«ՍՈՒՍՈՒՓՈՒՍ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՐՈՒԹԸ Մայիս 23,2013 00:00 Մականուն ունենալը մեր ԱԺ-ի համար կարծես պարտադիր պայման է դարձել: Ու երեւի հենց շողարձակվող ու անսովոր մականունն էլ Հարություն Ղարագյոզյանին պարտադրել է դառնալ պատգամավոր ու 23 տարի շարունակ տեղ զբաղեցնել խորհրդարանում՝ գրանցելով պատգամավորական անգործության ինքնատիպ ռեկորդ: Կարամելի Հարութ մականունն էլ «մասնագիտական» ծագում ունի, որովհետեւ այս պատգամավորը տարիներ առաջ ղեկավարել է հրուշակեղենի գործարանը, որը կարամել էր …
Մայիս 23,2013 00:00 «Քեզ ա պետք աղոթել, աղջի՛կ ջան, քեզ, որ մի քիչ դարձի գաս: Դու քրիստոնյա չես, ըստ երեւույթին, աղոթքը քրիստոնյայի համար է, դու քրիստոնյա չես: Եթե իմ աղոթքն օգուտ չտվեց, դե մի հատ էլ դո՛ւ աղոթի»: Սերգո Կարապետյան «Հրապարակ» Էքսցենտրիկ հակումներով աչքի ընկնող նախարարը նորից խոսեց: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց իմացավ լրագրողի կրոնական պատկանելության մասին, գուցե նա …
Մայիս 23,2013 00:00 «Ես կարծում եմ, որ գազի գնի հետ կապված բոլոր հարցերին այսօր հանրապետության վարչապետը պատասխանեց ԱԺ պատգամավորների համար: Այս պահին ես կարծում եմ, որ դա (իմ ասելիքը) կոռեկտ չի լինի»: Դավիթ Սարգսյան «Առաջին լրատվական» ՀՀԿ-ում սերնդափոխությունը եթե լինում էլ է, ապա տարօրինակ կերպով. աթոռներին նստելու համար փոխարինում են նախորդներից ավելի արժանավորները եւ պահպանողական կուսակցության ավանդույթները պահպանողներն …
Մայիս 23,2013 00:00 «Ունենալով նույն քանակի դատավորներ, Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, ինչը, անշուշտ, ապահովում է դատավորների աշխատանքի առավել արդյունավետությունը»: Արման Մկրտումյան armlur.am Վճռաբեկ դատարանի նախագահը կարծես թե փորձում է խեղաթյուրված ներկայացնել պատկերը: Այո՛, գուցեեւ Էստոնիայում գործող դատավորների վարույթում քննվող գործերի քանակը շուրջ կիսով չափ պակաս է Հայաստանի համեմատությամբ, …
ՀՀԿ-ԱԿԱՆԸ ԴԱՏԱԽԱԶԻ «ԹԱՍԻԲՆ» Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Մայիս 23,2013 00:00 Երեկ ԱԺ նիստի սկզբում քվեարկության դրվեց «Ժառանգություն» խմբակցության հեղինակած «Ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծը: Բացի այն, որ նախագիծը չընդունվեց, նիստի ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանն առիթը բաց չթողեց «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին վիրավորելու համար: Նախագիծը չընդունվեց 41 կողմ, 66 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկության արդյունքներով: Մինչ քվեարկությունը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը …
«ԻՄ ԳՈՐԾԸ ՇԱՏԵՐԻ ԿՈԿՈՐԴԻՆ Է ՄՆԱՑԵԼ» Մայիս 23,2013 00:00 Բելգիայում քաղաքական ապաստան խնդրած Գրիշա Վիրաբյանը, որը դաժան ծեծի էր ենթարկվել 2004թ. ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը (անգամ նրա ամորձիները վիրահատեցին), որոշել է շարունակել պայքարը՝ աշխարհին ապացուցելու, որ Հայաստանը բռնապետական երկիր է:-Երկար տարիներ են անցել այն դեպքից, ինչ կատարվել է Ձեզ հետ, բայց Դուք հիմա եք որոշել պայքարել Ձեր նկատմամբ բռնություն իրականացնողների դեմ: Ինչո՞վ է …
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ Մայիս 23,2013 00:00 Երեկ՝ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց, թե գազի թանկացումն ինչու է գաղտնի պահվել հասարակությունից, երբ է կառավարությանը հայտնի դարձել, որ այն թանկանալու է, նաեւ՝ ինչ իրավունքով է կառավարությունը 30 տոկոսով գազը սուբսիդավորելու հայտարարություն անում, եթե հարցը չի համաձայնեցվել ԱԺ-ի հետ: Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի` աշխարհում …
ՓԱԿՎՈՒՄ ԵՆ Մայիս 23,2013 00:00 Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխանական դաշտում որոշում է կայացվել կրճատել իրենց տիրույթում գործող լրատվամիջոցներից շատերի ֆինանսավորումը: Այդ որոշումը վերաբերելու է լրատվական դաշտում երկրորդական-երրորդական դեր ունեցող էլեկտրոնային կայքերին, որոնք ընտրություններից առաջ աճել էին սնկի նման: Սերժ Սարգսյանի մերձավոր թիմն արդեն անիմաստ է համարում այդ նպատակով գումարներ վատնելը, քանի որ առջեւում չորս տարի շարունակ ընտրություններ …
ՇՈՈՒԻ ՄԱՍՆԱԳԵՏ Մայիս 23,2013 00:00 Կառավարությունը հերթական շոուն է սկսել. տեղեկատվական տեխնոլոգիաների մեծ մասնագետ ու ջատագով Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ գործարկվել է «e-Guillotine բիզնես գործընթացների եւ դրանք սահմանող իրավական ակտերի շտեմարան», որը նախատեսում է օրենսդրության մշակմանը ներգրավել նաեւ բնակչությանը: Դեռեւս պաշտոնապես հայտնի չէ` այդ ծրագրի վրա որքան գումար է ծախսել կառավարությունը, բայց ակնհայտ է, որ տեղի է ունենում ֆինանսական միջոցների հերթական …
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Մայիս 23,2013 00:00 ՏԵՔՍՏ ԳՐՈՂԻՆ ԱԶԱՏԵԼՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարարին հարցրել է, թե որտեղից է վերցրել 21 հազ. հա-ով հողատարածությունների ավելացման փաստը եւ 13%-ով՝ անասունների գլխաքանակի ավելացումը: Ի զարմանս ներկաների՝ գյուղնախարարը պատրաստի գրավոր տեքստ է կարդացել` ասելով, որ կարկուտը շահարկվում է քաղաքական նպատակներով: «Արմավիրցին պետության օգնության կարիքն ունի, ոչ թե սրտաճմլիկ ամբիոնային ելույթների ու 1 …
12 Օգոստոս 17:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են զինված մտնում Պ նախարարի կալանավորված խորհրդականի գործով դեպքի վայր, հրահանգում պառկել
12 Օգոստոս 11:44 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանկարծամահ եղած զինվորը դեպքից առաջ խոսել է հորաքրոջ հետ․ մայրը մահացել է տարիներ առաջ
12 Օգոստոս 11:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպե՞ս է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի ողբերգական ավտովթարը․ ArmLur լրատվականը դեպքի վայրում է
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են
09 Օգոստոս 01:38 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ղարաբաղցիները կարո՞ղ են վերադառնալ իրենց բնակավայր. հարցը չլսելու տվեցին Թրամփն ու Փաշինյանը
06 Օգոստոս 20:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը ԱԺ նախկին պատգամավորի «տուն է մտել»․ հայր և որդի կռիվ են տալիս զենքերը պահելու համար
22 Հուլիս 19:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 44-օրյա պատերազմին չմասնակցած անձը պատերազմում անհետ կորածի համար նախատեսված աջակցություն է ստացել․ քրեական գործ
08 Օգոստոս 10:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Uպանություն՝ Հրազդանում. ArmLur.am-ը դեպքի վայրում է. ողջ փողոցում արյան հետքեր են