Հայաստանում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են Դեկ 14,2012 10:56 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 06.00-ի դրությամբ, բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար:
Հայկական ժամանակ. Գագիկ Ծառուկյանը չի հրավիրվել ՀՀԿ համագումարին Դեկ 14,2012 10:52 ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը երեկ ,ՀԺե-ի թղթակցին հայտնել է, որ կուսակցության շաբաթ օրը կայանալիք համագումարի համար արդեն մոտ 60 հրավեր է ուղարկվել տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների: Հրավիրյալների թվում, սակայն, ինչպես ասել է Թադևոսյանը, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չկա: Երբ թերթի թղթակիցը ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել է, թե ինչու Ծառուկյանին …
Ժողովուրդ. Իշխանությունները շահագրգռված են դիտորդների հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում Դեկ 14,2012 10:42 Թեև ՀՀ արտգործնախարարությունը հերքում է, սակայն Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած դեսպանների հետ հանդիպման ժամանակ, ըստ “Ժողովուրդ”-ի դիվանագիտական աղբյուրների, քննարկել է տնտեսական և քաղաքական մի շարք հարցեր, որոնց մասին նշված չէ պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանք վերաբերում են եվրոպական երկրների հետ ազատ առևտրի անցման համաձայնագրի հետ կապված խնդիրներին և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին: Մասնավորապես իշխանությունները …
Հրապարակ. Այսօր կկայանա ՀՀԿ ԳՄ նիստը, որտեղ անդրադարձ կարվի նաեվ Ծառուկյանի հայտարարությանը Դեկ 14,2012 10:40 Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը կազմված կլինի ոչ միայն նախահամագումարյան օրակարգից, այլև Գագիկ Ծառուկյանի հայտարարության մեկնաբանություններից: “Հրապարակի” տեղեկություններով` ԲՀԿ-ն այդ տեքստը համաձայնեցրել է Բաղրամյան 26-ի հետո, սկզբում ցանկացել է երկար-բարակ` բացատրություններով լի հայտարարություն թողարկել, սակայն ասել են` չէ, կարճ գրեք: Ի դեպ, բավականին հետաքրքիր երկխոսություն է տեղի ունեցել նախորդ ԳՄ-ի ժամանակ …
Ժողովուրդ. Ամանորյա նվեր քաղաքացիներին՝ գազի գնի թանկացման տեսքով Դեկ 14,2012 10:37 Գալիք ընտրություններից առաջ քաղաքական դաշտն առավելագույնս վնասազերծված է: Արդեն ժամանակն է դադարել մուկն ու կատու խաղալը և պարզ տեքստով բնակչությանը մատուցել իշխանության պատրաստած ամանորյա նվերը՝ գազի գնի թանկացման տեսքով: Ինչը և երեկ արեց ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ամիսներ շարունակ անտեղյակության դիմակը դեմքին ԱԺ ամբիոնից հանրությանը մոլորեցնող այս պաշտոնյան, գազի գնի շուրջ …
ՀԺ. ՀԱԿ ակտիվիստների գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան Դեկ 14,2012 10:35 Երկուսից վեց տարվա ազատազրկման դատապարտված Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի, Արտակ Կարապետյանի և Դավիթ Քիրամիջյանի գործով երեկ դիմում է ներկայացվել Վճռաբեկ դատարան: Նոյեմբերի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժել էր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստներին 2- 6 տարվա ազատազրկման դատապարտելու մասին Առաջին ատյանի դատավճիռը բեկանելու դիմումը: “Հայկական ժամանակ”-ը գրում է, …
Ժողովուրդ. Գյուղապետը վախենում է իր կյանքի համար եվ թիկնապահներով շրջում Դեկ 14,2012 10:29 “Ժողովուրդ”-ի խմբագրություն զանգահարած Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի խումբ բնակիչներ պնդում էին. որ իրենց գյուղապետ Գալուստ Գալստյանն այս տարիների ընթացքում միայն իր բիզնեսն է “բարգավաճեցրել”: Եվ այն աստիճան է հղփացել, որ թիկնապահներով է շրջում գյուղում: Ըստ թերթի զրուցակիցների` մի քանի տարիների ընթացքում գյուղապետը հիմնել է “Հույսի քարավան” տաքսի ծառայությունը, նրան է պատկանում ճանապարհին գտնվող գազալցակայանը, …
Հրապարակ. Տիգրան Սարգսյանը բարիացել է Ծառուկյանի նկատմամբ Դեկ 14,2012 10:25 “Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու մասին լուրերը փոխել են Տիգրան Սարգսյանի վերաբերմունքը իր պաշտոնանկությունը պահանջող Ծառուկյանի նկատմամբ: ԱՄՆ Հարվարդի համալսարանում դասախոսությունից հետո ուսանողներից մեկը հեգնել է, թե Գագիկ Ծառուկյանը վարչապետ կամ նախագահ դառնալուց հետո արդյո՞ք կկարողանա ԱՄՆ այցելության ժամանակ դասախոսությամբ հանդես գալ: Տիգրան Սարգսյանը հորդորել է ուսանողներին կոռեկտ արտահայտվել իր գործընկերների մասին”,- գրում է “Հրապարակ”-ը և հավելում. …
Ժողովուրդ. ՀՅԴ-ն քաշեց ԲՀԿ-ին Դեկ 14,2012 10:23 “Ժողովուրդ”-ին երեկ նոր մանրամասներ հայտնի դարձան ԲՀԿ-ի, այնուհետև նաև ՀՅԴ-ի կողմից նախաձեռնած քաղաքական կոնսուլտացիաների ընթացքի վեիաբերյալ: Բանն այն է, որ սկզբում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն պայմանավորվածություն են ձեռք բերել ՀՅԴ առաջարկած քաղաքական օրակարգի բոլոր կետերի շուրջ: Սակայն երբ խոսք է եղել թեկնածուների մասին, ՀՅԴ անդամները բաց տեքստով ասել են, որ Գ. Ծառուկյանին չեն տեսնում նախագահի թեկնածու՝ …
ՀԺ. Երեվանի մանկապարտեզները դարձել են համակենտրոնացման ճամբարներ Դեկ 14,2012 10:20 Վերջին օրերին “Հայկական ժամանակ”-ը պարբերաբար ահազանգեր է ստանում, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաները հաճախ քնելու տեղ չեն ունենում, և պատճառն այն է, որ մահճակալները քիչ են: Ահազանգերի հետքերով “ՀԺ” թղթակիցը եղել է երեք մանկապարտեզում: Երեքն էլ գտնվում էին մայրաքաղաքի կենտրոնում: Պատկերը, որին թերթի թղթակիցն ականատես է եղել Երևանի կենտրոնում գտնվող մանկապարտեզներում, վեր է …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին