Աշխարհի լավագույն 10 վայրերը Մայիս 02,2012 13:33 Աշխարհահռչակ Trip Advisor կազմակերպությունը հրապարակել է այս տարվա լավագույն 10 ուղղությունների տասնյակը, -տեղեկացնում է news.com.au կայքը: Ցուցակը գլխավորում է Լոնդոնը: Երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է:Եռյակը եզրափակում է Հռոմը, որը համարվում է արվեստների մայրաքաղաք: 4-րդ տեղում է Փարիզը , իսկ հնգյակը եզրափակում է Սան Ֆրանցիսկոն: Տասնյակում տեղ են գտել նաև` Մարոկոյի Մարաքեշ քաղաքը, թուրքական Ստամբուլը, իսպանական Բարսելոնան, …
Փնթփնթալը հանգեցնում է մահվան Մայիս 02,2012 13:24 Իտալիայի Կունեո քաղաքի 76-ամյա բնակիչ Վիտորիո Նինոտոն խեղդամահ է արել իր 82-ամյա կնոջը անընդհատ փնթփնթալու համար,-գրում է Daily Mail -ը: “Մենք 27 տարի միասին էինք ապրում և կինս անդադար բողոքում էր ինձանից եւ անհիմն մեղադրանքներ ներկայացնում, թե իբր ես գողանում եմ իր թոշակը և սիրուհի ունեմ: Ես պարզապես ի վիճակի չէի դիմանալ այդ ամենին”,- նշել …
Կենցաղային վեճի պատճառով ադրբեջանցին ինքնահրկիզվել է Մայիս 02,2012 13:14 Ադրբեջանի Լյանքարան քաղաքում որդին վիճվել է մոր հետ, ինչից հետո ինքնահրկիզման փորձ է արել, հայտնում է BBC -ին: 40-ամյա Զուլֆուգար Քյազիմովի հարազատները հասցրել են ժամանակին մարել կրակը եւ տուժածին տեղափոխել հիվանդանոց: Տղամարդը հոսպիտալացվել է 2-3-րդ աստիճանի այրվածքներով: Հայտնի է, որ մայր ու որդի վիճվել կենցաղային հարցերի շուրջ:
Կահիրեում բախումների հետեվանքով 5 մարդ է զոհվել Մայիս 02,2012 13:07 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում այսօր առավոտյան տեղի ունեցած անկարգությունների հետեւանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ,- հայտնում է Reuters -ը: Ականատեսների խոսքով` վաղ առավոտյան անհայտ անձանց մի խումբ հարձակում է գործել ՊՆ շենքի մոտ անժամկետ բողոքի ակցիա անցկացնող մասնակիցների վրա: Նրանք քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել ցուցարարների ուղղությամբ:
ՕԵԿ-ը հերքում է բջջային հեռախոսներ բաժանելու մասին լուրը Մայիս 02,2012 12:05 “Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլի հրապարակումները, թե կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում և դատապարտում է այդ կարգի լուրերը։ “Որոշ լրատվամիջոցներ այսօր տարածել են հերթական ստահոդ լուրը Օրինաց երկիր կուսակցության կողմից հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Օրինաց երկիր կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների …
Սատկած կենդանի` գետում Մայիս 02,2012 11:58 Ապրիլի 30-ին, ժամը 14.49-ին “Թուֆենկյան” հյուրանոցային համալիրից տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դեբեդ գետում` Ձորագետ գյուղի մոտակայքում, նկատվում է սատկած ցուլ, որին ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը, որի ուժերով սատկած կենդանին դուրս է բերվել գետից:
Բաքվի Եվրատեսիլ-ի անցկացման սրահում դժբախտ դեպք է տեղի ունեցել Մայիս 02,2012 11:56 “Եվրատեսիլ-2012” մրցույթի անցկացման Baku Crystal Hall սրահում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Սրահի շինարարության աշխատակից, Գերմանիայի 23-ամյա քաղաքացի Տուլու Կոնոթման Ֆրենդին բարձրությունից ընկել եւ ծանր վնասվածքներ է ստացել: Ներկայում նա գտնվում է Բաքվի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին, հաղորդում է ANS Press լրատվական գործակալությունը: Նշվում է, որ երիտասարդին շտապ վիրահատության են ենթարկել: Նրա …
Գայլերի հարձակում Մայիս 02,2012 11:55 Արագածոտնի մարզի Բյուրական գյուղից armlur.am-ին տեղեկացնում են, որ ապրիլի 28-30-ը գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչներին պատկանող 8 գլուխ ոչխար, ձիու քուռակ և ավանակ:
Ժամանակից մարդը բոլորովին նոր ցեղատեսակ է. հետազոտություն Մայիս 02,2012 11:54 Գերմանացի գիտնական Ալեքսանդր Կուրտիոլը պնդում է, որ ժամանակից մարդն այնքան է հեռացել 200 հազ տարի առաջ ի հայտ եկած նախամարդուց` Homo sapiens-ից, որ “իրականում կարելի է ենթադրել, որ մենք լիովին նոր տեսակ ենք”, գրում է The US Weekly-ն : Կուրտիոլը համամիտ է Չարլզ Դարվինի բնական սելեկցիայի տեսության հետ և որպես դրա վառ ապացույց նշում է, …
Դեսպան Չարչօղլյանը հանդիպել է Քուվեյթի ԱԺ նախագահի հետ Մայիս 02,2012 11:24 Քուվեյթի պետության Ազգային ժողովի նախագահ Ահմադ աբդ ալ-Ազիզ ալ-Սաադունն ապրիլի 30-ին ընդունել է Քուվեյթում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: armlur.am-ին Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական ոլորտում պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը նոր հիմքերի վրա …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
24 Փետրվար 18:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարժական հավաքներից խուսափելու համար 150 հոգի դատարանում է․ կան ազատազրկվածներ
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան