Վլադիմիր Կլիչկոն թունավորվել է Նոյ 27,2012 17:55 Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերծանր քաշային աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն թունավորվել է Համբուրգի “Արևելյան” ռեստորանում: Կլիչկո եղբայրների մենեջեր Բրենդ Բենտեն հայտարարել է, որ գործնական ընթրիքից հետո իրենք ստիպված են եղել դիմել բժիշկների օգնությանը: Բենտեի խոսքով` իրենք կերել են հավի ճտի մսով աղցան: Բարձրացված աղմուկից հետո ռեստորանի անձնակազմը նեղողություն է խնդրել կատարվածի համար:
Եվրատեսիլ 2013-ի տոմսերը վաճառվել են 22 րոպեում Նոյ 27,2012 17:31 “Եվրատեսիլ 2013” երգի մրցույթի եզրափակիչ փուլի տոմսերը վաճառքի հանվելուց ընդամենը 22 րոպե անց սպառվել են։ Ամենաէժան տոմսերն արժեն 10 եվրոյից ոչ ավելի և հնարավորություն են տալիս բոլոր ցանկացողներին ներկա գտնվել այդ ցնցող շոուին։ Կազմակերպիչները նշել են, որ տեխնիկական բնույթի պատրաստությունների ավարտից հետո, վաճառքի կհանվի տոմսերի ևս մի խմբաքանակ։ Հիշեցնենք, որ “Եվրատեսիլ 2013”-ն այս տարի կանցկացվի …
Դպրոցականները մասնակցել են Չարենցի հիշատակին նվիրված միջոցառմանը Նոյ 27,2012 17:21 Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցների տասնյակ աշակերտներ Եղիշե Չարենցի հիշատակի օրվա կապակցությամբ բանաստեղծի հուշարձանի մոտ մասնակցել են խնկարկման և ծաղկադրման արարողությանը, որի ժամանակ դպրոցականներն ասմունքել են և ներկայացրել չարենցյան ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ամենամյա միջոցառումը դաստիարակչական և ուսուցողական իր նշանակությամբ ևս մեկ առիթ է մեծարելու և …
ԵՊՀ-ի պարզաբանումնները Նոյ 27,2012 17:00 “Վերջին օրերին Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում բուռն քննարկվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի կողմից պատրաստված և 2012 թվականին ԵՊՀ հրատարակչության կողմից հրատարակված “Հայոց պատմություն” բուհական դասագրքիև 2008թ. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակահատվածին վերաբերող հատվածը, որի հեղինակը ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն է: Քննարկումների խորապատկերում, բացի պատմագիտական դիտարկումներից, հարցը, ցավոք, քաղաքականացվում …
Քրեական գործ կեղծ մակնշմամբ ձվերի գործով Նոյ 27,2012 16:46 “Արաքս” թռչնաֆաբրիկայի կողմից ձվի շուկայում ի հայտ եկած կեղծ մակնշումների մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց “Արաքս” թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Գագիկ Մակարյանը: Թռչնաբուծական ֆաբրիկայի գլխավոր տնօրենը չհերքեց վերջին օրերին շրջանառվող այն լուրերը, որ “Արաքս”թռչնաֆաբրիկայի արտադրած ձվերի մակնշմամբ կեղծ ձվեր են հայտնվել խանութներում, նշելով, որ իրենք դիմել են Վաղարշապատի ոստիկանություն պարզելու համար, թե իրականում …
Նախագահի թեկնածու լինելը իմ մանկական երազանքը չէ. Հրանտ Բագրատյան Նոյ 27,2012 16:39 “Հայ ազգային կոնգրես” ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ գալիք նախագահական ընտրություններին ՀԱԿ-ը պետք է և կունենա իր թեկնածուն և ավելացրեց, որ նախագահի թեկնածու լինելը իր “մանկական երազանքը” չի եղել: Նախկին վարչապետն այս մասին ասաց՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող խոսակցություններին, թե ինքը նախագահի պաշտոնի ՀԱԿ այլընտրանքային թեկնածուն է: Լրագրողներից մեկի հարցին, …
Սպանվել է Մեքսիկայի գեղեցկուհին Նոյ 27,2012 16:13 “Միսս Սինալոա նահանգ-2012” Մարիա Սուսանա Ֆլորես Գամեսը դարձել է իրավապահների ու հանցավոր խմբի անդամների միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության զոհը։ Գեղեցկուհու դին հայտնաբերվել է նարկոբարոնների հսկողության տակ գտնվող Սինալոա նահանգի ճանապարհներից մեկի մոտ՝ հրացանը կողքին գցած։ Փոխհրաձգության ընթացքում զոհվել է նաեւ նրա ընկերը: Աղջկա մահվան հանգամանքները դեռեւս անհայտ են: Նախնական վարկածի համաձայն, երիտասարդ զույգը պատահաբար է …
Երեվանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը Նոյ 27,2012 16:09 Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այդ կապակցությամբ Երևան են ժամանել շուրջ 70 երկրների 650 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը: Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Հաջորդ օրը իրենց ունակությունները կսկսեն դրսևորել …
Ծննդատներում տեսակցություններն անվճար կդառնան Նոյ 27,2012 16:01 Հայաստանի առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի նոյեմբերի 27-ի թիվ 2731-Ա հրամանով դեկտեմբերի 1-ից ծննդօգնություն իրականացնող բժշկական կազմակերպություններում հաստատվել է վճարովի ոչ բժշկական ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ ծննդաբերների եւ ծննդկանների տեսակցությունների կազմակերպման միասնական կարգ։ Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանով հստակ սահմանվում է, որ ծննդօգնության ծառայությունների գծով պետական պատվեր իրականացնող բուժհաստատություններում ծննդաբերությունների հետ կապված բուժօգնության …
Արամ Գրիգորյանը՝ Վայոց ձորի փոխմարզպետ Նոյ 27,2012 15:55 Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արամ Գրիգորյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ։
15 Մարտ 10:36 Զգուշացնում եմ ՀՀ իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին` միջազգային ատյաններում հայցերից հրաժարվելու դեպքում դատի ենք տալու ՀՀ իշխանություններին. Բեգլարյան
14 Մարտ 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաներ առևանգելու փորձ կատարած 57-ամյա տղամարդը ազատ է արձակվել․ մանրամասներ
15 Մարտ 17:24 Քյոխը Գյումրու ընտրություններում «Մայր Հայաստան» դաշինքի կողքին է. քարոզարշավի մեկնարկը տրված է
11 Մարտ 07:21 «Գող» Նոդարի Արմոն, «Չերեմուշկայի Պրոն» և մյուսները ավտոմեքենա են խլել . հավաքի հետքերով․ «Ժողովուրդ»
11 Մարտ 21:18 Լուսաբացին 34-ամյա կին է ձերբակալվել Երևանի Բաղրամյան պողոտայում․ խուզարկությամբ մեծ քանակի թմրանյութ ու հոգեմետ հաբեր են հայտնաբերվել
12 Մարտ 14:24 8 հազար ԱՄՆ դոլար՝ Հովիկ Աղազարյանի ընկերուհուն հեռախոս և մատանի գնելու համար․ ցուցմունք
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում