Ծեծկռտուք՝ Սուրենավան գյուղում Մայիս 21,2013 15:02 Մայիսի 20-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները բաժին են հրավիրել 1991թ. ծնված Գագիկ Ղ.-ին: Պարզվել է, որ մայիսի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, նրան Սուրենավան գյուղում վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել եղբայրներ` 1982թ. ծնված Գևորգ Ղ.-ն և 1975թ. ծնված Գեղամ Ղ.-ն: Ոստիկանությունից հայտնեցին, որ Գագիկ Ղ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Անցկացվում է հետաքննություն:
Շտապօգնության մեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ Մայիս 21,2013 14:36 Մայիսի 20-ին, ժամը 21.30-ին տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի ամառանոցներում` Ձորի փողոցի 126/72 տան մոտակայքում, շտապօգնության ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատը: Փրկարարները 040 ՍԼ 64 համարանիշի շտապօգնության ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի մաս:
Ձեզ պատժել է պետք. Արամ Մանուկյանը՝ վարչապետին Մայիս 21,2013 14:34 Ազգային ժողովի այսօրվա նիստում շարունակվեց ՀՀ նոր կառավարության ներկայացրած նոր ծրագրի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Վերջինս իր ելույթը սկսեց՝ մեջբերելով մի հատված Հովհաննես Թումանյանի՝ Ավետիք Իսահակյանին ուղղված նամակից, որը գրվել է 93 տարի առաջ։ “Մի մասը՝ խաչագող սրիկաներ, մի մասը՝ գողեր և ավազակներ, մի մասը՝ ապիկար թշվառականներ, և այսքան աղետների …
Վարչապետն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարարին Մայիս 21,2013 14:29 Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Էստոնիայի արդարադատության նախարար Հանո Պեվկուրիին: Վարչապետը կարևորելով երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արդարադատության ոլորտում բարեփոխումների Էստոնիայի փորձին: Էստոնիայի արդարադատության նախարարը ևս նշել է, որ իր երկիրը շահագրգռված է երկկողմ փոխգործակցությամբ: Հանո Պեվկուրին ընդգծել է, որ իրենք պատրաստ են կիսվել դատական, նոտարական համակարգերում, կոռուպցիայի …
Արկադի Վարդանյանը տեղափոխվեց ԿԳԲ-ի պադվալ Մայիս 21,2013 14:12 Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ Արդարադատության նախարարւթյան Կենտրոն քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, քիչ առաջ նշված դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը դռնփակ դատական նիստ անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացրեց Ա. Վարդանյանի նկատմամբ: Ազգային անվտանգության ծառայության քննչական …
Իրանից ներկրվող ալյուրը վտանգավոր է ճանաչվել Մայիս 21,2013 14:09 Իրանի Իսլամական Հանրապետությունից ներկրվող 20420 կգ կշռով մսոսկրային ալյուրի բեռն ուղեկցող փաստաթղթերի բացակայության պատճառով Ագարակի սահմանային հսկիչ կետում ձեւակերպվել է բեռի տնօրինման արգելման կարգադրագիր: ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից հայտնում են, որ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդմամբ, կատարվել է բեռի զննում եւ նմուշառում: Լաբորատոր փորձաքննության արդյունքում փորձանմուշները ճանաչվել են օգտագործման համար վտանգավոր, եւ …
ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԵՐՊԱՐԸ Մայիս 21,2013 14:05 Մայիսի 14-ին Աբովյան քաղաքում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու բացման եւ օծման հանդիսավոր արարողությունն անցավ մի շարք զավեշտալի միջադեպերով: Մարդիկ այնպիսի արագությամբ “հարձակվեցին” Ծառուկյանի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանների վրա, որ արդեն երկու օր է՝ ողջ երկիրն այդ մասին է խոսում: ՀԱՐՑ. Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ քաղաքացիների պահվածքը. դա չտեսությո՞ւն էր, թե՞ …
Երկու օր առաջ կորած բնակչի դին հայտնաբերել են ցորենի արտում Մայիս 21,2013 13:48 Մայիսի 19-ից կորած քաղաքացուն երկու օր անց հայտնաբերել են մահացած: Ավելի վաղ armlur .am-ը հայտնել էր, որ մայիսի 20-ին, ժամը 19.16-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Մասիս գյուղի բնակչուհի՝ 84-ամյա Օֆիկ Ա.-ն մայիսի 19-ի ժամը 23.00-ի սահմաններում դուրս է եկել տանից եւ չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը (7 հրշեջ …
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 7,4 տոկոսով Մայիս 21,2013 13:39 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ–ի հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,4 տոկոսով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։ ԱՎԾ-ի հրապարակած տվյալներով՝ նախորդ տարվա առաջին 4 ամիսների համեմատ՝ արդյունաբերության աճը կազմել է 12,6 տոկոս, գյուղատնտեսությանը՝ 2.4 տոկոս, էլեկտրաէներգիայի արտադրությունը` նվազել է 0,7 տոկոսով։ Միջին աշխատավարձը ապրիլին կազմել է 142,7 հազար դրամ։
Վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է` գիտակցության չգալով Մայիս 21,2013 13:27 Մայիսի 20-ին, ժամը 21.00-ի սահմաններում, “ՎԱԶ-21010” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գուրգեն Մահարու փողոցի թիվ 122 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 78-ամյա Միսակ Գազազյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, գիտակցության չգալով, մայիսի 21-ին, ժամը 00.30-ին մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ ատարվում է քննություն:
26 Հուլիս 07:10 Ես հրաժարվելու եմ ՀԷՑ-ից պարգևավճարներ ստանալ, ինձ հետ պարգևավճարներ չեն ստանա նաև մյուս բարձրաստիճան ղեկավարները. Ռոմանոս Պետրոսյան․ «Ժողովուրդ»
25 Հուլիս 22:17 «Սա երազ է… սա նույնիսկ երազի մեջ տեսնվող երազ է»․ Ռիչարդ Մադլենյանն աշխարհի ամենաերջանիկ մարդն է, որովհետև ՀԷՑ-ից զանգել են իրեն
24 Հուլիս 12:19 Սամվել Կարապետյանի պաշտպանությանը հնարավոր է միանան հայտնի փաստաբաններ Ջեֆրի Ռոբերտսոնը և Ամալ Քլունին
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
23 Հուլիս 07:21 Վերջ արեւին. Կառավարությունը դադարեցրել է արեւային կայանների սուբսիդավորման ծրագիրը․ «Ժողովուրդ»
21 Հուլիս 15:04 Ողբերգական դեպք՝ «Զվարթնոց»-ում. Հայաստան ժամանած ՌԴ զբոսաշրջիկի կյանքը փրկել չի հաջողվել
23 Հուլիս 19:11 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արբիտրաժային դատարանով մի վախեցրեք մեզ. Փաշինյանը՝ պարտվելուց 7 օր առաջ. հիշեցում
10 Հուլիս 21:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 24 կարատանոց ոսկուց զարդատուփ, 502 հազար դրամ արժողությամբ գորգ․ ինչ նվերներ է ստացել Նիկոլ Փաշինյանը
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
18 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Փաշինյանը մտավ խուց, թուլացած գամված էինք ու ասաց․․․»․ 25 տարի ցմահ դատապարտվածի հույսը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ․ ՄԱՍ 16