Ոստիկանությունը պատասխանում է Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբին Փետ 14,2013 13:14 Հայաստանի Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից արձանագրված խախտումների ամփոփագրի համաձայն` Երեւան քաղաքի Երզնկյան տուն 77 հասցեում հաշվառված Կարեն Էդուարդի Սաֆարյանը մահացել է 2 տարի առաջ, սակայն վերջինիս տվյալները առկա են ընտրողների ռեգիստրում: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նույն ամփոփագրով հայտնվել է նաեւ, որ Երեւան քաղաքի Շահումյան 6-րդ փողոց 14 տան սեփականատեր Վելիկ …
Պատգամավորները ծեծել են իրար. (տեսանյութ) Փետ 14,2013 12:52 Վրաց պատգամավորներ Կոբա Դավիթաշվիլին` իշխող կուսակցությունից, և Սերգո Ռատիանին` Սահակաշվիլիի կուսակցությունից, ուղիղ եթերում հարձակվել են իրար վրա և հարվածել միմյանց,-գրում է Vesti .ru-ն: Մանրամասները` տեսանյութում:
ԿՈՒԼ Է ՏՎԵԼ ԶԱՐՄՒԿԻ ԱԿԱՆՋԸ Փետ 14,2013 12:49 Huffington Post-ը գրում է, որ Քոնեկտիկուտի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը վիճաբանության ժամանակ կուլ է տվել զարմիկի ձախ ականջը: Նրանք վիճել են բարձր երաժշտության պատճառով: Ըստ ոստիկանների` զարմիկը արյնահոսել է, նրա դեմքին հայտնաբերվել են կոտրվածքներ: Ձերբակալվածը պետք է վճարի 100.000 ԱՄՆ դոլար տուգանք:
Ընտրությունների հետ կապված քննվում է ընտրախախտման 24 դեպք Փետ 14,2013 12:45 2013 թ. փետրվարի 18-ին կայանալիք ՀՀ Նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ փետրվարի 14-ի դրությամբ քննարկվել եւ քննարկման փուլում է գտնվում 24 դեպք: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե դրանցից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 1 նյութ եւ անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետեւանք, 2 դեպքով որոշում է …
Դեղերի գրանցման ընթացակարգը պարզեցվեց Փետ 14,2013 12:29 Դեղերի գրանցման ժամկետի ավարտից հետո դեղերը կարող են վերագրանցվել պարզեցված ընթացակարգով: ՀՀ կառավարությունն այսօր որոշում ընդունեց դեղի կողմնակի ազդեցության բացակայությունների դեպքում դրանք վերագրանցել արագացված ընթացակարգով, ինչն առավելագույնը կտեւի 23 օր: Նշենք, որ Հայաստանում դեղերը գրանցվում են 5 տարով: Ըստ առողջապահության նախարարության տվյալների՝ գրանցված դեղերի 50%-ն այնուհետ վերագրանցվում է, սակայն անցնում է նույն ընթացակարգերով, ինչ գրանցման …
Լանա Խաչատրյանը նշանվել է Փետ 14,2013 12:27 Փետրվարի 13-ին կայացավ երգչուհի Լանա Խաչատրյանի եւ իր ընտրալ Տիգրան Մարտիրոսյանի նշանադրությունը, որը տեղի ունեցավ ընտանեկան ջերմ միջավայրում երգչուհու տանը: Զույգը ծանոթացել է 2011 թվականին եւ 2 տարի ընկերություն անելուց հետո որոշել նշանվել: Նշանադրության օր Լանան կրել է դիզայներ Ֆաինա Հարությունյանի կարած զգեստը: Երգչուհու փոխանցմամբ` հարսանիքի մասին խոսելը վաղ է, դեռ չեն պլանավորել:
Հրազդան գետում դի է հայտնաբերվել Փետ 14,2013 11:43 Փետրվարի 14-ին` ժամը 10:38-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում` Հրազդան գետի մեջ, հայտնաբերվել է դի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ զոհվածը 1920 թ. ծնված, Նորամարգ գյուղի բնակիչ Ն. Օհանջանյանն է:
ԼՈՒՐ ԿԱԴՐ Փետ 14,2013 10:48 Լուսանկարն արվել է Երեւանի Աջափնյակ վարչական շրջանում: Փաստորեն, այսօր Հայաստանում առաքիչների գործն այլ կերպ է կոչվում: Հուսանք, որ ընդամենը վրիպակ է տեղի ունեցել, ու հայտարարությունն ընթերցելիս մարդիկ կհասկանան բառի իմաստը:
Հայաստանում դժվարանցանելի ավտոճանապարհներ կան Փետ 14,2013 10:35 Հանրապետության տարածքում այսօր՝ ժամը 08.00-ի դրությամբ դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները, Բավրա-Գյումրի, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհները, տեղ-տեղ` Արարատի մարզի “Քյարքի” կոչվող հատվածը: ՀՀ տարածքում բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայնև Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն …
ՉԻ. Նախկին պատգամավորը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման Փետ 14,2013 10:33 Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, երեկ “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, նախկին պատգամավոր Սամսոն Ղազարյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Այդ մասին գրում է “Չորրորդ ինքնիշխանություն” թերթը։ “Դատարանն այսպիսով հաստատված է համարել ամբաստանյալին ներկայացված խարդախության մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ու դատապարտել հիշյալ՝ 4 տարվա ազատազրկման, իսկ …
26 Նոյեմբեր 20:46 Էրեբունիում մոխրակույտի են վերածվել փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի վարորդի անունով մեքենաները. կասկածելի հրդեհ
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին