Երկիր. ԲՀԿ երիտասարդները գրոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆեյսբուքյան հերթական աղմուկը քաղաքական բովանդակություն ունի: “”Բարգավաճ Հայաստան”” կուսակցության 6-րդ համագումարից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը իր էջում գրել է. “”ԲՀԿ-ի համագումարը շատ լավ անցավ, ոնց որ մեր Թաթայի համերգը լիներ””: Այս գրառումը բուռն ալիք է բարձրացրել ԲՀԿ-ական երիտասարդների շրջանում: Նրանցից մեկն ի պատասխան` գրել է. “”Երևի Կարեն Ավագյանը մոռացել է, որ համագումարին ներկա էր նաև երկրի և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը””: “”Հարկ ենք համարում երիտասարդ հանրապետականին հիշեցնել, որ մասնակիցներից ոչ ոք ԲՀԿ համագումարը Թաթայի համերգի հետ համեմատելու առիթ չի տվել, հատկապես երբ ոչ ոք չի հարբել, ելույթի պահին չի օրորվել հանրապետության նախագահն էլ: Բոլորն էլ “”օյաղ» էին””,- նշում է թերթը: 




Լրահոս