Լեվոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ Ապր 04,2012 17:56 Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էրկկի Տուոմիոյայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկա ընտրություններին եւ մասնավորապես դրանց օրինականության ապահովմանն առնչվող հարցեր: Շեշտվել է նաեւ միջազգային դիտորդական առաքելությունների դերակատարության կարեւորությունը: Հանդիպմանը մասնակցել են Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Պետրի Սալոն եւ Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:
Վաղը կբացվի Ժառանգության կենտրոնական շտաբը Ապր 04,2012 17:49 Ապրիլի 5-ին, Մոսկովյան 31 հասցեում (Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկին հարող հատված) պաշտոնապես կբացվի խորհրդարանական ընտրությունների գնացող “Ժառանգության” կենտրոնական շտաբը, որտեղից առաջիկա մեկ ամսում ղեկավարվելու է կուսակցության նախընտրական արշավը: Ինչպես տեղեկանում ենք կուսակցության տարածած մամուլի հաղորդագրությունից, բացման արարողությունը կկայանա ժամը 13:00-ին: Ասուլիսից հետո կներկայացվի “”Ժառանգության”” ինտերնետային նոր կայքը:
Կանխվել է Զատիկ մանկատան սանի ինքնասպանությունը Ապր 04,2012 17:45 Երեկ` ապրիլի 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները կանխել են ինքնասպանության փորձ:Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մաշտոցի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ վաշտի ոստիկաններ Արման Ալեքսանյանն ու Կնյազ Բարսեղյանը գիշերային ծառայության ժամանակ` ժամը 23.50-ի սահմաններում, նկատել են, որ Կիևյան կամրջի վրա մի աղջիկ երեխա է կանգնած:Ոստիկանները, մոտենալով աղջնակին, պարզել են, որ վերջինս ցանկանում …
շունը հարեվանին զրկել է քթից Ապր 04,2012 17:35 Չիկագոյում հրեշ անունով շունը հարձակվել է հարեւանի վրա եւ պոկել նրա քիթը: Տուժածը հայտարարել է, որ չնայած իր կրած վնասը մեծ է, սակայն ներում է կենդանուն, քանի որ ինքը նույնպես տանը շուն է պահում: Միջադեպը տուժածի բյուջեին մեծ վնաս է հասցրել: Նա հույս չունի, թե մի օր իր քիթը կվերականգնվի, քանի որ բժշկական ապահովագրություն չունի, …
ձերբակալվել է բանկոմատից 4 մլն ռուբլի գողանալու պահին Ապր 04,2012 17:24 Մերձմոսկվայում Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է բանկոմատից գողություն կատարելու պահին,- հայտնում է Ռոսբալտ-ը:Իրավապահների տեղեկությունների համաձայն` 34-ամյա տղամարդն ապրիլի 2-ի գիշերը մի բանկոմատից փորձել է գողանալ ողջ գումարը` 3.8 մլն ռուբլի:Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ` առանձնապես խոշոր չափի գումարի հափշտակման հատկանիշներով:
Սուրճը նվազեցնում է մաշկի քաղցկեղի վտանգը Ապր 04,2012 17:19 Չիկագոյի Քաղցկեղի հետազոտման ասոցիացիայի գիտնականները հայտնաբերել են, որ սուրճը նպաստում է մաշկի քաղցկեղի վտանգի նվազեցմանը, գրում է Foxnews-ը: Գիտնականները փորձարկել են կոֆեինի եւ ֆիզիկական վարժությունների ազդեցությունը մկների վրա, որոնք մաշկի քաղցկեղի զարգացման բարձր վտանգ են ունեցել: Պարզվել է, որ այն մկների մոտ, որոնք ամեն օր ընդունում էին կոֆեինի չափաբաժինը եւ կատարում էին վարժություններ անիվի վրա, …
Բորսայում դոլարը վաճառվել է 391 դրամով Ապր 04,2012 17:15 Այսօր “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 2.5 մլն ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 391 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 391 դրամ:Կենտրոնական բանկից armlur.am-ին հայտնեցին, որ արժութային շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.15-ով եւ կազմել 391.32 դրամ:
Շարմազանովն ընդունել է տարբեր երկրների ԱԱՊ արբիտրաժային դատարանների ներկայացուցիչներին Ապր 04,2012 16:52 Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ապրիլի 4-ին ընդունել է տարբեր երկրների առևտրաարդյունաբերական պալատներին կից արբիտրաժային դատարանների նախագահներին ու արբիտրներին, որոնք Հայաստան են ժամանել արբիտրաժի միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:Ինչպես armlir.am-ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից Շարմազանովը, ողջունելով հյուրերին, կարևորել է տարբեր երկրների արբիտրաժային դատարանների փորձի փոխանակումն ու համագործակցված աշխատանքը: Նա նկատել …
Թալանել են ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի բնակարանը Ապր 04,2012 16:46 Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի՝ Հովսեփ Էմինի փողոցում գտնվող բնակարանից ապրիլի 2-ի գիշերը գողություն է կատարվել: Այա մասին տեղեկացրել են Ոստիկանության հասարակայնության հետ կապերի լրատվական բաժնի աշխատակիցնենը: Ըստ նրանց, բնակարանից գողացել են ոսկյա զարդեր, բանկային քարտեր, պայուսակներ:Գողության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Սերժ Սարգսյանն ընդունել է Կիպրոսի արտգործնախարարին Ապր 04,2012 16:41 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երևան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին: Այս մասին armlur.am-ին հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից: Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ Նախագահ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում կարևորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ …
05 Փետրվար 12:13 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հորաքրոջ որդու հարսանիքին մասնակցելու համար դիրքը լքած զինվորին քննչական են տարել ու մեղադրանք առաջադրել
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան