Հայերս սիրում ենք զանազան անեկդոտներ պատմել հարեւան վրացիների մասին՝ նրանց ներկայացնելով որպես «բութ» ազգ: Սիրում ենք ծաղրել բոլորին անխտիր, իսկ ինքներս մեզ հայտարարել ամենալավը, ամենախելացին, ամենաընդունակը, ամենահնարամիտը, ամենահինավուրցը, եւ, ի վերջո, առաջին քրիստոնյա ազգը երկրագնդի երեսին: Մի կողմից ծաղրում ենք վրացիներին, իսկ մյուս կողմից թաքուն նախանձվում հարեւան երկրի հաջողություններին: Դժգոհելով Հայաստանում տիրող կոռուպցիայից, անօրինականություններից, սոցիալ-տնտեսական …