Աշոտյանը նկատողություն է հայտարարել Աշտարակի դպրոցի տնօրենին Փետ 15,2013 13:43 Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատողություն է հայտարարել Աշտարակի դպրոցներից մեկի տնօրենին` արգելված քարոզչություն իրականացնելու համար: ԿԳ նախարարը Facebook-ի էջում գրել է. “Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, ուսումնական հաստատությունում օրենքով արգելված քաղաքական քարոզչություն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության “Աշտարակի …
Վլադիմիր Ենգիբարյանի աճյունը այսօր կտեղափոխվի Երեվան Փետ 15,2013 13:40 Լոս Անջելես – Մոսկվա – Երևան չվերթով այսօր՝ փետրվարի 15-ին, ժամը 15.20-ին հայրենիք կհասնի փառաբանված բռնցքամարտիկ Վլադիմիր Ենգիբարյանի դիակը: Հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա մայրաքաղաքի Սուրբ Հովհաննես եկեղեցում /Կոնդ /, ժամը 17.30-ին: Հաջորդ օրը՝ փետրվարի 16-ին, ժամը 14-ին նույն եկեղեցուց օլիմպիական չեմպիոն Վլ. Ենգիբարյանի դին հուղարկավորության կտեղափոխվի Երևանի քաղաքային պանթեոն. տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Գողություն` Մամուլի շենքից Փետ 15,2013 13:37 Փետրվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձիք, տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել են Արշակունյանց 2 շենքի (Մամուլի շենք) 11-րդ հարկում գտնվող ,Կանչե մանկապատանեկան թերթի լրագրող, 26-ամյա Մարիաննա Վարդանյանի աշխատասենյակի դուռը և գրասեղանի դարակից գողացել գումար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնականի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
ԱՅԳՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՄՈՒՖԼՈՆՆԵՐԻՆ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՑԵԼ ՓՐԿԵԼ Փետ 15,2013 13:33 Օրեր առաջ կրկին արտակարգ դեպք է գրանցվել Երեւանի կենդանաբանական այգում: Այս անգամ վայրի շները ներխուժել են մուֆլոնների ազատավանդակ եւ խեղդամահ արել երեք կենդանու: Կատարվածի կապակցությամբ կենդանաբանական այգին հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. “Տխուր դեպքը նորովի վեր հանեց այն փաստը, որ Երեւանի կենդանաբանական այգու արտաքին ցանկապատերը հիմնանորոգման կարիք ունեն: Չնայած այգու ղեկավարությունը դեռ ամիսներ …
Խոշոր չափի գողություն Հրազդան ՋԷԿ ԲԲԸ-ից Փետ 15,2013 13:27 Փետրվարի 14-ին՝ ժամը 12.00-ին, “Հրազդան ՋԷԿ” ԲԲԸ-ից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 05.00-ից 09.00-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոարտադրամասի պահեստի պատուհանի ճաղավանդակը տեղահան անելով և պատուհանը բացելով՝ պահեստից գողացել են գունավոր մետաղներ պարունակող էլեկտրական շարժիչների փաթույթալարեր՝ պատճառելով 200.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1952 թ. ծնված Ռոբերտ …
ԳԱԼԱ-ն ահազանգում է Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի մասին Փետ 15,2013 13:03 ԳԱԼԱ հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել` Գյումրիում բաժանվող ընտրակաշառքի վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. “ԳԱԼԱ Հ/Ը ճշգրիտ տեղեկություններ ունի, որ Գյումրի քաղաքի տարբեր հատվածներում մեկնարկել է ընտրակաշառք բաժանելու արատավոր պրակտիկան` մարդկային խղճի համատարած առուծախը: Կոչ ենք անում քաղաքացիներին՝ չգնաԲլ այդ ստոր քայլին եւ չվաճառել սեփական ձայնը: ԳիտակցեԲք, որ մինչ դուք զբաղված եք քստմնելի առուծախով, ձեր …
Ոստիկանությունը 29 դեպք է քննել ընտրությունների վերաբերյալ Փետ 15,2013 13:02 ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով, փետրվարի 15-ի դրությամբ, քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 29 դեպք: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դրանցից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 2 դեպքով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Փետ 15,2013 13:00 Լուսանկարն արվել է Ապարանի հիվանդանոցում: Եթե հիվանդանոցում այս կերպ են պատկերացնում փոխտնօրենի աշխատանքը, ապա կարելի է ենթադրել, թե ինչ կերպ են բուժում մանուկներին:
ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՀԱՃՈՅԱՆԱԼ ՕԼԻԳԱՐԽԻԱՅԻՆ Փետ 15,2013 12:17 Նախօրեին “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրությունը ստացել է Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը այն մասին, որ հայցվոր Խաչիկ Խաչատրյանի միջնորդությունը բավարարվում է մասնակիորեն եւ հայցագնի 3 միլիոն դրամի չափով արգելանք է դրվում “Ժողովուրդ” օրաթերթի խմբագրություն ՍՊԸ եւ լրագրող Սոնա Գրիգորյանին պատկանող գույքի վրա, բացառությամբ դրամական միջոցների …
Այսօր քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրն է Փետ 15,2013 12:10 Փետրվարի 15-ին ողջ աշխարհում նշվում է Քաղցկեղով հիվանդ երեխաների միջազգային օրը: Այդ օրը հայտարարվել է Լյուքսեմբուրգում 2001-ի սեպտեմբերին և 2003-ից անցկացվում է աշխարհի 38 երկրներում Մանկական ուռուցքաբանների միջազգային հանրության և Քաղցկեղով հիվանդ երեխաների ծնողների կազմակերպությունների միջազգային խորհրդաժողովի հովանու ներքո: Բժշկական վիճակագրական տվյալների համաձայն` ամեն տարի աշխարհում 200.000 երեխա հիվանդանում է քաղցկեղով, իսկ շուրջ 100.000 հազար …
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
09 Հունվար 14:23 Խուճապ են տարածել զինծառայողների շրջանում, որպեսզի մարտի ժամանակ հրաժարվեն զենքով գործելուց
09 Հունվար 15:30 ՖՈՏՈ․ Կին բանտապետը ներկայացավ քրեակատարողական աշխատակիցներին․ հրաժեշտը և նշանակումը
09 Հունվար 13:58 5 միլիոն դրամի դիմաց ծառայության մեջ գտնվող զինվորին ազատել են բանակից. կան մեղադրյալներ
09 Հունվար 22:46 ՔՊ այսօրվա նիստը ավարտվել է քաշքշուքով. ՔՊ-ական Հայկ Սարգսյանն ու Տավուշի մարզպետը Փաշինյանի ներկայությամբ վիճել են
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
27 Դեկտեմբեր 13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից