Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիր կառաջարկի այժմյան գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյային: 59-ամյա մարզչին առաջարկվել է շարունակել աշխատանքը մինչև 2015թ.:
Նշենք, որ մասնագետի գործակալն ավելի վաղ հայտարարել է, թե Մունդիալի ավարտից հետո մտադիր է լքել հավաքականը:
Սաբելյայի գլխավորությամբ հարավամերիկացիները հասան աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ, սակայն, նվազագույն հաշվով պարտվեցին Գերմանիայի հավաքականին: