ԲԱՆԿԱՑԱՎ Փետ 26,2013 00:00 «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ԱԺ-ում երեկ քննադատեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրան դուր չի եկել այն հանգամանքը, որ թոշակառուները տարվա մեջ առնվազն մեկ անգամ պետք է այցելեն բանկ: «Ի՞նչն է պատճառը, որ քաղաքացուն պարտադրում եք՝ ելնի գնա առեւտրային բանկ»,-տարակուսեց նա:
ՉԻ ԱՇԽԱՏԵԼ Փետ 26,2013 00:00 Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն են ահազանգել Գյումրու մի շարք քաղաքացիներ՝ հայտնելով, որ փետրվարի 25-ին ոչ մի երթուղային տաքսի Գյումրուց Երեւան չի եկել: Ու նույնիսկ տաքսի ծառայություները չեն աշխատել: Մարդիկ ստիպված են եղել մայրաքաղաք հասնել գնացքով: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից, ինչպես նաեւ Գյումրու քաղաքապետարանից, սակայն երկու գերատեսչություններն էլ խուսափեցին ստեղծված իրավիճակի մասին …
ՏԵՂԱՓՈԽԵԼ ԵՆ Փետ 26,2013 00:00 ԱԺ ճաշարանը երեկ փակ էր: Այն վերանորոգվում է: Այս օրերին ԱԺ աշխատակիցները ճաշում են ԱԺ նոր մասնաշենքում գտնվող ճաշարանում եւ արդեն բողոքում են ոչ հիգիենիկ վիճակից: Իսկ թե որքան ժամանակ կտեւի «գլխավոր» ճաշարանի վերանորոգումը, դեռ հայտնի չէ:
ՉԱԼՈ՛, ԴՈ՞Ւ Փետ 26,2013 00:00 Արդեն մի քանի օր է, ինչ «Ժողովուրդ»-ը փորձում է իշխող կոալիցիայի անդամ ՕԵԿ-ականներից պարզել, թե, ի վերջո, ինչու ՕԵԿ-ը պաշտոնապես չի շնորհավորում նախագահ «ընտրված» Սերժ Սարգսյանին, ու ընդհանրապես, իրենք ինչպես են գնահատում տեղի ունեցած ընտրությունները: Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խոստացավ պատասխանել «Ժողովուրդ»-ի հարցին, սակայն ժամեր անց ասաց, թե շատ զբաղված է: ԱԺ …
ՃՇՏՈՒՄ ԵՆ Փետ 26,2013 00:00 Շաբաթ օրը «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դահլիճում նստելու տեղի համար վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականների միջեւ: Վիճաբանությունը տեղափոխվել է ԱԺ միջանցք, որտեղ վերածվել է քաշքշոցի, ծեծկռտուքի: Եվ ահա երեկ ԱԺ կուլիսներում ակտիվորեն …
ՀՀՇ-Ն ԿԱՄ «ԳԵՂԻ ԿԼՈՒԲ»-Ն ԱՅԼԵՎՍ ՉԿԱ Փետ 26,2013 00:00 Ղարաբաղյան շարժման ալիքի վրա ստեղծված առաջին ընդդիմադիր, գաղափարական քաղաքական ուժը՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցությունը այլեւս չկա: Փետրվարի 23-ին՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակից ընդամենը օրեր անց, ՀՀՇ արտահերթ համագումարը որոշում կայացրեց կուսակցության անվանափոխության մասին, եւ արդյունքում ՀՀՇ-ն վերածվեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության:Այսպիսով՝ Հայաստանի անկախության ակունքներում կանգնած կուսակցությունը, որի օրոք, ըստ էության, հիմնադրվեց Հայաստանի Հանրապետությունը, որի օրոք Հայաստանը …
ՔԱՂԱՔԱՊԵՏԵՐԸ «ԳԵՏՆԻ» ՏԱԿՆ ԵՆ ԱՆՑԵԼ Փետ 26,2013 00:00 Շաբաթ եւ կիրակի օրերը լի էին անակնկալներով. մեկ մյուսի հետեւից հրաժարականի դիմումներ էին ներկայացնում Հայաստանի մի շարք քաղաքների քաղաքապետեր: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ այդ հրաժարականների շքերթը դեռեւս շարունակվելու է, քանի որ ՀՀԿ վերջին ԳՄ նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կտրուկ է արտահայտվել ու կոնկրետ անուններ է նշել, թե ովքեր պետք է գրեն այդ …
Փետ 26,2013 00:00 Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ՝ հանրապետությունում նկատվում է ձվի պահանջարկի ավելացում, ինչի պատճառով էլ այն արդեն թանկացել է: 2 օր առաջ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի խումբը ձվի շուկայում որոշակի գնային փոփոխություններ է արձանագրել: «Լուսակերտի թռչնաֆաբրիկա»-ի 10 հատանոց փաթեթավորմամբ (տուփով) ձուն 660 դրամի փոխարեն վաճառվում է 680 դրամով, «Արզնի ֆաբրիկա»-ի xxl տեսակի ձուն նախկին …
Փետ 26,2013 00:00 Շաբաթ օրը կայացած ՀՀՇ արտահերթ համագումարը վերջինը դարձավ Հայաստանի նորանկախ հանրապետության առաջին գաղափարական այդ կուսակցության համար: Ու այս շտապողականությունը, պարզվում է, իր պատճառներն ուներ: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը խորը մտահոգություն է ունեցել առ այն, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը կարող է «սեփականաշնորհել» ՀԱԿ-ը՝ Կոնգրեսի անվան տակ տանելով ինքնուրույն պայքար …
Փետ 26,2013 00:00 ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար շրջանառվում է Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը: «Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երեւան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Առայժմ, սակայն, այս …
23 Դեկտեմբեր 17:22 Իմ կենսագրությունը եթե նայեք, կհասկանաք՝ ես պարապ չեմ մնալու․ պաշտոնանկ արված փոխնախարար Հովհաննես Հարությունյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
23 Դեկտեմբեր 16:26 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մանրամասներ՝ 13-ամյա աղջկա կյանքից զրկման դեպքի մասին․ ինչ է պատմում հայրը
23 Դեկտեմբեր 11:19 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապշած էի, երբ տեսա ԱՄՆ իմ թռիչքի տոմսերի գները, ամբողջությամբ կփոխհատուցեմ. Ավինյան
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը
03 Դեկտեմբեր 23:27 Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Արթուր Ալեքսանյանի հաղթանակը ընդգրկել է տարվա լավագույնների ցանկում