Լեվոն Տեր-Պետրոսյանը կատարեց իր քաղաքացիական պարտքը Փետ 18,2013 13:03 Քիչ առաջ Երևանի 9/11 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընտրություն կատարելուց հետո նա մոտեցավ լրագրողներին և ասաց, որ քվեարկել է հանուն Հայաստանի Հանրապետության: Նրա խոսքով, 7 թեկնածուներն արժանիից ավելի են և ինքը կքվեարկեր բոլորի օգտին էլ, սակայն դա օրենքով արգելվում է:
Քաղաքացին կերել է քվեաթերթիկը Փետ 18,2013 13:00 Երեւանի 2/8 ընտրատեղամասում արտառոց միջադեպ է տեղի ունեցել: Քաղաքացին ստացել է իր քվեաթերթիկը, կատարել իր ընտրությունը, հետո ծրարը կնքվել է, որից հետո քաղաքացին գոռացել է “Ո՛չ ռեժիմին” եւ “Ազատություն Տիգրան Առաքելյանին”, հանել է քվեաթերթիկը, պատռել է եւ որպես բողոքի նշան՝ կերել է այն: Այս միջադեպի պահին ընտրատեղամասում է գտնվել Մեծ Բրիտանիայի փոխդեսպանը։ Աղբյուր՝ http://www.facebook.com/anna.smbatyan/posts/331501060304132
Դատախազությունը 10:30-ի դրությամբ ընթացք է տվել 6 հաղորդման Փետ 18,2013 12:59 Հայաստանի նախագահի փետրվարի 18-ի ընտրության քվեարկության օրը ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ 10:30-ի դրությամբ ընթացք է տրվել 6 հաղորդման: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հաղորդումերին ընթացք է տրվել` հիմք ընդունելով դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների եւ նախագահի թեկանծուների վստահված անձանց կողմից հնչեցված հայտարարությունները: Նշենք, որ Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քվեարկությունը: Ընտրողները կարող …
Ռոբերտ Քոչարյանը չի քվեարկի Փետ 18,2013 12:56 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը “Ազատություն” ռադիոկայանին փոխանցեց, որ Քոչարյանը Հայաստանում չէ` աշխատանքի բերումով գտնվում է արտերկրում եւ, հետեւաբար, չի քվեարկի նախագահական ընտրություններում։ “Ազատություն” ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք սա բոյկոտի մի ձեւ է` հաշվի առնելով սուր քննադատությունը, որ ընտրությունների կապակցությամբ հնչեցրել էր երկրորդ նախագահը իր վերջին հարցազրույցում, Սողոմոնյանը արձագանքեց. – “Կարծում …
Բաց քվեարկություն` Աջափնյակում Փետ 18,2013 12:50 ԳԱԼԱ հեռուստաընկերությունը ահազանգ ստացավ Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից: Թեժ գծին զանգահարածքաղաքացին նշել է, որ 7/27 և 7/28 ընտրատեղամասերում թաղապետի նախկին տեղակալ ոմն Արմեն Բաղդասարյանի և ոմն Կարապետի անմիջական միջամտությամբ ընթանում է բաց քվեարկություն: Մեզ տեղեկացրին, որ կան ընտրատեղամասեր, որտեղ ընդդիմադիր թեկնածուները չունեն վստահված անձեր, ինչը պատճառ է հանդիսանում թողտվության: Հրանտ Բագրատյանի նախընտրական շտաբից տեղեկացրին, որ …
8/16-ում ամուսինն ընտրեց կնոջ փոխարեն(Տեսանյութ) Փետ 18,2013 12:47 Այսօր թիվ 181 դպրոցում տեղակայված 8/16 ընտրատարածքում ամուսինը ընտրություն կատարեց կնոջ փոխարեն: Ամուսինը կնոջ քվեաթերթիկը ձեռքին մոտեցավ քվեախցին եւ անգամ կնոջը չհարցնելով, թե որ թեկնածուին է քվե տալու, նշումը կատարեց: Դեռ քվեաթերթիկը ծրարի մեջ չդրած՝ Aravot .am-ի տեսախցիկն արձանագրեց այդ փաստը: Եվ երբ մենք հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին ասացինք, որ դա օրենքի խախտում է, …
Լոռու մարզում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Փետ 18,2013 12:43 Այսօր՝ փետրվարի 18-ին, գիշերը ժամը 02:00-ին, Վանաձորի բժշկական կենտրոնից Ոստիկանության Վանաձորի բաժին հայտնել են, որ կրծքավանդակի աջ կեսի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է բերվել Լոռու մարզի Լեռնապատ գյուղի բնակիչ, 44-ամյա Սասուն Թոմոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Վանաձորի բաժնի օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, …
Ահազանգում են Բագրատաշենից. կնիքները մաքրվում են Փետ 18,2013 12:38 Քիչ առաջ Lurer .com խմբագրությանը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից տեղեկացրին, որ անձնագրի մեջ դրված կնիքները խոնավ անձեռոցիկով լինում է մաքրել: Կնիքը ամբողջովին մաքրված է: Ինչպես ԿԸՀ մամլո խոսնակ Հերմինե Հարությունյանը հայտնեց, կնիքի թանաքահյութը այնպիսի հատուկ բաղադրություն ունի, որն առնվազն 12 ժամ չպետք է մաքրվեր:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ընտրողները ընտրական տեղամաս են մտնում ցուցակագրվելուց հետո Փետ 18,2013 12:37 Iditord .org կայքը “վստահելի” գրության ներքո ներկայացրել է նոր ընտրախախտումներ: Ներկայացնում ենք դրանք ստորև: Մալաթիա-Սեբաստիա 8/22 և 8/23 ընտրատեղամասի մոտ ընտրողները ընտրատեղամաս են մտնում միայն ցուցակագրվելուց հետո: Շենգավիթի 12/04 ընտրատեղամասում երեք վստահված անձ կա, երեքն էլ` Սերժ Սարգսյանինը: Մյուս թեկնածուների վստահված անձինք դեռ չեն ներկայացել: tert .am
ՀՀ քաղաքացիների 10.92%-ը մասնակցել է ընտրություններին Փետ 18,2013 12:34 Հայաստանի նախագահի ընտրություններում մասնակցությունը, ժամը 11:00-ի դրությամբ, կազմել է 10,92 տոկոս. Քվեարկությանը մասնակցել է 275 986 ընտրող: Նման տվյալներ է արձանագրել ԿԸՀ փոխնախագահ Լաուրա Գալստյանը: Երեւանում մասնակցությունը կազմել է 10,5 տոկոս (86 601 ընտրող): Ներկայացնում ենք քվեարկության մասնակցությունն ըստ մարզերի. Արագածոտնի մարզ – 9,99% (11422) Արարատի մարզ – 14,46% (30817) Արմավիր մարզ – 8,41% (18887) …
28 Նոյեմբեր 12:45 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտանիքով հայտնվեցինք վթարային վիճակում. բախտի բերումով ծանր հետևանքներ չունեցանք. Փաշինյան
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին