ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Օգո 01,2012 00:00 ՃՈՃՎԵԼՈՒ ՀԱՄԱՐԻտալական Դորնո քաղաքի ոստիկանությունը 100 եվրոյով տուգանել է թոշակառու տատիկին մանկական այգում ճոճվելու պատճառով: 56-ամյա կինն այգում է եղել 10-ամյա տղայի հետ: Մանկական ճոճանակներին տիկնոջը նկատել են ոչ առաջին անգամ: Իրավապահները նրան բազմիցս նախազգուշացրել են, որ ճոճանակներից թույլատրվում է օգտվել միայն 12-ից ցածր տարիքի երեխաներին: Հերթական անգամ նրան ճոճանակի վրա տեսնելով՝ իրավապահները որոշել են …
«ՖԵՅՍԲՈՒՔ»-Ն Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ԵՐԿԻՐԸ Օգո 01,2012 00:00 ԷԴԳԱՐ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ հետ զրույցի ընթացքում իմացանք նաեւ նրա դիրքորոշումը տարբեր սոցիալական ցանցերի վերաբերյալ: Նա հարց բարձրացրեց, թե ոնց կարող են մեր պաշտոնյաները գրանցվել «Ֆեյսբուք»-ում, երբ նրանց անձնական էջերը կարելի է շատ հեշտ կոտրել:-Ձեր խոսքից այնպես ստացվեց, որ արվեստն այսօր բացարձակ արժեք չունի: -Չէի ասի՝ բացարձակ չունի, քանի որ ես հույս ունեմ` ժամանակի ընթացքում լավ կլինի, …
ՑԱՆՑԵՐ ԱՅԳԵՀՈՎՏՈՒՄ Օգո 01,2012 00:00 ՄԱԿ-ի զարգացման ծրագրով Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ 2011թ-ից իրականացվում է «Աղետների նախապատրաստվածության եւ ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում» ծրագիրը: Դրա շրջանակներում Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ գյուղի խաղողի այգիներից մեկում տեղադրվել են պինդ թելերից հյուսված հակակարկտային ցանցեր: Այգեհովտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանն ասաց, որ հուլիսի 8-ին եւ 17-ին ընդհանուր առմամբ 3000 քառակուսի մետր տարածքում փռվել …
ԴԵՂՁԻ ԻՐԱՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ Օգո 01,2012 00:00 Այս տարի Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում դեղձի լավ բերք կա: Պտղավանի գյուղապետ Ռաֆիկ Օհանյանն ասաց, որ օգոստոսի 1-ին Այրումի պահածոների գործարանը կսկսի դեղձի մթերումը: Ապրանքային ոչ շքեղ տեսք ունեցող, սակայն առողջ դեղձի մեկ կիլոգրամը պահածոների գործարանն ընդունելու է 60 դրամով: Պտղավանի գյուղապետը հայտնեց, որ Այրումի պահածոների գործարանը նախատեսում է այս տարի Դեբեդի հովտի պտղաբույծներից ընդունել …
ԿԱՆԽՎԵԼ Է Օգո 01,2012 00:00 Հուլիսի 31-ին՝ ժամը 11:13-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 29 շենքի տանիքից անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպան լինել: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության փրկարար ջոկատը, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ոստիկաններն անձը չպարզված քաղաքացուն հեռացրել են վտանգավոր …
ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԼՈՒԾԱՐՎԵԼ Օգո 01,2012 00:00 2012թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում Գյումրիում ավելացել է լուծարվող ձեռնարկությունների թիվը, 144 անհատ ձեռնարկատեր դադարեցրել է բիզնես-գործունեությունը: Եթե նախորդ տարիներին ժամանակավորապես էին դադարեցնում գործունեությունը՝ անհատ ձեռնարկատիրոջ վկայականն ի պահ հանձնելով հարկային մարմիններին, ապա հիմա քաղաքացիները գերադասում են միանգամից լուծարել պայմանագիրը հարկային մարմնի հետ եւ դիմում են պետական ռեգիստր՝ գրանցման վկայականը անվավեր ճանաչելու պահանջով:ՀՀ պետռեգիստրի Գյումրու նստավայրում …
ԻՋԵՎԱՆԻ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾԸ ՀԱՍԱՎ ԴԱՏԱՐԱՆ Օգո 01,2012 00:00 Իջեւանի շուկան գտնվում է քաղաքի կենտրոնում՝ միջպետական ճանապարհի եզրին: Այս տարածքը նաեւ Իջեւանի տաքսի ծառայությունների մեքենաների կայանատեղին է: Բացի այդ, այստեղ են կանգնում գյուղատնտեսական մթերքներ վաճառողների ավտոմեքենաները: Այս հատվածում մեքենաների եւ մարդկանց կուտակումները մեծ են: Իջեւանցիները տարածքը «Լաչինի միջանցք» են անվանել: Նրանք կատակով ասում են, որ եթե մեկը հաղթահարել է գերբեռնված, խցանումներով լի հատվածը, ուրեմն …
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԵՌՈՒԶԵՌ Օգո 01,2012 00:00 Այսօրվանից տեղամասերում են փակցվելու ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները: Հարկ է նշել, որ այդ ցուցակներն էականորեն չեն տարբերվում 4 տարի առաջ փակցված ցուցակներից: Դրանցում դարձյալ շատ են այն անունները, որոնք տարիներ շարունակ բացակայում են հանրապետությունից, սակայն շարունակում են գրանցված մնալ: Բացի այդ, ընտրողների թիվը եւս էական փոփոխության չի ենթարկվել: Թիվ 34 ընտրատարածքից ստացված տեղեկությունների …
ՍՊՈՐՏԸ ՇՈՈՒ ՉԷ Օգո 01,2012 00:00 Այս օրերին շատերի ուշադրության կենտրոնում են Լոնդոնում ընթացող օլիմպիական խաղերը: Ոմանք տխրում են, ոմանք ուրախանում գրանցված արդյունքների մասին լսելիս: Ի՞նչ են մտածում մեր հայրենակիցները:ՀԱՐՑ. Հետեւո՞ւմ եք օլիմպիական խաղերին, ի՞նչ եք կարծում, կարո՞ղ էինք առավել լավ արդյունքներ ունենալ: ՊԱՏԱՍԽԱՆ. Ի՞նչ կապ ունեմ սպորտի հետ: Դե էնքանով, ինչքանով որ կարողանում եմ, հաջողացնում եւ հետեւում եմ: Ամբողջ օրը …
ՎԱՆՈՆ ՍՈՒՏ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՉԷ Օգո 01,2012 00:00 Տավուշի մարզի Կոթի գյուղն Ադրբեջանին սահմանամերձ համայնքներից է: Երեւանից հեռավորությունը 188 կմ է, իսկ ՀՀ պետական սահմանից՝ 0.5 կմ: Կոթին սովորական գյուղ է՝ իր հայկական ուրույն ավանդույթներով, նաեւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդավայրն է: Այսօր գրեթե բոլոր կոթեցիներն անհամբեր սպասում են մոտ 12 տարի հետախուզման մեջ գտնվող Վանոյի վերադարձին: «Ժողովուրդ»-ն …
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
21 Փետրվար 09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 14:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 144 դպրոցի առաջին դասարանի երեխաները 3 օր է` դպրոց չեն գնում. ի՞նչ է կատարվում
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան