ՀԱՍՏԱՏԵՑ Հուն 29,2012 00:00 Երեկ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը «Ա1+»-ին հաստատել է, որ «Հարսնաքար»-ի միջադեպի գործով կալանավորվածների մեջ կան ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ: «Իհարկե կան: Առաջին օրը ինֆորմացիան այդպիսին էր, վերցրինք նրանց, ովքեր դեպքի ժամանակ մասնակցել էին, քննության ընթացքում պարզվեց, որ նրանք էլ են, միանգամից կալանավորեցինք: Մենք առաջին օրը հնարավորություն չենք ունեցել միանգամից կարծիք կազմել, թիկնազորից էլ …
ՓԱԿՈՒՂԻ Հուն 29,2012 00:00 ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հայտնվել է փակուղում: «Ես չեմ հիշում մի ժամանակ, երբ փակուղին այսքան խորը լիներ»,-գրել է նա՝ հավելելով, որ այդ իրավիճակը ստեղծվել է երկու պատճառով: Առաջինը, ըստ նրա, այն է, որ սեղանի վրա չկա մի փաստաթուղթ, որը բոլոր կողմերն ընդունեն որպես բանակցային …
ԿՀԵՌԱՆԱ՞ Հուն 29,2012 00:00 ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունն ընդամենը մի քանի ամիս կձգի: «Սերժ Սարգսյանն ինքն է խոստովանել կառավարության նիստի ժամանակ, որ 2013թ. նախագահական ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է նշանակվի: Պարզապես այս վիճակում նա չի ուզում խաղի կանոններ փոխել, նոր մարդիկ բերել: Իսկ այսպես հետագայում ինքը մանեւրելու հնարավորություն կունենա»,-ասաց …
ԿՔՆՆԻ Հուն 29,2012 00:00 Երեքշաբթի օրը ՀՀ ՍԴ-ն կվերսկսի թիվ 7 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: Հիշեցնենք, որ ՍԴ-ն կասեցրել էր այս գործի վարույթը՝ պատճառաբանելով, որ անհրաժեշտություն է առաջացել մի շարք պետական մարմիններից պահանջել հավելյալ նյութեր: Հիմա կարծես թե ՍԴ-ն ստացել է այդ նյութերն ու վերսկսում է գործը: Ի դեպ, ՍԴ-ն մինչեւ հիմա մերժել է 2012թ. …
ԱՌԱՋԱԴՐՎԵՑ Հուն 29,2012 00:00 ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցությունը երեկվա նիստում հաստատել էթիկայի հանձնաժողովում ԱԺ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջադրումը. երեկ արդեն խմբակցության համապատասխան որոշումն ուղարկվել է ԱԺ աշխատակազմ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն առաջադրել էր Դավիթ Հարությունյանին, ԲՀԿ-ն՝ Մերուժան Սիմոնյանին, ՀՅԴ-ն՝ Արծվիկ Մինասյանին, «Ժառանգություն»-ը՝ Զարուհի Փոստանջյանին:
ՍԱՏԱՐՈՒՄ ԵՆ ՈՒ ՎԵՐՋ Հուն 29,2012 00:00 ՀՅԴ-ում միանշանակ չի ընդունվել ԼՂՀ նախագահի ընտրություններում Բակո Սահակյանին սատարելու վերաբերյալ հայտարարությունը: Դեռ ավելին, տեսակետ կա, որ ՀՅԴ շարքերն իրականում չեն ենթարկվում այս որոշմանն ու ներքին կարգով սատարում են Վիտալի Բալասանյանին: «Ժողովուրդ»-ն այս թեմայով զրուցեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի հետ:-Ինչպե՞ս կմեկնաբանեք այն հանգամանքը, որ Արցախի դաշնակցականները միանշանակ չեն ընդունել Բակո Սահակյանին ԼՂՀ …
«ԵՐԿՐՈՒՄ ԲԱՆԴԻՏԱԿԱՆ ՌԵԺԻՄՆ Է ԻՇԽՈՒՄ» Հուն 29,2012 00:00 Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ կառավարության ներկայացրած 5 տարվա ծրագիրն ընդամենը բլեֆ է:-ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին Դուք ներկա չէիք, Ձեզ հարթակում չենք տեսել, ո՞րն էր պատճառը:-Մենք, մեր քաղխորհուրդը ներկա էր հանրահավաքին, ես չեմ սիրում էն վերեւում՝ հարթակի վրա կանգնել, բայց մենք տեղում էինք, …
Հուն 29,2012 00:00 Ազգային անվտանգության ծառայության հրահանգով ՀՀ կառավարությանն առընթեր Պետեկամուտների կոմիտեն երեկվանից «Սիվիլիթաս» հիմնադրամում սկսել է ստուգումներ իրականացնել: Հիմնադրամի գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը «Ժողովուրդ»-ին հայտնեց. «ՊԵԿ-ից եկել եւ գնացել են հաշվապահական բաժին, քանի որ այնտեղ են մեր փաստաթղթերը»: Տեղեկացնենք, որ Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչությունը «Սիվիլիթաս»-ում իրականացնում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում: Նրանք երեկ պահանջել են …
Հուն 29,2012 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի եւ տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 եւ 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել: «Ժողովուրդ»-ը զրուցեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանի հետ՝ պարզելու, թե արդյոք …
Հուն 29,2012 00:00 ԱԺ նորընտիր պատգամավորները կարծես թե չեն շտապում հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ առայժմ միայն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է նոր նախագիծ ներկայացրել, որը, սակայն, դեռ չի ընդգրկվել ԱԺ օրակարգ: Աբրահամյանն առաջարկել է փոփոխություններ կատարել ԱԺ կանոնակարգ-օրենքում եւ փոքրաքանակ խմբակցություններին հնարավորություն ընձեռել, որ մեկ պատգամավորն ընդգրկվի միաժամանակ 3 մշտական հանձնաժողովում: Խորհրդարանում օրենսդրական նախագծեր են …
23 Հունվար 16:14 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ինչու է որդին կյանքից զրկել հորը ու դանակը թողել նրա մարմնի մեջ. ննջասենյակ մուտք գործելու հետևանքըԱրմավիրում
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
23 Հունվար 12:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Ձեր դեմքի արտահայտությունը փոխեք ու էդպիսի դեմքով չնայեք․ վեճ Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ
22 Հունվար 21:57 Վթարված ՊՆ «Կամազ»-ում եղել է 25 զինվոր. վիրավորները «Toyota»-ի ուղևորներն են․ Բացառիկ լուսանկարներ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից