ԼԱՎ Է Փետ 27,2013 00:00 Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի փեսայի առողջականն արդեն լավ է, եւ նրան այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխելու են հիվանդասենյակ: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Վազգեն Մանուկյանը. «Արդեն լավ է, վիճակը թեթեւացել է»: Նշենք, որ վերջինիս փեսան խոզի գրիպ (H1N1) հիվանդության ախտանիշներով գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնում:
ԱՆԳԱՄ՝ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ Փետ 27,2013 00:00 «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՕԵԿ քաղխորհրդի վերջին նիստում քննարկվել է նաեւ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության հարցը, եւ նախնական որոշում կայացվել, որ ցուցակի երկրորդ համարը կլինի Արաբկիրի նախկին թաղապետ, նախկին ՀՀԿ-ական, իսկ բոլորովին վերջերս ՕԵԿ շարքերը համալրած Հովհաննես Շահինյանը: Եվ ընտրություններից հետո նա զբաղեցնելու է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնը: Իսկ առաջին համարը կլինի կուսակցության քաղաքական դեմքերից մեկը: ՕԵԿ մամուլի …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Փետ 27,2013 00:00 ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼ «Վանաձոր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հովհաննես Ալբերտի Հովհաննիսյանը փետրվարի 20-ից անժամկետ հացադուլ է հայտարարել` պահանջելով արդարություն: Ըստ նրա՝ դատավարության ընթացքում խախտվել են իր իրավունքները միանգամից մի քանի կետերով. «1. Տուժողը չի ճանաչել ինձ, միայն քննիչի մատնացույց անելուց հետո 70 տոկոսով նմանեցրեց: 2. Մյուս մեղադրյալների հետ առերեսում չի կատարվել: 3. Հանցագործության օրը ես գտնվել եմ այլ …
ՔԾՆԱՆՔԸ ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ Փետ 27,2013 00:00 ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մեջ խորհրդարանական հայտարարությունների ժամին թեժ մրցակցություն էր սկսվել: Մրցում էին, թե իրենցից ով ավելի լավ կօգտագործի հայոց լեզվի հնարավորություններն ու նրբությունները՝ Սերժ Սարգսյանին փառաբանելու, հաճոյանալու եւ քծնելու համար: Ու քանի որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ ԱԺ նիստը կես ժամով երկարաձգվեց, դահլիճում տիրող մթնոլորտը գնալով ավելի զզվելի դարձավ, այն աստիճան, որ …
ՀԱՆԴԻՊՈՒՄ Փետ 27,2013 00:00 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ Ազգային ժողովում էր: Նա իրեն ուղեկցող 4 մարդկանց հետ հյուրընկալվեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Թե ինչ զրուցեցին նրանք, «Ժողովուրդ»-ին չհաջողվեց պարզել: Բայց փաստն ինքնին հետաքրքիր է:
ԱՆԵՐՁԱԳԻ ՀԱՆՐԱՀԱՇԻՎԸ Փետ 27,2013 00:00 Ինչպես հայտնի է, նախագահական ընտրություններում Սերժ Սարգսյանը պարտվել է նաեւ Երեւանի Ավան համայնքում: Ընդ որում, թիվ 1 ընտրատարածքում նա շատ ավելի քիչ ձան է ստացել, քան 2012թ. դեկտեմբերի 2-ին կայացած ԱԺ լրացուցիչ ընտրություններում ՀՀԿ-ական թեկնածու, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը: Նշենք, որ Ս. Սարգսյանը թիվ 1 ընտրատարածքում ստացել էր մոտ 15 հազար, իսկ …
ԳԱԼՈՒՍՏ ՈՐԴԻՆ Փետ 27,2013 00:00 ՀՀԿ-ական աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը (ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին) եղել է Աջափնյակ համայնքի ՀՀԿ պատասխանատուն: Ու հայտնի է, որ Աջափնյակում Սերժ Սարգսյանը, ըստ էության, պարտվել է: Արման Սահակյանից հետաքրքրվեցինք, թե ինչու չկարողացավ հաղթել՝ լինելով Աջափնյակի պատասխանատուն: «Ես ՀՀԿ-ի Աջափնյակի տարածքային կազմակերպության …
ՄԱՐԶՊԵՏԱՑՈՒ Փետ 27,2013 00:00 Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ-ում որպես Շիրակի մարզպետի հավանական թեկնածու քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ջավախահայ Տաճատ Վարդապետյանի անունը: Ավելին, ըստ որոշ տեղեկությունների՝ այս հարցում որոշակի շահագրգռություն ունի նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն էլ իր հերթին է փորձում Վարդապետյանի օգտին լոբբինգ անել իշխանական կուլիսներում: Մեկնաբանությունների համար դիմեցինք Տաճատ Վարդապետյանին, որը, «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան, …
ՀԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ Փետ 27,2013 00:00 ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ հայտարարել է, որ հնարավոր է՝ քաղաքապետերի կողմից տրված հրաժարականների դիմումները չհաստատվեն: «Մենք կքննարկենք այդ հարցը մեր գործընկերների հետ: Կհասկանանք իրենց դրդապատճառները եւ որոշում կկայացնենք»,-news.am-ին ասել է Սարգսյանը: Սա նշանակում է, որ կա՛մ իշխանությունները որոշել են գործել ՀՀ օրենսդրության համաձայն եւ միայն ձայն չբերելու համար չպատժել քաղաքապետերին, կա՛մ էլ Սերժ Սարգսյանը …
ԿՄԻԱՎՈՐՎԵՆ Փետ 27,2013 00:00 Նախօրեին, երբ «Ժողովուրդ»-ի թղթակիցը հետաքրքրվել էր, թե հնարավոր է՝ ՀԱԿ-ը միանա «Ժառանգության» ակցիային՝ ի հարգանք 2008-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարկացած տոնով պատասխանել էր. «Դա ի՞նչ հարց է, ո՞ւմ միանանք: Նույնիսկ ժամերն են տարբեր»: Սակայն մեկ օր անց՝ արդեն երեկ, ՀԱԿ-ը հայտարարեց, որ նպատակահարմար չի համարում երկու միջոցառումների միաժամանակ …
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին