Փետ 19,2013 00:00 «Դա հետաքրքիր հարց է (վարչապետի պաշտոնում մնալու մասին), ես կմտածեմ»: Տիգրան Սարգսյան news.am Չեղա՜վ, չեղա՜վ: Ախր Տիգրան Սարգսյանը վերջերս էր ասել, որ այսքան համբերել եք, մի քանի ամիս էլ համբերեք, հիմա էլ ի՞նչ մտածելու իմաստ կա: Կամ ի՞նչ կարիք կա ժողովրդին լեղաճաք անել ու հասցնել մարդկանց այդ սարսափելի գույժը, որ ինքը, հնարավոր է, շարունակի պաշտոնավարել …
«ԳԱԼԱ»-Ն ԵՆԹԱՐԿՎԵՑ ՀԱՐՁԱԿՄԱՆ Փետ 19,2013 00:00 Երեկ՝ քվեարկությունների ամենաթեժ ժամանակահատվածում՝ DDOS հակերային հարձակման ենթարկվեց Գյումրու «Գալա TV» հեռուստաընկերության կայքէջը: Կարծում ենք՝ ամենեւին էլ ոչ պատահական, քանի որ հայաստանյան լրատվամիջոցներից ամենաակտիվը, թերեւս, «Գալա»-ն էր արձանագրում գրանցված ընտրախախտումները: Եվ ահա երեկ՝ երեկոյան, ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ galatv.am կայքէջի վրա հարձակման հետքերով օպերատիվ խումբը ժամը 20.00-ի սահմաններում մեկնել է «Գալա» հեռուստաընկերություն. …
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ՄԱՍԸ Փետ 19,2013 00:00 Այսպիսով` արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Սերժ Սարգսյանին չհաջողվեց իրագործել իր խոստումը` անցկացնել ՀՀ պատմության ընթացքում ամենալավ եւ աննախադեպ ընտրությունները: Վիճաբանություն, ահաբեկելու փորձ, լեզվակռիվ, հարձակում լրագրողների վրա. երեկ այսպիսի մթնոլորտում ընթացան նախագահական ընտրությունները:ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, գտնվելով Գյումրիում, տեղեկացվել է, որ 34/36 տեղամասում խախտումներ են կատարվում: Շտապել է նշված ընտրատեղամաս եւ արձանագրել …
ԳԱՂՏՆԻ ԶՐՈՒՅՑ Փետ 19,2013 00:00 Ընտրություններից մեկ օր առաջ Երեւանի Հանրապետության հրապարակում հանդիպում է տեղի ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի ու Եվրոպական խորհրդարանի կողմից ՀՀ նախագահական ընտրություններում դիտորդական առաքելության ղեկավար Միլան Ցաբրնոխի միջեւ։ Ուշագրավն այն է, որ նրանք գերադասել են զրուցել հենց դրսում` զբոսնելով:Նաիրա Զոհրաբյանը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, ասաց, թե Ցաբրնոխի հետ հանդիպմանն ընտրությունների հետ կապված հարցեր …
ԸՆՏՐԵԼ Է ՍԵՐԺԻՆ Փետ 19,2013 00:00 Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ ինքն իր ձայնը տվել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Նա նշեց, որ երկար է խորհել մինչ այդ քայլին գնալը: «Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանը լուրջ ուղեղների շքախումբ պետք է հավաքի իր շուրջ, եթե մեկ տարուց հետո չհավաքի այդ շքախումբը, մեկ տարուց ավելի չի կարող …
ԲՈԼՈՐԻՆ ԴԵՄ Փետ 19,2013 00:00 Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե ՀՀ նախագահի որ թեկնածուի օգտին է քվեարկել, ասաց, որ բոլորին դեմ է քվեարկել: «Ես գնացի, մասնակցեցի ընտրություններին, բոլորին դեմ քվեարկեցի ու վերադարձա»,-հայտարարեց Կարապետիչը:
ԾՐԱԳԻՐ Է ԿԱՏԱՐՈՒՄ Փետ 19,2013 00:00 Երեկ, երբ ամփոփվում էին նախագահական ընտրությունների արդյունքները, պարզ դարձավ, որ ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը լուրջ մրցակից էր ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի համար: Արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա առճակատման եւ անհնազանդության կոչ կանի: ՍԴՀԿ եւ ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, ասաց. «Չէ՛, իհարկե դա բացառված է, Րաֆֆին ո՞վ է որ… նա ծրագիր ունի կատարելու, …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 19,2013 00:00 ԱՆՈՒՂՂԵԼԻ ԷՀՀ նախագահական ընտրությունների օրը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը փորձել է ընտրական թոհուբոհից օգտվել եւ ավարտին հասցնել իրեն պատկանող գազալցակայանի ապօրինի շինարարությունը: Գյումրու նախկին քաղաքապետի որդին` Սպարտակ Ղուկասյանը, շինարարական բրիգադը տարել է շինհրապարակ, սակայն հարակից շենքերի բնակիչները թույլ չեն տվել սկսել աշխատանքները: Շինարարները եւս հրաժարվել են աշխատել, ինչի արդյունքում վիճաբանություն եւ քաշքշուկ է սկսվել: …
ՍՏԱՑՎԵՑ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ Փետ 19,2013 00:00 Չնայած ՀՀ իշխանությունների հավաստիացումներին, թե փետրվարի 18-ի նախագահական ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության մեջ լավագույնը, այնուամենայնիվ, երեկ պարզվեց հակառակը: Անգամ նման պայմաններում, երբ չկա թեժ մրցակցություն, իշխանությունները չկարողացան քաղաքական կամք ցուցաբերել ու հրաժարվել ընտրակեղծիքներից: Դեռ ավելին, այս ընտրություններում կրկին գործի դրվեց նաեւ ընտրակեղծիքների իրենց հին զինանոցը, օրինակ` լցոնումները, որից կարծես թե վերջին ընտրություններում հրաժարվել էին. …
ՍՊԱՍԵԼԻ ԷՐ Փետ 19,2013 00:00 Երեկ՝ երեկոյան, երբ պարզվեց, որ Գյումրու ընտրատարածքներում Սերժ Սարգսյանը պարտվել է, համացանցում «փիղ» ծածկանունով հայտնի Տիգրան Քոչարյանն այսպիսի գրառում արեց. «Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը Գյումրիում սպասված էր, քանի որ ինչքան երկար Գյումրիով ազատ ֆռֆռան Վարդան Ղուկասյանը ու նրա բարեպաշտ որդին, այդքան էլ իշխանություններն այնտեղ տակ են տալու ե՛ւ ԲՀԿ-ին, ե՛ւ Րաֆֆուն, ե՛ւ ում ուզես»:
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը