Չորրորդ ինքնիշխանություն. Ցուցակում մարդիկ են տեղ գրավել, որ ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում բուռն քննարկումների թեմա էր դարձել ՀՀԿ համամասնական ցացակր: Բոլորը խոսում էին, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հաջորդ խորհրդարանում մնալու են եզրագծից այն կողմ: Աժ պատգամավոր Վագգեն Կարախանյանի անունր ևս հայտնվել է ՀՀԿ համամասնական ցուցակի ոչ անցողիկ տեղերից մեկում: Թերթը հիշեցնում է, որ Կարախանյանը Անդրանիկ Մարգարյանի զինակից ու գաղափարակից ընկերն է և ՀՀԿ ակունքներում կանգնած կուսակցական:””ՉԻ””-ն փորձել է պատգամավորից տեղեկանալ, թե չի՞ վիրավորվել արդյոք, որ իր անունր անցողիկ հորիզոնականում չէ: Կարախանյանր ճշտել է թերթի հարցադրումը` ասելով. “”Ավելի ճիշտ կլիներ ասեիր, որ իմ անունն ընդհանրապես չկա””: “”Ես կարծում եմ, որ այս անգամ ՀՀԿ-ն ընտրաթիմով է գնացել, և ցուցակում մարդիկ են տեղ գրավել, որ ընդհանրապես կապ չունեն կուսակցության հետ””, հավելել է նա: “”Ի՞նչ չափանիշներով է կազմվել կուսակցության ցուցակր, հարցրինք Կարախանյանին, որն ասաց. «Մենք հին ԱՄԿ-ականներս մշտապես մտածել ենք հզոր Հայաստան ունենալու գաղափարի շուրջ, հիմա կարծես թե փոխվել է արժեհամակարգը, և մոտեցումներն այլ են: Ես ցավում եմ, որ նման վերաբերմունք կա իմ նկատմամբ, բայց վճռական խոսքը` կուսակցության նախագահինն է””: “”ՉԻ””-ն փորձեց իմանալ, թե ի՞նչ հարաբերությունների մեջ է եղել Կարախանյանր կուսակցության ղեկավարի` Սերժ Սարգսյանի հետ: Նա ի պատասխան` նշեց. “”Շատ լավ հարաբերությունների: Երկրի նախագահի ու կուսակցության ղեկավարի հետ մեր հարաբերություններ եղել են բարիդրացիական:  Թե ինչո՞ւ է այդպիսի որոշում կայացվե, ինձ համար անակնկալ էր: Անկեղծ եմ ասում, ես չէի կարծում, որ էսպիսի դաժան մոտեցում կլիներ իմ հանդեպ»: Աժ փոխնախագահ էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվել, որ Վագգեն Կարախանյանի հետ ՀՀԿ-ն այդպես է վարվել. “”Իսկ ով է ասում, թե Կարախանյանր ցուցակում չի լինելու””, անկեդծորեն զարմացավ Շարմագանովը: Համամասնական ցուցակր ոչ միայն պատգամավորության թեկնածուների ցուցակն է, այլ ընդհանուր քաղաքական թիմի””,- մասնավորապես գրել է թերթը: 




Լրահոս