Հրդեհ Երեվանի Մամիկոնյանց փողոցում Մայիս 22,2013 15:45 Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 15.10-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 40/1 շենքի նկուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: ԱԻՆ-ից խոստանում են տրամադրել լրացուցիչ տեղեկություն:
Յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ. Մհեր Սեդրակյան Մայիս 22,2013 14:43 Ինչպե՞ս եք գնահատում Կառավարության ծրագիրը, ԱԺ-ում լրագրողների այս հարցին ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանն արձագանքեց. “Շատ լավ, դու էլ խելքի կգաս, ծրագիրն էլ կհաջողվի”: Հնարավո՞ր է Կառավարության ծրագրով կասեցնել արտագաղթը հարցին ի պատասխան` Սեդրակյանը նշեց. “Այդ հարցերն ավելի կոմպետենտ մարդկանց տվեք, յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ”: Մեկ այլ հարցի` ձեզ` որպես պատգամավորի, չի՞ մտահոգում, …
Հայաստանի մինչեվ 17 տարեկանների հավաքականը պարտվել է Մայիս 22,2013 14:36 Մայիսի 21-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը անցկացրեց առաջին հանդիպումը Հունգարիայում մեկնարկած ընկերական մրցաշարի շրջանակներում: Հայստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի փոխանցմամբ` տանտերերի հետ հանդիպումն ավարտվեց 1:4 հաշվով հօգուտ Հունգարիայի հավաքականի: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Հովհաննես Պողոսյանը, ով հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը: Այսօր Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կմրցի Շվեյցարիայի ընտրանու …
Ոստիկանությունը չափազանց խիստ է լինելու Մայիս 22,2013 14:23 “Վերջին զանգի” հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները: Մայիսի 24-ին հանրապետության դպրոցներում կհնչի “Վերջին զանգը”: Այս ավանդական, բայց եւ ամեն անգամ նոր ու անկրկնելի տոնը միայն դպրոցականներինը չէ, բոլորինս է, ուրեմն եւ բոլորով պետք է անենք առավելագույնը, որպեսզի որեւէ դիպված չմթագնի օրվա տոնականությունը: Այս օրերին ոսոտիկանության ստորաբաժանումների անչափահասների …
Եթե գազը թանկանա, տրանսպորտն էլ կթանկանա. Գագիկ Բեգլարյան Մայիս 22,2013 14:11 Գազի թանկացումը կանդրադառնա տնտեսության բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ տրանսպորտի: Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Սակայն հարցին, թե ի՞նչ չափով տրանսպորտը կթանկանա, Գ. Բեգլարյանը հրաժարվեց կոնկրետ թվեր նշել, ասելով, որ նախարարությունում նման հարց չի քննարկվում:
Երկու պահանջ գլխավոր դատախազից Մայիս 22,2013 13:58 Հելսինյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որտեղ պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ զինդատախազ Գ. Կոստանյանի, ՀՔԾ նախկին պետ Ա. Միրզոյանի, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Ս. Աղաբեկյանի, ՊՆ քննչական ծառայության քննիչի, հսկող դատախազի, Պնախարար Ս. Օհանյանի նկատմամբ: Հայտարարությունում ասվում է. “Հրազդան քաղաքի բնակիչ Հայկ Մովսիսյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի քրեական հետապնդում …
Իրանի քաղաքացին 4 մլն դրամի վնաս էր հասցրել Սյունիքի բնությանը Մայիս 22,2013 13:50 Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երեւան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում: Դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը` թափվել ճանապարհամերձ հողատարածք եւ Ողջի գետը: Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, …
Այրվել է ավտոմեքենա Մայիս 22,2013 13:44 Մայիսի 22-ին, ժամը 03.13-ին ահազանգ է ստացվել, որ Հացավան-Գառնի ավտոճանապարհին ավտոմեքենան հարվածել է քարին և սկսել այրվել. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.38-ին, մարվել՝ 03.46-ին: Հացավան-Գառնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին ամբողջությամբ այրվել է Ա. Հարությունյանին պատկանող “ՎԱԶ-2172” մակնիշի 33 ՍP 759 պետհամարանիշով ավտոմեքենան:
Սուրենավանում գյուղապետ կընտրեն Մայիս 22,2013 13:31 Հունիսի 23-ին Արարատի մարզի Սուրենավան համայնքում տեղի կունենան գյուղապետի արտահերթ ընտրություններ: Ըստ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի՝ համայնքի ղեկավարի թեկնածուների առաջադրումը կսկսվի մայիսի 29-ից: Թեկնածուների գրանցման փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 2-ի ժամը 18-ն է, հայտնում է Փաստինֆոն: Թեկնածուների գրանցումը կկատարվի հունիսի 2-ից մինչև հունիսի 4-ն ընկած ժամանակահատվածում: Հիշեցնենք, որ Սուրենավանի …
Գայլերը հոշոտել են ոչխարներ Մայիս 22,2013 13:20 Մայիսի 22-ին, ժամը 07.32-ին Սիփանի գյաուղապետից տեղեկություն է ստացվել, որ գայլերը հոշոտել են Արագածոտնի մարզի Սիփան գյուղում բնակիչ Ա. Իբոյանին պատկանող 23 գլուղ ոչխար: Դեպքի մասին տեղյակ է պահվել գյուղատնտեսության նախարարության ՃԿԿ պատասխանատուն:
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
31 Հունվար 23:40 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլ են անում. նրանք որոշել են գիշերել դրսում․ «Հետք»
31 Հունվար 17:01 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը չհերքեց՝ Ռուբեն Վարդանյանի վերադարձը չի պահանջել, և այդ արտահոսքի համար Աղազարյանին հեռացրին
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
31 Հունվար 20:46 Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ
30 Հունվար 12:34 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Երգիչ Սարո Թովմասյանին վարորդական վկայականից զրկել են․ երգիչն ընկել է դատարանի դռները
30 Հունվար 07:21 Տղամարդկություն ունեցի՛ր, հրապարակի’ր ձայնագրությունը, չե’նք հերքելու մեր գրածը. «Ժողովուրդ»
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան