Մխիթարյանը եվ Գայտանան երգում են հայերեն (տեսանյութ) Մայիս 27,2013 10:32 Ուկրաինուհի երգչուհի Գայտանան հայտարարել էր, որ եթե Հենրիխ Մխիթարյանն այս մրցաշրջանում դառնա 25 գոլի հեղինակ, ապա նա կերգի հայերեն որևէ երգ: Գայտանան, պահելով իր խոստումը, երգեց “Ով սիրուն, սիրուն” երգը:
Ավտոմեքենան արգելափակվել էր ցեխակույտի մեջ Մայիս 27,2013 10:28 Մայիսի 27-ին՝ ժամը 01.47-ին, ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 35-րդ կմ-ում: Հրշեջ-փրկարարները ՈՒԱԶ մակնիշի 35 ԼԼ 511 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից երթևեկելի գոտի, …
ԴՈՒԴՈՒԿԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՄ ՈՒՂԵԿԻՑԸ Մայիս 27,2013 10:26 “Ժողովուրդ” օրաթերթի հյուրը ֆրանսահայ դուդուկահար ԼԵՎՈՆ ՄԻՆԱՍՅԱՆՆ է: Նա այցելեց մեր խմբագրություն եւ պատվեց մեր անձնակազմին` իր հետ եկած օտարերկրացի դուդուկահարների հետ նվագելով հատուկ մեզ համար: Մարսելում բնակվող հայազգի դուդուկահարը նվագել է ավելի քան 35 ֆիլմերում, այդ թվում եւ` աշխարհահռչակ “Հիսուսի տանջանքները” եւ “Մայրիկ” ֆիլմերում: Ի դեպ, Բեն Լադենի մասին նկարահանած վերջին ֆիլմում նույնպես հնչում …
Ադրբեջանը 220 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Մայիս 27,2013 10:22 ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 220 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի …