ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԴԻՄԻ ԾԱՅՐԱՀԵՂ ՔԱՅԼԵՐԻ

Շանթ Հարությունյանը երեկ գրավոր բողոքով դիմել է վարույթն իրականացնող քննիչին՝ պահանջելով վերացնել հարազատների հետ իր տեսակցության արգելքը: Շ. Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը «Փաստինֆո»-ին ասել է, թե տեսակցությունն արգելելու քննչական մարմնի որոշումը Շանթը հակահումանիստական է համարում եւ այն չվերացնելու դեպքում պատրաստ է անգամ ծայրահեղ քայլերի դիմել:

 

 

ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ

Երեկ՝ երեկոյան, երբ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ վառում էր Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը, ոստիկանությունը բերման է ենթարկել «Նախախորհրդարան»-ի աջակիցներ Գեւորգ Սաֆարյանին եւ Արմեն Միքայելյանին: Գ. Սաֆարյանը NEWS.am-ին պատմել է, որ իրենք գնացել էին Հանրապետության հրապարակ՝ Տարոն Մարգարյանի հետ Փակ շուկայի վնասման եւ այն վերականգնելու՝ քաղաքապետի պարտականության վերաբերյալ խոսելու. «Ես ուղղակի բարձրախոսով ասում էի, որ ինքը հանցավոր լռություն է պահպանում` չնկատելով Փակ շուկայում տեղի ունեցող ապօրինությունները, եւ այն, որ իր գալը հրապարակ ուղղակի մարդկանց աչքերին թոզ փչել է»:

 

 

ՀԱՃԵԼԻՆ ՕԳՏԱԿԱՐԻ ՀԵՏ

Ռուսաստանը պատրաստվում է 15 մլրդ դոլարով գնել Ուկրաինայի եվրոբոնդերը: Փաստորեն, այդպիսով ՌԴ-ն պատրաստվում է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, որն ավելի վաղ ՌԴ-ից 15 միլիարդ դոլարի վարկ էր խնդրել:

 

 

ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

ՀՔԾ մամուլի ծառայության տեղեկացմամբ` ավարտվել է Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործը հանձնվել է դատախազին` մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ գործը դատարան ուղարկելու համար: Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 24-ին Կոմիտասի 5 հասցեում տեղի ունեցած միջադեպից հետո Ա. Կիվիրյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ սուտ մատնության հատկանիշներով:




Լրահոս