Մոսկվա-Երեվան չվերթի օդանավում ուղեվոր է մահացել Հուն 15,2012 19:52 Մոսկվա-Երեւան թիվ 511 չվերթի օդանավի ուղեւորներից մեկի ինքնազգացողությունը երեկ` հունիսի 14-ին, վատացել է վայրէջքից շուրջ 40 րոպե առաջ եւ մահացել: Այս մասին armlur.am -ին հայտնեցին Ոստիկանությունից: Նրանց փոխանցմամբ` նա Ռուսաստանի դաշնության քաղաքացի 53-ամյա Մ. Հովակիմյանն է:
Միլիարդատերը դատապարտվել է 110 տարվա բանտարկության Հուն 15,2012 18:26 ԱՄՆ Տեխաս նահանգում միլիարդատեր Ալեն Սթենդֆորդը դատապարտվել է 110 տարվա բանտարկության՝ աշխարհի ավելի քան 100 երկրների 1000 մասնավոր ներդրողների խաբելու համար: Մեղադրող կողմն ապացուցել է, որ խաբված ավանդատուների միջոցներով ֆինանսիստը վարել է ցոփ ու շռայլ կյանք՝ գնել է տներ, զբոսանավեր, ինչպես նաեւ հովանավորել է կրիկետի առաջնություններ,-հայտնում է dailymail.co.uk -ը:
Է՛, ԹՈՂ ՃՆՇԵՆ, ՃՆՇՈՒՄ Է ԷԼԻ Հուն 15,2012 18:15 Արամուսի գյուղապետ ԲՀԿ-ական Հրայր Նիկողոսյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում. դեռ ուրբաթ օրը ահազանգ եղավ, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում գյուղապետարանում, նաեւ՝ անձամբ գյուղապետի տանը: Կատարվածի մասին զրուցեցինք պարոն Նիկողոսյանի հետ: -Ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը: -Ստուգումներ են անում՝ խոշոր չափերի չարաշահումների հետ կապված: Գյուղապետի տեղակալին, որը նաեւ դպրոցում է աշխատում, կապում են դպրոցում երեխայի մահվան հետ: …
Երեվան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Տոյոտա Պրադո-ն եվ ԳԱԶ 3110-ը, կան վիրավորներ Հուն 15,2012 18:15 Այսօր՝ հունիսի 15-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 66-րդ կմ-ին՝ Ջամշլու գյուղի մոտակայքում, հանդիպակաց իրար են բախվել Տոյոտա Պրադո մակնիշի 07 ՍԼ 606 համարանիշի և ԳԱԶ 3110 մակնիշի 39 ԼԼ 641 համարանիշի ավտոմեքենան: Վթարի արդյունքում երկու մեքենաներն էլ հայտնվել …
7 ամսական երեխային զրկել են ծնվելու հնարավորությունից Հուն 15,2012 17:58 Չինաստանում բարկության ալիք է բռնկվել այն բանի համար, որ 7 ամսական հղի կնոջ երեխային ուժով հեռացրել են,-հայտնում է shanghaiist.com -ը:Կնոջ եւ երախայի անմխիթար վիճակով նկարը հայտնվել է համացացում: Մայրը` Ֆենգ Ջիանմեյը, ասել է, որ իր նկատմամբ ուժ կիրառելով՝ ներարկել են հատուկ դեղամիջոց, որն աբորտի պատճառ է դարձել, եւ երեխան 36 ժամ անց մահացած է …
Օբաման չի վճարել կերած խորովածի գումարը Հուն 15,2012 17:13 Բարաք Օբաման Վաշինգտոնի Kenny”s BBQ ռեստորանում մի լավ ճաշելուց հետո մոռացել է վճարել սննդի դիմաց կազմած 55 դոլարը: Kennyևs BBQ-ի տնորինությունը սակայն գտել է նախագահից գումարը գանձելու տարբերակը եւ շտապել հաշիվը նամակի տեսքով ուղղարկել Սպիտակ Տուն, որն էլ պարտաճանաչ կերպով վճարել է այն,- հայտնում է in.reuters.com -ը:
Ավտոբուսը ինքնաբերաբար շարժվելով վրաերթի է ենթարկել երկու կանանց Հուն 15,2012 17:00 Հունիսի 14-ին` ժամը 11.00-ի սահմաններում, թիվ 86 երթուղու “Հունդայի” մակնիշի ավտոբուսը Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտ ինքնաբերաբար շարժվելով ՝ վրաերթի է ենթարկել երկու կանանց: Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Քարդաշյանները բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը Հուն 15,2012 16:55 Օփրա Ուինֆրիին հյուրընկալված Քարդաշյան քույրերը բացահայտել են իրենց հաջողության գաղտնիքը: Քույրերը հայտնել են, որ եթե իրենք նիհար մոդելներ լինեին, դժվար թե իրենց նման հաջողություն ժպտար: Քիմ Քարդաշյանի կարծիքով՝ իրենք հաջողակ են կոր կոնքերի եւ մուգ մազերի շնորհիվ:
Սիվիլիթաս հիմնադրամի տնօրենը հրաժարվել է ցուցմունք տալ Հուն 15,2012 16:46 “Սիվիլիթաս” հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանն ուրբաթ առավոտյան հրավիրվել էր Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ): Շուրջ մեկ ժամ ԱԱԾ-ում անցկացնելուց հետո պատասխանելով “Ազատություն” ռադիոկայանի հարցերին` “Սիվիլիթասի” տնօրենն ասաց, որ հրաժարվել է ցուցմունք տալ, քանի որ Ազգային անվտանգության ծառայության հայտարարության մեջ արված ձեւակերպումները խոսում են այն մասին, որ ինքը ոչ թե վկա է, այլ` կասկածյալ: Ըստ Սալբի Ղազարյանի …
Հայաստանի տարածքում ուժեղ երկրաշարժ չի սպասվում Հուն 15,2012 16:32 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում սպասվող ուժեղ երկրաշարժի մասին տարածվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում ու կոչ է անում պահպանել հանգստություն և ուշադրություն չդարձնել խուճապարարների տարածած ստահոդ լուրերին: ՀՀ ԱԻՆ ՍՊԱԾ գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանի խոսքերով` աշխարհի լավագույն սեյսմոլոգիական կենտրոններում, այդ թվում նաև` Հայաստանի ՍՊԱԾ համակարգում, իրականցվում են հետազոտություններ` ուժեղ երկրաշարժերի կարճաժամկետ կանխատեսումներ …
10 Հունվար 16:59 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
11 Հունվար 07:21 Ովքեր են այն 782 հազար քաղաքացիները, որոնք մինչև մայիսի 1-ը հայտարարագիր կլրացնեն. «Ժողովուրդ»
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից