բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի Դավիթ Դ.-ին Մար 30,2012 12:40 Խարդախության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքներով մարտի 29-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները Աչաջուր գյուղից բերման են ենթարկել ՌԴ քաղաքացի, 25-ամյա Դավիթ Դ.-ին, որը 2010 թ. դեկտեմբերի 12-ից ՌԴ Կիրովի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով:
Երեվանում կիրականացվեն մինչեվ 2 մլն քմ ասֆալտապատման աշխատանքներ Մար 30,2012 12:35 Երեւանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրով նախատեսված ասֆալբետոնե ծածկի կապիտալ եւ մասնակի նորոգման ծավալները կկազմեն մինչեւ 2 մլն քառակուսի մետր: Հատկանշական է, որ գլխավոր եւ երկրորդական փողոցներից բացի, ծրագիրը ներառում է նաև մայթերի, նրբանցքների, բակային տարածքների, միջբակային եւ գրունտային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:Շուտով կավարտվի Հանրապետության Հրապարակի ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքը, որն այս տարվա ծրագրի առաջին ամենամեծ բաղադրիչներից …
Վթար Ֆուչիկի փողոցում Մար 30,2012 12:29 Ոստիկանությունից armlur.am-ին տեղեկացնում են, որ մարտի 29-ին, ժամը 01.10-ին, Երեւանի Ֆուչիկի փողոցում իրար են բախվել “ՎԱԶ-2109” եւ “ԶԱԶ Սենս” մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով “ԶԱԶ Սենս”-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
թունավորվել է շմոլ գազից Մար 30,2012 12:18 Մարտի 29-ին, ժամը 20.40-ին, ոստիկանության Գավառի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շմոլ գազից թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Նորատուս գյուղի մի բնակչուհի:Ինչպես,armlur.amին տեղեկացնում են ոստիկանությունից, պարզվել է, որ նա թունավորվել է գազօջախի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:Կատարվում է հետաքննություն:
Ստամբուլում պայթյուն է գրանցվել. կան զոհեր Մար 30,2012 12:15 Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ այսօր պայթյուն է գրանցվել Ստամբուլի Էսենլեր թաղամասում: Պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 06.30-ին մոտ սրճարաններից մեկում: Պայթյունից սրճարանում հրդեհ է բռնկվել, որը կարճ ժամանակ անց մարել են դեպքի վայր ժամանած հրշեջները: Նախնական տեղեկություններով՝ պայթյունի հետևանքով զոհվել է 2 եւ վիրավորվել է 1 մարդ: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց: Պայթյունի պատճառներն …
Ֆրանսիայի Նիս քաղաքում հայկական եկեղեցական համայնք է ստեղծվել Մար 30,2012 12:08 Ֆրանսիայում հայկական թեմի առաջնորդարանը, Նորվան Զաքարյանը եւ Թեմական խորհրդի նախագահ Պարտրիս Ջոլոլյանը Ֆրանսիայի հայկական համայնքին տեղեկացրել են Նիսում նոր հայկական եկեղեցական համայնքի ստեղծման մասին, որը կոչվում է “Ալպ-Մարիտիմի, Վարի եւ Մոնակոյի հայկական առաքելական եկեղեցու եւ եկեղեցական համայնքի մշակութային ասոցիացիա”:Այս նոր մշակութային ասոցիացիան ստեղծվել է, քանի որ “Կոթ դ’Ազուրի հայկական առաքելական եկեղեցու եկեղեցական համայնք” կոչված մշակութային …
Հրդեհ մայրաքաղաքում Մար 30,2012 11:21 Մարտի 29-ին, ժամը 20.26-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաղյան 11 շենքի 31-րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, հրդեհաշիջման կազմակերպման եւ ՃԿԿ օպերատիվ խմբերը` պարամեդիկներով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.42-ին, մարվել` 20.46-ին: Այրվել է հյուրասենյակի 4 քմ մակերեսով հատվածը` գույքով:
Դոլարի առավելագույն գինը 393 դրամ է Մար 30,2012 11:18 Առեւտրային բանկերն այսօր դոլարը վաճառում են 391.75-393 դրամով, գնում՝ 389-390 դրամով:Կենտրոնական բանկն ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը սահմանել է 390.30 դրամ (+0.48), եվրոյինը`518.32 (-1.74), ռուսական ռուբլունը` 13.28 (-0.07) դրամ:
Թունավորում Մար 30,2012 11:14 Մարտի 29-ին, ժամը 17.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 8-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան ու հեռախոսի զանգերին, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը։ Ոստիկանների պահանջով փականագործի օգնությամբ բացվել է բնակարանի դուռը, որի հյուրասենյակում անօգնական ընկած վիճակում հայտնաբերվել է 1927 թ. ծնված Իոսիֆ Սմբատի Օսիպովը։ Վերջինս …
Ձնաբուք ճանապարհին Մար 30,2012 11:11 Մարտի 29-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհին ձնաբքի հետևանքով արգելափակվել են ավտոմեքենաներ` առաջացնելով խցանում: “Մարտունու Ճանշին”ՓԲԸ-ի ուժերով արգելափակումից դուրս է բերվել 7 ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
03 Փետրվար 11:23 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Պաշոլդ քաշի, գեղացին եկել մեզ ասումա գնա ծայրամասում ապրի. քաղաքացին` թանկացումների մասին
03 Փետրվար 16:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երգիչ Հայկ Դուրգարյանը ձերբակալված է. ինչ որոշում կկայացնի Քննչական կոմիտեն
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան