Հնդիկ կանայք զինված են շրջում Մայիս 22,2012 18:12 Վերջին շրջանում Հնդկաստանում կանանց շրջանում դրսում զենք կրելու միտում է նկատվում, -գրում է The Guardian -ը: Պատճառը երկրում կանանց նկատմանբ հարձակումների եւ բռնությունների թվի կտրուկ աճն է: Միայն Փանջաբ նահանգում 31300 կին զենք կրելու թույլտվութուն է ստացել: Հնդկաստանի Զենքի ազգային կազմակերպությունը, օրինական ճանապարհով զենքի թույլտվություն ստանալ չկարողացող կանանցից բազմաթիվ բողոքներ ստանալու պատճառով կոչ է արել …
Աշխատանքից ազատվել են Դավթաշենի եվ Աջափնյակի վարչական շրջանների ղեկավարները Մայիս 22,2012 17:43 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ մայրաքաղաքի թիվ 5 ԸԸՀ-ի մայիսի 11-ի որոշմաբ մեծամասնական ընտրակարգով ՀՀ ԱԺ պատգամավոր ընտրվելու կապակցությամբ Արթուր Գևորգյանն ազատվել է մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ռուսլան Բաղդասարյանը։ Թիվ 6 ԸԸՀ-ի մայիսի 11-ի որոշմաբ …
մերկացել են հանուն ամուսինների հաղթանակի (լուսանկարներ) Մայիս 22,2012 17:38 Ուկրաինայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացողների` Եվգենի Սելեզնյովի, Եվգենի Կոնոպլյանկայի եւ Օլեգ Գուսեւի կանայք “Եվրո-2012” մրցաշարին ընդառաջ տղամարդկանց համար ամսագրում մերկացել են հանուն իրենց ամուսինների հաղթանակի եւ իրենց սիրելիներին կոչ են հղել. “Առանց մեդալների չվերադառնաք”,- փոխանցում Newsru.com-ը :
Մերկելը կորցնում Է ժողովրդականությունը Մայիս 22,2012 17:31 Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության ժողովրդականությունը մայիսին սրընթաց անկում Է ապրում:Համաջայն տվյալների՝ եթե 2013 թվականի աշնանը ծրագրված խորհրդարանական ընտրությունները կայանային այժմ, ապա ՔԴՄ-ի օգտին իրենց ձայնը կտար հարցվածների 33%-ը, իսկ ընդդիմադիր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կհավաքեր ընտրողների ձայների 32% -ը,-հայտնում է Bild թերթը:
Ջրհեղեղ՝ արեվելյան Ֆրանսիայում Մայիս 22,2012 17:26 Ֆրանսիայի արեւելյան շրջաններում հորդառատ անձրեւները զգալի նյութական վնաս են հասցրել բնակավայրերին, ամենաշատը տուժել է Նանսի քաղաքը: Հեղեղումներին զոհ է գնացել մեկ մարդ։ Անձրեւային եղանակ է նաեւ Ֆրանսիայի այլ շրջաններում։ Այսպես, Կորսիկայում այս գիշեր տեղումները կազմել են 100 մմ, հորդառատ անձրեւներ են տեղացել նաեւ Պիրենեյներում։ Օդերեւութաբանների կանխատեսմամբ՝ անձրեւային եղանակը կպահպանվի առնվազն ես մեկ օր։
21-ամյա բրիտանուհին նվաճել է Էվերեստը Մայիս 22,2012 16:53 Մեծ Բրիտանիայի Բրիսթոլ քաղաքի 21-ամյա բնակչուհի Մոլլի Հյուզին հաջողվել է նվաճել աշխարհի ամենաբարձր կետը` դառնալով Էվերեստի գագաթը հասած ամենաերիտասարդ կինը,- գրում է The Telegraph-ը: Նա Էվերեստի գագաթին` 8848 մ բարձրության վրա, մեկ գիշեր է անցկացնել: Հյուզը ասել է. “Ես ինձ ծեր կնոջ պես եմ զգում. ողջ մարմինս ցավում է”: Նա նաեւ նշել է, որ իր …
Հելսինկյան Ասոցիացիայի կայքը ենթարկվել է Հաքերային հարձակման Մայիս 22,2012 16:49 Այսօր՝ մայիսի 22-ին, ժամը 15:00-ից սկսած, հերթական անգամ “Հելսինկյան Ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպության կայքը ենթարկվել է հակերական հարձակման: Այս պահին կայքը չի գործում: Կատարվում են աշխատանքներ առաջացած խնդիրը շտկելու ուղղությամբ:
Դիտահարթակներ Tokyo Skytree հեռուստաաշտարակի վրա Մայիս 22,2012 16:44 Տոկիոյում՝ աշխարհում ամենաբարձր Tokyo Skytree հեռուստաաշտարակի վրա դիտահարթակներ են բացվել այցելուների համար։ Սպասվում է, որ առաջին օրը հեռուստաաշտարակ կայցելի մինչև 200 հազար մարդ։ Հիշեցնենք, որ աշտարակի կառուցումն ավարտվել է 2012-ի փետրվարի 29-ին։ Աշխատանքները տևել են 3.5 տարի։ Կառույցի բարձրությունը կազմում է 634 մ։ Այցելուների համար նախատասված դիտահարթակները 2-ն են՝ 350 և 450 մ բարձրության վրա։
Երրորդ ուժ է ձեվավորում Վրաստանում Մայիս 22,2012 16:44 Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Դեմոկրատական շարժում – Միասնական Վրաստան կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն սկսել է խորհրդակցություններ անցկացնել այն ընդդիմադիր ուժերի հետ, որոնք դուրս են մնացել ընդդիմադիր միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի գլխավորած Վրացական երազանք քաղաքական կոալիցիայից: Բուրջանաձեն լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կան ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ընտրողները, որոնց դուր չի գալիս այս կամ այն կուսակցությունը: “Եվ քանի որ …
Հայաստանի փոքրիկ երգիչները լավագույնն են ճանաչվել Մայիս 22,2012 16:29 “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախումբը Ստոկհոլմում մասնակցել է մանկական երգչախմբային արվեստի “Թող ապագան երգի” հայտնի փառատոնին եւ ճանաչվել լավագույնը: Այդ մասին լրագրողներին հայտնեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Տիգրան Հեքեքյանը: Փառատոնին ներկայացված են եղել երաժշտական 6 խմբեր, որոնցից ընտրվել են 3-ը, այդ թվում` նաեւ Հայաստանը ներկայացնող խումբը: Հաղթող երկրները հնարավորություն են ստացել եզակի համերգ ունենալ Ստոկհոլմի …
10 Մարտ 11:01 «Գրեցիայից Արամո», «Չերեմուշկեցի Պրո». Արմավիրում քրեական հեղինակություների գործողություններ են կանխվել. ինչ կապ ունի ադրբեջանցին
10 Մարտ 13:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Դուք գրկախառնվել եք հեղինակություն Բանդուրյանի հետ. Հարց՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուին
06 Մարտ 20:37 2025-ը լինելու է «պատերազմի տարի». ուշադրություն կենտրոնում են լինելու Գազայի հատվածը և Իրանը. Իսրայելի պաշտպանության բանակի նոր ԳՇ պետ
04 Մարտ 23:39 ՖՈՏՈ․Դատավարության ժամանակ ցուցադրվել է Վարդանյանի WhatsApp-ի և Telegram-ի գաղտնի նամակագրությունը
04 Մարտ 19:07 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվել Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում.կրակոցներ․ հայտարարվել է «զգոնության բարձրացում»
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը