ՀՀԿ-ՀԱԿ ԿՈԱԼԻՑԻԱ Օգո 24,2012 00:00 Կապանում սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ը տեղամասային ընտրական հանձնաժողովի իր տեղերը տվել է ՀՀԿ ներկայացուցիչներին: Երեկ քաղաքապետի թեկնածու ՀՀԿ-ական Աշոտ Հայրապետյանի նախընտրական հոլովակում ՀԱԿ ներկայացուցիչ Ռաֆիկ Ասրյանը կոչ է արել քվեարկել հանրապետական թեկնածուի օգտին: Ստացվում է, որ Սյունիքում ՀՀԿ-ՀԱԿ կոալիցիա են կազմել: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը զարմացավ տեղեկությունից: «Առաջին անգամ եմ …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Օգո 24,2012 00:00 ՄԵՂԱՎՈՐԸ ՔՈՉԱՐՅԱՆՆ Է«Երբ ինչ-որ բացասական բան կա, եւ անմիջական մեղավորները բացահայտված չեն, մեղավոր են այդ օրվա իշխանությունները: Օրինակ՝ մարտի 1-ը տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի օրոք, ուրեմն մեղավորը Ռոբերտ Քոչարյանն է: Կարող է Տեր-Պետրոսյանն առարկայորեն ավելի մեղավոր է, բայց այդ ամենը տեղի է ունեցել Քոչարյանի իշխանության օրոք, եւ եթե չի բացահատված, չեն պատժված մեղավորները, ուստի …
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԴԵՌ ՊԱՍԻՎ ԵՆ Օգո 24,2012 00:00 Հինգերորդ գումարման ԱԺ պատգամավորներն առայժմ չեն շտապում օրենսդրական նախաձեռնություններ ներկայացնելու հարցում. խորհրդարանի պաշտոնական կայքի «Նախագծեր» բաժինն այս առումով բավական աղքատիկ է՝ ընդամենը 80 նախագիծ, որոնք դեռ չեն ընդգրկվել օրակարգում:Հասկանալի է՝ մեծ ջանքեր ու գումարներ խլած ընտրություններից հետո ազգընտիրները շտապել են մեկնել հանգստի՝ երկրորդ պլան մղելով օրենսդրական գործունեությունը: Նրանք «կփայլատակեն» միայն աշնանը: Իսկ երեկվա դրությամբ ԱԺ …
ՍԽԱԼՄՈՒՆՔ Օգո 24,2012 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ը զրուցել էր ԱԺ պատգամավոր ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի հետ, սակայն տպագրված հարցազրույցում վրիպակներ էին տեղ գտել: Խոսքը մասնավորապես ԵԺԿ-ին ՀՀԿ-ի անդամակցությանը, ԵվրԱզԷՍ-ին եւ Մաքսային միությանը վերաբերող հատվածների մասին է: Արտակ Զաքարյանի խոսքում առկա բացթողումների համար հայցում ենք նրա եւ մեր ընթերցողների ներողամտությունը:
ԿԲՈՂՈՔԵՆ Օգո 24,2012 00:00 «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ հայտնի «բանդայի» գործով ձերբակալված, ազգությամբ եզդի 18-ամյա Քյարամո Ամոյանի ազգականներն այսօր նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա են կազմակերպելու: Նրանք պահանջում են Քյարամոյին առանձնացնել ավազակախմբից եւ շտապ վիրահատել: Ինչպես տեղեկացրել էինք, 2011-ի սեպտեմբերի 27-ին ձերբակալված Ք. Ամոյանը 2012-ի հունվարի 6-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկնակի ինսուլտ եւ գլխի արյան զեղում է ստացել: Այժմ նա գտնվում …
ԴՌՆՓԱԿ ՆԻՍՏ Օգո 24,2012 00:00 Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղի ղեկավար 50-ամյա Ազատ Ղուկասյանի կողմից այս տարվա մարտ ամսին սեռական բռնության ենթարկված 14-ամյա Ա. Պ.-ի քրեական գործն արդեն դատարանում է: Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում դատավոր Նապոլեոն Օհանյանն անցկացրեց երրորդ նիստը: Դատաքննությունն ընթանում էր դռնփակ, եւ ոչ մեկը տեղեկություն չէր տրամադրում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ միջնորդությունների փուլն է: Ըստ …
ԵՎՐԱՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ Օգո 24,2012 00:00 ԱԺ շենքում ընթացող վերանորոգման աշխատանքները դեռեւս չեն ավարտվել: Ու սա այն դեպքում, երբ ծրագրել էին ավարտել մինչեւ օգոստոսի 20-ը՝ ԱԺ աշխատակազմի՝ ամառային արձակուրդից վերադառնալը: Խորհրդարանի աշխատակիցները «Ժողովուրդ»-ի հետ մասնավոր զրույցներում շարունակում են բողոքել, որ ԱԺ շենքի շինարարական աղմուկն այս օրերին կրկին անտանելի է դարձրել իրենց աշխատանքը: Հիշեցնենք, որ այս նպատակով պետական բյուջեից հատկացվել էր մոտ …
ՁԱԽՈՂՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Օգո 24,2012 00:00 Երեկ կառավարության շենքի մոտ հավաքված զոհված զինծառայողների մայրերը ձախողեցին հանրապետականների կազմակերպած անկախության հռչակագրի տոնակատարությունը: «Ի՞նչ անկախություն, սա՞ է ձեր անկախությունը, ո՞ւմ շնորհիվ եք այն ձեռք բերել, ո՞վ պետք է պատասխան տա մեր երեխաների համար, ա՛յ անամոթներ»,-միջոցառման մասնակիցներին նման վանկարկումներով դիմեցին խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մայրերը` տոնակատարությունը վերածելով լաց ու կոծի եւ անհանդուրժողականության մթնոլորտի: Ամեն հինգշաբթի …
ԱՎԱԶԵ ԱՄՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՉԱՐԺԵ ԽՈՍԵԼ Օգո 24,2012 00:00 ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ անկախ նրանից, թե ովքեր կբողոքեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բարեգործական երթուղիների աշխատանքից, դրանք մշտապես գործելու են: -Տիկի՛ն Զոհրաբյան, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ սահմանահատումների հաշվառման տվյալների համաձայն՝ 2012թ. հունվար-հուլիս ամիսներին Հայաստան ժամանածների եւ ՀՀկ-ից մեկնածների թիվը համապատասխանաբար եղել է 1 մլն 68 հազար 159 եւ …
Օգո 24,2012 00:00 Տավուշի մարզի Մովսես գյուղը գտնվում է Երեւանից 221, իսկ մարզկենտրոնից 88 կմ հեռավորության վրա: Ադրբեջանի հետ ունի 27 կմ ընդհանուր սահման, իսկ օդային հեռավորությունը մոտ 350 մ է: Սահմանին ամենամոտ գտնվող այս համայնքն ազերիների կողմից պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների: Արդյունքում՝ մյուս սահմանապահ գյուղերի նման Մովսեսն էլ է հայաթափվել: Պատերազմական գործողությունների եւ գյուղի «մեռած կյանքի» պատճառով …
10 Հունվար 16:59 Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
11 Հունվար 14:18 Արտաքին հետախուզության ծառայության աշխատողները պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն կստանան
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
07 Հունվար 14:42 Ադրբեջանական կողմը «Զանգեզուրի միջանցքի» թեմայով փոքր, բայց հաջող տեղեկատվական գրոհ իրականացրեց. թյուրքագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից