ԴԵՊԻ ՄՈՍԿՎԱ Դեկ 08,2012 00:00 ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը կիրակի օրը մեկնելու է Մոսկվա: «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ նրա մոսկովյան այցը ՌԴ պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հրավերով է: Աբրահամյանն այնտեղ մասնակցելու է «Ժամանակակից պառլամենտարիզմը եւ ժողովրդավարության ապագան» թեմայով համաժողովին, ավելին, այս թեմայով նույնիսկ ելույթ է ունենալու: Այդ միջոցառմանը մասնակցելու են նաեւ ՌԴ-ի, Բելառուսի, Սերբիայի, Ֆինլանդիայի խորհրդարանների նախագահները, ԵԱՀԿ խորհրդարանական …
ԿՈԿՈ ՏԺԺԻԿԸ Դեկ 08,2012 00:00 ՕԵԿ-ական պատգամավորները որոշել են հարստացնել քաղաքական բառապաշարը: Նախկին ուսուցչուհի, մանկավարժական գիտությունների թեկնածու, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, լրագրողի հարցին ի պատասխան, աչքի է ընկել իր ինքնատիպ բառապաշարով. «Բա որ թեկնածու ունենայինք, ո՜նց կտժժայինք»: Նույն պահին Բիշարյանից հետ չի մնացել նաեւ մեկ այլ ՕԵԿ-ական` Հովիկ Մարգարյանը` ասելով, որ որոշ ուժեր ՕԵԿ-ից «տրաքում, …
«ԹՈՂ ՉԿԱՍԿԱԾԵՆ ԱՍՐՅԱՆԻ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ» Դեկ 08,2012 00:00 Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ղազախստանի իշխող կուսակցությունները` ՀՀԿ-ն, «Ենի Ազերբայջան»-ը, «Եդինայա Ռոսիա»-ն ու «Նուր Օթան»-ը, երեկ Սանկտ-Պետերբուրգում կայացած «Եվրասիական ինտեգրացիա 21-րդ դարում» ֆորումի շրջանակներում համագործակցության մասին հուշագիր են ստորագրել: Նպատակը եվրասիական երկխոսության ձեւաչափի ստեղծումն է: Ի դեպ, հուշագրի մասին տեղեկությունը տարածել են ռուսական ԶԼՄ-ները: Ուստի «Ժողովուրդ»-ը զրուցեց «Հայոց արծիվներ» կազմակերպության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Խաչիկ …
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ Է Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Դեկ 08,2012 00:00 ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը Երեւանի Քաջազնունու փողոցի 4/1 եւ 4/3 հասցեում կանաչ տարածքի հաշվին շինարարություն է իրականացնում: Նա ընդլայնում է իրեն պատկանող «Յունիգրաֆ-իքս» ընկերության շրջանակը: Իհարկե, որպես օրինապահ քաղաքացի՝ նա ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թույլտվությունը, որի մասին ազդարարող ցուցանակի վրա գրված է: «Կառուցվում է հասարակական բազմաֆունկցիոնալ շենք՝ պատվիրատու՝ Էմմա Արիստակեսյան»: Նշենք, որ Սադոյանը …
Դեկ 08,2012 00:00 ԱԴԿ փոխնախագահ, ՀՀ նախագահի հավանական թեկնածու, ընդդիմադիր Անուշ Սեդրակյանը բավական ուշագրավ անցյալ ունի: Ժամանակին նա եղել է Ռոբերտ Քոչարյանի ռեֆերենտը, այնուհետեւ` Արթուր Բաղդասարյանի օգնականը՝ ԱԺ նախագահ աշխատած տարիներին: Ընդ որում, Սեդրակյանի օգնությունը եղել է Բաղդասարյանին անգլերեն սովորեցնելը: Այսօր, սակայն, նրանց մեջ չկան նախկին մտերիմ հարաբերությունները: «Մենք եղել ենք գործնական եւ աշխատանքային փոխհարաբերությունների մեջ: Դե հիմա, …
Դեկ 08,2012 00:00 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այցը Բրյուսել, «բնականաբար», չէր կարող անհետեւանք մնալ: Մինչ նա հանդիպումներ է ունենում կանանց ուղեկցությամբ, Հանրապետական կուսակցության առաջնորդը կամաց-կամաց սկսել է «գործի անցնել»: «Ժողովուրդ»-ի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ օրերս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի սեղանին է դրվել ԲՀԿ-ական գործարարների ներկայանալի մի ցուցակ, որտեղ ներառված մարդիկ հայտնվելու են ՀՀԿ-ի …
Դեկ 08,2012 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ բավական սրվել են ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի ու Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հարաբերությունները: Բանն այն է, որ ՊԵԿ նախագահն ամեն կերպ խոչընդոտում է GNS Alfa ընկերության մուտքը տվյալների «կաբելային» հաղորդման շուկա՝ փորձելով ամեն գնով ապահովել իրեն պատկանող U-com ֆիրմայի մենաշնորհը: Ի դեպ, Գագիկ Խաչատրյանի ձգտումների մասին ԱԺ-ում ներկայացված հարցապնդման ժամանակ բարձրաձայնել էր …
ԿԱՄՈՒՐՋՆԵՐՆ ԱՅՐԵՑ Դեկ 08,2012 00:00 Բրյուսելում արած իր հայտնի հայտարարությամբ, թե «անհնար է երկրում պայքարել կոռուպցիայի դեմ, եթե հիմնական կոռումպացված անձինք են այդ պայքարը ղեկավարում», Գագիկ Ծառուկյանն ըստ էության այրեց կամուրջները: Արդյոք դա մինչեւ վերջ հաշվարկված քայլ էր, թե եվրոպացիների կողմից «ընկալելի թեկնածու» համարվելուց չափից ավելի ոգեւորվելու արդյունք՝ դժվար է ասել: Ի վերջո, գաղտնիք չէ, որ Ծառուկյանը նման ֆորմատի հանդիպումների …
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՄԱՔՐՎՈ՞ՒՄ Է Դեկ 08,2012 00:00 Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հերթական անգամ աշխատանքից ազատվել է գնդապետ Արթուր Մեհրաբյանը: Այս անգամ նրան ազատել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի պաշտոնից: Իսկ մինչ այդ նրան ազատել էին ոստիկանության Կենտրոնի, այնուհետեւ` Արաբկիրի բաժինների պետի պաշտոնից: Ընդ որում, նրան հիմնականում աշխատանքից ազատում են հանցագործությունները թաքցնելու սովորության պատճառով: «Ժողովուրդ»-ը նախկինում բազմիցս անդրադարձել է տխրահռչակ ոստիկանի …
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԴԱՐՁԵԼ GRAMMY-2013 ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ Դեկ 07,2012 20:15 Այսօր հայտնի են դարձել “Grammy-2013՚” մրցանակաբաշխության հավակնորդների անունները: Վեց հիմնական անվանակարգում կմրցեն Կառլի Ռի Ջեփսենը, Ադելը, Ռիհանան, Քեթի Փերին, Փինքը և Քիմբրան: Հավակնորդների թվում է նաև ամերիկահայ ջութակահարուհի Քիմ Քաշքաշյանը: Հիշեցնենք, որ Grammy-ի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2013-ի փետրվարի 10-ին: Մրցանակը կշնորհվի 55-րդ անգամ։
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին