸ ՊԱՐԶԱԾ Հուն 09,2012 00:00 Չինաստանի Չենգդու քաղաքի 27-ամյա բնակիչ Սոնգ Չանգջիանգը 4 օր եւ 3 գիշեր փողոցում ձեռքը պարզած անցկացնելով` դարձել է BMW մակնիշի մեքենայի սեփականատեր` հաղթելով «Ո՞վ կարող է ձեռքը պահել BMW-ի վրա» մրցույթում: Աշխարհահռչակ գերմանական ավտոարտադրողի կազմակերպած մրցույթին մասնակցել է ավելի քան 120 մարդ: Հաղթող է դարձել նա, ով ամենաերկարն է ձեռքը պահել մեքենայի ապակուն կպած: Մրցաշարի …
ԽՃԱՆԿԱՐՆԵՐԻՑ` ԿՏԱՎ Հուն 09,2012 00:00 Կանադացի գեղանկարիչ Լուիս Լավուան հայտնի է խճանկարներ ստեղծելու իր ունակությամբ, որոնք էլ համադրելով իրար հետ՝ ստանում է մի ամբողջական կտավ: Իսկ կտավները կանադացին ստանում է այսպես. նախ առանձին-առանձին նկարներ է նկարում, որից հետո խճանկարի սկզբունքով դրանց համադրությունից բոլորովին այլ պատկեր է ստանում: Նա վերջերս Mural Mosaic աշխարհահռչակ ցուցահանդեսում ներկայացրել է Միքելանջելոյի «Դավիթ» կտավի ստեղծման գործընթացը, …
«ԳՈՒՄԱՐԻ ՀԱՄԱՐ ՑՈՒՑԱԴՐՎՈՒՄ ԵՆ» Հուն 09,2012 00:00 Մեր թերթի նախորդ համարում երաժիշտ ՄԱՐՏԻՆ ԱՀԱՐՈՆՅԱՆԸ նշեց, որ անորակ երաժշտության հոսքը եթերից վերացնելու համար նախ եւ առաջ հարկավոր է պետական մտածողություն, եւ հսկողությունն ու դաստիարակությունը պետք է փոքրուց լինեն: Իսկ թե ինչ կարծիք ունի պարոն Ահարոնյանն այսօրվա «աստղիկների» մասին, կիմանաք հարցազրույցի այս հատվածում: -Դրսի հետ համագործակցություն կամ կապեր չունե՞ք:-Ոչ այնքան, ինչքան կցանկանայի: Լինում են …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
18 Փետրվար 20:15 Ծնողները կոչ են անում փակել դպրոցներն ու մանկապարտեզները. ինչ են պարզաբանում պատկան մարմինները
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ