Ասա, որ մեզ ստիպել են ընտրել. իրար են ասում զինվորները (տեսանյութ) Փետ 18,2013 15:58 Երևանի Քանաքեռ վարչական շրջանի թիվ 3/30 ընտրատեղամասում այսoր առավոտյան իրենց քաղաքացիական պարտք կատարեցին Քանաքեռի N զորամասի զինվորները։ Ընտրություն կատարած մի խումբ զինվորներ, որոնք ընտրատեղամասի միջանցքում սպասում էին մյուսներին, Tert .am-ի հետ զրույցում կեսկատակ-կեսլուրջ մեկը մյուսին հորդորում էր ասել, որ իրենց ստիպել են կոնկրետ թեկնածուի ընտրել։ Զինվորներից մեկն էլ ժպտալով ասաց, որ եթե այս տեսանյութը տարածվի, …
Երեվանի քաղաքապետը քվեարկել է Ավանի 1/17 ընտրատեղամասում Փետ 18,2013 15:56 Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, ժամը 12-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությանը: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ընտրությունը կատարելուց հետո, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպիսի՞ ընտրություն է կատարել քաղաքապետը, Տարոն Մարգարյանը, մասնավորապես, նշել է.”Որպես Հայաստանի Հանրապետության …
Վարդենիկ ու Մարտունի քաղաքներում զանգվածային ընտրախախտումներ են. Փետ 18,2013 15:54 Վարդենիկ ու Մարտունի քաղաքներում զանգվածային ընտրախախտումներ են: Այս մասին տեղեկացրեց “Մարտունու կանանց համայնքային խորհուրդ” ՀԿ-ի նախագահ Անահիտ Գևորգյանը՝ “Մեդիակենտրոն” ակումբի հետ ուղիղ միացման միջոցով: Նա նշեց, որ ընտրողները քվեաթերթիկը քվեախցիկում չեն տեղադրում ծրարում, այլ քվեատուփի մեջ գցելուց առաջ ցույց են տալիս դրա մոտ նստած մարդկանց: “Խնդիրն այն է, որ թեկնածուների մեծ մասը չունեն վստահված անձիք, …
24 հաղորդումներով մերժվել է քրեական գործերի հարուցումը Փետ 18,2013 15:50 Մինչ ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկության օրը ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ընտրախախտումների վերաբերյալ 88 հաղորդում, որից 24-ով որոշում է ընդունվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Ինչպես լրագրողներին հայտնեց ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների գրանցման, դրանց պատշաճ քննությունն ապահովող ու համակարգող ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խմբի անդամ, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը, ևս 4 հաղորդումների առնչությամբ …
Չորրորդ գյուղում Սամվել Ալեքսանյանն ընտրակաշառք է բաժանում Փետ 18,2013 15:27 Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբից հայտնում են, որ մի քաղաքացի հայտնել է, որ Չորրորդ գյուղում Սամվել Ալեքսանյանը դպրոցում հավաքել է երկու մանկապարտեզների բոլոր աշխատակիցներին և յուրաքանչյուրին 25.000 դրամ ընտրակաշառք է տվել՝ Սերժ Սարգսյանին ընտրելու համար: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի պաշտոնին հավականում է 7 թեկնածու. ՀՀԿ առաջնորդ, Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը, “Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, …
Արաբկիր վարչական շրջանում որդին դաժանաբար սպանել է մորը Փետ 18,2013 15:25 Քիչ առաջ Ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցները սպանություն կատարելու կասկածանքով նշված տան մոտ բերման ենթարկեցին 45-ամյա Աիգա Իգիթյանին, ով հայտնեց նաև, որ մի քանի անգամ հարվածներ է հասցրել մորը, այնուհետև՝ խոհանոցային դանակով 3 անգամ հարվածել: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ …
Ընտրողների 33.09%-ը մասնակցել է քվեարկության Փետ 18,2013 15:23 Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը, ժամը 14:00-ի դրությամբ, կազմել է 33,09 տոկոս. Քվեարկությանը մասնակցել է 836710 ընտրող: Նման տվյալներ է արձանագրել ԿԸՀ անդամ Սիլվա Մարկոսյանը: Նշենք, որ ընտրողների ընդհանուր թիվը 2 մլն 505 հազար 980 է: Երեւանում մասնակցությունը կազմել է 29,87 տոկոս ( 246352 ընտրող): Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի. Արագածոտնի մարզ -36,18 % (41351) …
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է բազմաթիվ խախտումներ Փետ 18,2013 15:20 ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2013 թ. փետրվարի 18-ին իրականացնում է ՀՀ Նախագահի ընտրությունների քվեարկության օրվա դիտորդություն: Ժամը 12:00-ի դրությամբ կազմակերպությունը արձանագրել է, որ որոշ տեղամասերում չի ապահովվում քվեարկության գաղտնիությունը, կատարվում են լցոնումներ, մարդկանց ուղղորդում են տեղամասեր, իրականացնում են բացահայտ քարոզչություն և այլն: Բոլոր արձանագրված խախտումները կատարվում են Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի թիմակիցների կողմից: Այսպես, Ընտրակաշառքի բաժանման …
Երեվանի 02/08 ընտրատեղամասում ընտրությունը դադարեցվել է Փետ 18,2013 15:17 Երևանի 02/08 ընտրատեղամասում չհրկիզվող պահարանի բանալին կոտրվել է և մնացել է մեջը, ինչի պատճառով հանձնաժողովի անդամները չեն կարողանում նոր քվեաթերթիկներ ու ծրարներ հանել: ilur .am-ի փոխանցմամբ՝ ընտրատեղամասում ընտրությունները դադարեցվել են, հանձնաժողովի անդամները սպասում են ԿԸՀ-ից մարդկանց, ովքեր պետք է որոշեն, թե ինչ անել: Նշենք, որ չհրկիզվող պահարանում են պահվում քվեաթերթիկներն ու ծրարները:
Թեժ գիծը շարունակում է ստանալ ահազանգեր Փետ 18,2013 15:15 14։09 – Գյումրի, 34/27 – ՔՀԻ դիտորդը նկատել է, որ վստահված անձը շատ մոտ է նստած եղել քվեախցիկներից մեկին և փորձել է հետևել, թե ում օգտին են քվեարկում ընտրողները։ Տեղամասում նաև եղել են կուտակումներ։ 14։25 – 080 080 804 թեժ գծին ստացվել է ահազանգ, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի ընտրատեղամասերից մեկում հանձնաժողովի անդամները կանգնում են …
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին