Սպասվում են տեղումներ Փետ 21,2013 10:51 ՀՀ տարածքում փետրվարի 21-ին, 23-ին, 24-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-ի գիշերը կբարձրանա 5-7, 22-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 23-ին` նույնքան կբարձրանա: Երևանում փետրվարի 21-ին, 23-ին և 24-ին հնարավոր են տեղումներ: 22-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրագրողների նկատմամբ ոտնձգությունները` դատախազության ուշադրության կենտրոնում Փետ 21,2013 10:48 Նախագահական ընտրությունների ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերը գտնվում են դատախազության ուշադրության կենտրոնում: Մեզ հետ զրույցում հավաստելով այս մասին, ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Սոնա Տռուզյանը նախ ճշտեց, որ դատախազության դիտարկումներով քվեարկության օրն արձանագրվել է այդպիսի ոչ թե 2 դեպք, որոնց մասին հիշատակել են լրագրողական կազմակերպություններն այսօր տարածած հայտարարության մեջ, այլ 5 դեպք: -Համենայն …
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Փետ 21,2013 10:46 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ, փակ է Սելիմի լեռնանցքը, դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Կատարվում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ:
Ժողովուրդ. Հանձնաժողովի նախագահը հայհոյել եվ վիրավորել է ընտրողին Փետ 21,2013 10:42 Երեկ “Ժողովուրդ” օրաթերթն ահազանգ ստացավ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 75-ամյա բնակիչ Անիկ Դավթյանից: Նա մեզ պատմեց, որ նախագահական ընտրությունների օրը Արտաշատի 3-րդ դպրոցում տեղակայված ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Տիգրան Վիրաբյանն իրեն կոպտել է ու վիրավորել: Տեղեկացնենք, որ Վիրաբյանն Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության աշխատակից է: “Ես ընդամենն ուզում էի տեսնել՝ իմ բարեկամների եւ հարազատների անունների դիմաց ստորագրություն …
ՀԺ. ԵԱՀԿ դիտորդը՝ ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին Փետ 21,2013 10:39 Երեկ “Հայկական ժամանակի” թղթակիցը լսել է, թե ինչպես է ԵԱՀԿ դիտորդը իր ընկերոջը պատմում Նոր Նորքի ընտրատարածքներից մեկում իր տեսածի մասին: Դա տեղի է ունեցել սրճարանում, երբ դիտորդը դիտավորյալ կամ ակամա ահագին բարձր է խոսել: Նա պատմել է, որ հանձնաժողովի նախագահը քվեաթերթիկների հաշվարկի ընթացքում Ցցցքվեաթերթիկները դնում էր Սերժ Սարգսյանի թերթիկների վրա, հաշվարկը ընդհատում էր, նյարդայնացած …
Ժողովուրդ.Մարզպետերին հերթով կանչում են ՀՀԿ շտաբ ու նախատում Փետ 21,2013 09:32 Թեեւ Սերժ Սարգսյանն իր ստացած ձայների համար պարտական է բացառապես մարզպետերին, քանի որ մի շարք մարզերից ստացած ձայների արդյունքում կարողացավ վերընտրվել, այնուամենայնիվ, տեղական իշխանիկների աշխատանքից ՀՀԿ շտաբում դժգոհ են: Նրանք հերթով կանչում են մարզպետերին ու նախատում: Բնականաբար, “թիրախում” առաջին հերթին Շիրակի մարզպետ, պաշտոնաթող գեներալ Աշոտ Գիզիրյանն է, որի ղեկավարած մարզում հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Սակայն …
Հրապարակ. Գյումրիում իշխանության թեկնածուն հաղթել է միայն Վարդան Ղուկասյանի տեղամասերում Փետ 21,2013 09:27 “Հրապարակը” գրում է, որ փետրվարի 18-ը հանրապետականների ,ստուգայցիե օրն էր: Նրանց խոստացած եւ փաստացի բերած թվերը համեմատելով, երեկ որոշվում էր, թե ովքեր են եղել նախագահին ,քաշողներըե, ովքեր կարող են նրա բարյացակամությանը հավակնել, իսկ ովքեր կպատժվեն վատ աշխատանքի համար: Մեր ձեռքի տակ Գյումրիի թվերն են, որտեղ Րաֆֆին ջախջախիչ հաղթանակ է տարել: Գյումրիի 81 ընտրական տեղամասերում Սերժ …
168 ժամ.Իսկ ի՞նչ է անելու Հովհաննիսյանը, եթե Սերժ Սարգսյանը չգնա Ազատության հրապարակ Փետ 21,2013 09:25 Երեկ Ազատության հրապարակում մեկնարկած նախագահի թեկնածու, “Ժառանգության”” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների հանրահավաքի բազմամարդությունն այնքան անսպասելի էր, որքան փետրվարի 18-ին նրա ստացած ձայների քանակը: Ազատության հրապարակում էին ամենատարբեր խավերի, քաղաքական ամենատարբեր նախասիրությունների տեր քաղաքացիներ, որոնց զգալի մասը գուցե անգամ չի համակրում Րաֆֆի Հովհաննիսյանին: Այնպես, ինչպես, ի դեպ, հանրահավաքի հարթակ բարձրացած ու Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կանգնած գործիչների …
Հրապարակ. Ո՞վ կդառնա վարչապետ Փետ 21,2013 09:19 “Հրապարակը” գրում է, թե կադրային սպասումներն ու մեծ “ճակատամարտը” ՀՀԿ թեւերի միջեւ կուլմինացիոն փուլ է թեւակոխել: Վետերանների թեւն ամեն ինչ անում է, որպեսզի ընտրության արդյունքներն օգտագործի հօգուտ իրեն եւ խաղը շահելու համար պատրաստ է ամեն ինչի: Կոնֆիգուրացիան հետեւյալն է. Հովիկ Աբրահամյան` վարչապետ, Գալուստ Սահակյան` ԱԺ նախագահ, Կարեն Կարապետյան` ԱԱԽ քարտուղար, Գագիկ Բեգլարյան` Երեւանի քաղաքապետ, Դավիթ …
Հայկական ժամանակ. Պզոյին կբերեն Հայաստա՞ն Փետ 21,2013 09:16 Վերջին օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե ԱՄՆ-ում դատապարտված Արմեն Ղազարյանին (Պզո) 6 ամսից բերելու են Հայաստան: Այդ մասին գրում է “Հայկական ժամանակ” թերթը։ “Հիշեցնենք, որ Նյու Յորքի Դաշնային դատարանն “օրենքով գող” Արմեն Ղազարյանին դատապարտել է 37-ամսյա ազատազրկման: Ըստ դատավճռի, Ղազարյանը պետք է նաեւ 60 հազար դոլար տուգանք վճարի, իսկ ազատ արձակվելուց հետո՝ 3 տարի մնա …
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից