Եղանակը Հայաստանում Ապր 28,2012 21:26 Ապրիլի 28-ին և 29-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի ներզանգվածային անկայունությամբ: Ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև անձրևներ, ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամի` 18-20մ/վ: Օդի ջերմաստիճանը մի փոքր կնվազի: Երևանում ապրիլի 28-ին և 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, քամի 12-15մ/վ, առատ տեղումներ չեն կանխատեսվում: Այս գիշեր սպասվում է +9+11, ապրիլի 28-ի ցերեկը …
Միասնական շտաբը դիմել է ՍԴ Ապր 28,2012 21:17 Ընտրությունների օրինականության վերահսկման միասնական շտաբի անդամ կուսակցությունները` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ Սահմանադրական դատարանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, որոնք ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: ՀՅԴ եւ ԲՀԿ 30 պատգամավորի կողմից ստորագրված փաստաթուղթը ուղարկվել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին, ով ըստ ԱԺ կանոնակարգի, պարտավորվում է 24 …
ՀՀ նախագահը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հնդկաստանի դեսպանի հետ Ապր 28,2012 21:12 ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր Աչալ Կումար Մալհոթրայի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին հայ-հնդկական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ կատարած աշխատանքի համար:
ԵՊՀ ուսանողները ԵԱՀԿ-ից պահանջում են դատապարտել Ադրբեջանի գործողությունները Ապր 28,2012 20:58 Այսօր ԵՊՀ ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բողոքի ակցիա էր կազմակերպվել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի դիմաց: Ինչպես հայտնի է վերջին ժամանակահատվածում զգալիորեն սրվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանագծում: Ադրբեջանական կողմից տեղի են ունեցել հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ, որոնց հետևանքով տուժել է նույնիսկ քաղաքացիական բնակչությունը. այսպես, սույն թվականի ապրիլի 25-ին ադրբեջանական զինուժը կրակահերթ էր բացել են Տավուշի մարզի Դովեղ գյուղի …
ՀՀԿ-ական թեկնածուն քվեաթերթիկներ է տպագրում Ապր 28,2012 20:48 Ապրիլի 26-ի ուշ երեկոյան սկսվել է մայիսի 6–ի խորհրդարանական ընտրությունների համամասնական եւ մեծամասնական քվեաթերթիկների տպագրությունը։ Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ դրանք տպագրվում են “Տիգրան Մեծ” հրատարակչությունում: Առաջին հայացքից, կարծես թե, ոչ մի արտառոց երեւույթ չկա, սակայն երբ պարզ է դառնում, որ “Տիգրան Մեծ” հրատարակչության սեփականատերը Արագածոտնի մարզի թիվ 14 ընտրատարածքում ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի …
Հանցագործը բռնվել է գումար շորթելու պահին (լուսանկարներ) Ապր 28,2012 20:28 Այսօր՝ ապրիլի 28-ին Ոստիկանությունը քաղաքացուց գումար շորթելու պահին ձերբակալել է մի անձի։ Ինչպես Աշտարակից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի ոստիկանության աշխատակիցները այսօր՝ ապրիլի 29-ի կեսօրին, Երևանի Ֆուչիկի փողոցի վրա գտնվող “5 աստղ” սրճարանից քրեական հետախուզության …
ՕԵԿ-ի Գազելը բախվել է ՀՀԿ-ի ավտոբուսին, կան վիրավորներ Ապր 28,2012 17:11 Այսօր՝ ապրիլի 28-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ինչպես դեպքի վայրից armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30 սահմաններում Այնթապ-Արևաբույր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իրար են բախվել “Գազել” մակնիշի 19 ՏԼ 685 համարանիշի և “ՊԱԶ”մակնիշի 27 ՏՍ 522 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով երկու հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ մեկն …
Հնարավոր չէ Հայաստանում, կամ նրա սահմաններից դուրս գտնվելու փաստի ստույգ հաստատումը. հայտարարություն Ապր 28,2012 17:07 ԱԺ ընտրություններին մասնակցող 5 քաղաքական ուժեր՝ ՀՀԿ–ն, ՕԵԿ–ը, ՀՅԴ–ն, ՀԴԿ–ն և ՀԿԿ–ն ուսումնասիրել են ԱԱԾ Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները և եզրակացրել, որ համակարգը չի կարող երաշխավորել անձի Հայաստանում, կամ նրա սահմաններից դուրս գտնվելը փաստի ստույգ հաստատումը: Բացի այդ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս …
ԼՂՀ զորամասերից մեկում զինվոր է զոհվել Ապր 28,2012 15:39 Ապրիլի 27-ին ժամը 19.35-ի սահմաններում ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի մարտական դիրքում արձանագրվել է հրազենային զենքից մահացու վիրավորման դեպք:ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ հրազենային վնասվածքից զոհվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Հովհաննես Մարատի Նիկողոսյանը:Փաստի առթիվ կատարվում է նախաքննություն:
Հանրապետականի 90 տոկոսից ավելին իմ կողքին է. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Ապր 28,2012 15:31 Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված անկուսակցական թեկնածու, “168 ժամ” թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը մեկնաբանել է շրջանառվող այն տեղեկությունները, թե Սաթիկ Սեյրանյանը նշված ընտրատարածքում ԲՀԿ-ի թեկնածուն է: “Ես անկուսակցական թեկնածու եմ եւ իմ ընտրողներին ասել եմ, որ եւս հինգ տարի ես անկուսակցական եմ լինելու: Ես չեմ տեսնում այն քաղաքական ուժը, որի …
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
22 Փետրվար 20:35 Զգուշացում․ «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի բնակիչների համար» վերնագրով կայքէջը կեղծ է
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան