Փորձել է փախչել՝ թաքնվելով ճամպրուկում Փետ 27,2013 19:24 ИТАР-ТАСС-ը գրում է, որ Վենեսուելայի “Յար”» բանտի կալանավորներից մեկը թաքնվել է ճամպրուկում՝ ազատության մեջ հայտնվելու համար: Նրա հանցակցուհին դժվարությամբ փակել է ճամպրուկը եւ պատրաստվել դուրս գալ բանտից: Անվտանգության աշխատակիցը նկատել է, թե ինչպես է կինը դժվարությամբ քարշ տալիս ճամպրուկը: Պարզվել է, որ 22-ամյա աղջիկը 7 հազար բոլիվար է ստացել (ավելի քան 1000 դոլար) կալանավորին դուրս …
Ադելի ալբոմն աշխարհում ամենավաճառվողն է Փետ 27,2013 18:54 Արդեն երկրորդ տարին անըդմեջ բրիտանացի երգչուհի Ադելի “21” ձայնասկավառակը գլխավորում է աշխարհում ամենաշատ վաճառված ձայնասկավառակների ցանկը: Միայն անցած տարի վաճառվել է ավելի քան 8 մլն օրինակ: Երաժշտություն արտադրողների միջազգային ֆեդերացիայի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ որևէ ձայնասկավառակ գլխավորում է թոփ-աղյուսակը երկրորդ տարին անընդմեջ:
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՏԱՐԵՑ ԿԻՆԸ Փետ 27,2013 18:16 Ճապոնիայի Օսակա քաղաքի բնակչուհի Միսայո Օկավան, ով մարտի 5-ին կդառնա 115 տարեկան, պաշտոնապես գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենատարեց կին,- գրում է РИА Новости-ն: Միսայոյի 3 երեխաներից 2-ը ողջ են: ճապոնուհին ունի 3 երեխա, 4 թոռ և 6 ծոռ: Նշենք, որ երկարակեցության ռեկորդը պատկանում է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կալմանին, ով մահացել էր 1997թ-ին` …
Քենիայում ավտոբուս է վթարվել. 36 զոհ Փետ 27,2013 17:58 Քենիայում ուղևորատար ավտոբուս է վթարվել, որի հետեւանքով զոհվել է 35 մարդ, 20-ը` ծանր վիրավորվել: Նախնական տվյալների համաձայն` վթարի պատճառ է հանդիսացել տրանսպորտային միջոցի գերբեռնվածությունն, ինչի հետևանքով էլ վարորդը կորցրել է կառավարումը: Գործակալության փոխանցմամբ` ուղեւորները մեկնում էին Գարիսա` մասնակցելու համընդհանուր ընտրություններին, որոնց արդյունքում պետք է որոշվեն երկրի նախագահը, խորհրդարանի անդամները, տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչները: Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ …
Մեղադրվում է մոտ 16 միլիոնի հարկեր չվճարելու մեջ Փետ 27,2013 17:46 Ավելի քան 15 միլիոն դրամի հարկերի վճարումից չարամտորեն խուսափելու համար ամբաստանյալի աթոռին է հայտնվել Երևանի բնակիչ Արման Մանուկյանը: Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ նա հանդիսանալով ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունում հաշվառված անհատ ձեռնարկատեր, 2010թ. ընթացքում իրականացրած ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ՊԵԿ Կենտրոնի հարկային տեսչություն ներկայացրած 2010թ. 2-րդ եռամսյակի ավելացված արժեքի հարկի հաշվարկում ակնհայտ …
Սադախլո անցակետով ՀՀ-ից փորձել են թանկարժեք իրեր տեղափոխել Փետ 27,2013 17:40 Հայ-վրացական սահմանի “Սադախլո” անցակետում կանխվել են թանկարժեք քարերի մաքսանենգության փորձեր, – գրում է Грузия online-ը։ Թանկարժեք իրերը թաքցված են եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեքենայի բեռնախցիկում։ Երկրորդ դեպքում թանկարժեք իրերը դարձյալ տեղափոխվել են Հայաստանից: Թանկարժեք քարեր է փորձել դուրս բերել Սիրիայի մի քաղաքացի։ Նրա դրամապանակում հայտնաբերվել է 3-4 կարատանոց քար, ենթադրվում է՝ ադամանդ։ Հայտնաբերված թանկարժեք քարերն …
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԵԿԱՑՆՈՒՄ Է Փետ 27,2013 17:10 ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ՝ փետրվարի 26-ին Արտաշատ քաղաքում անցկացված հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նշանակվել է ծառայողական քննություն: Ինչ վերաբերում է զանգվածային միջոցառումների ժամանակ իրականացվող և զանգվածային լրատվության միջոցներում շահարկման առարկա դարձած նկարահանումներին, հարկ ենք համարում նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից հասարակական վայրերում իրականացվող տեսանկարահանման լիազորությունը բխում է Անհատական տվյալների պաշտպանության մասին …
Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Բաբկեն Հարությունյանի հարազատներին Փետ 27,2013 17:00 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 27-ին ցավակցական հեռագիր է հղել Հարությունյանների ընտանիքին՝ Հայաստանի Հանրապետության ԳԱԱ թղթակից անդամ, Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բաբկեն Հարությունյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի գրասենյակից:
Հարուցվել է քրեական գործ՝ 2 ամսական երկվորյակ քույրերի մահվան դեպքի առթիվ Փետ 27,2013 16:51 Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցելև երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի եւ Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ Հիշեցնենք, որ “Վաղարշապատի հիվանդանոց” ՊՓԲԸ-ից այսօր հաղորդում է ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը: Պարզվել է, որ Մերի Վարդանյանը եւ նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ …
ՎՈՎԱՆ ՄՈՒԿ ՈՒ ՄՈՒԿԻԿ ՉԻ Փետ 27,2013 16:08 Բելգիայում բնակվող մեր գործընկեր Մարգարիտ Սարգսյանը (աշխատել է Չորրորդ իշխանություն թերթում) բավականին հետաքրքիր հոդված է գրել, ինչը ներկայացնում ենք ստորեւ… Որ Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական կեցվածքը եվ քայլերը ոմանց անհասկանալի են, պարզ է` աշխարհայացքի ու մտածողության անհաղթահարելի բարդույթներ կան, որ ցմահ են: Բայց հնարավոր չէ ամեն ինչին էդ ըմբռնումով մոտենալ: Օրինակ, երբ սկսեցին մի ուրիշ հնճվանքով …
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
21 Դեկտեմբեր 17:49 Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին՝ ես վստահ եմ, որ պատգամավորի հեռախոսն են տվել նրան, ինքն անձամբ պեղել եւ ուսումնասիրել է նամակները. Սուրենյանց
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը