Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արքայազն Չարլզի հետ, ով Հայաստանում է գտնվում “Երևան, իմ սեր” բարեգործական հիմնադրամի հրավերով: Սերժ Սարգսյանը ողջունել է արքայազնին Հայաստանում, որտեղ, ըստ Նախագահի, նա հնարավորություն ունի ծանոթանալու մեր երկրին, ժողովրդին, մեր պատմամշակութային ժառանգությանը: Ընդգծելով, որ հայ-բրիտանական հարաբերությունները երկար դարերի պատմություն ունեն, և հայ …