Դոլարը շարունակում է բարձրանալ Մայիս 30,2013 16:50 “ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա” բորսայում այսօր՝ մայիսի 30-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 417,49 դրամ: Բորսայում այսօր վաճառվել է 6,47 մլն դոլար: Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի փոխարժեքը հիմնականոմ կայունացել է 416-418 դրամ միջակայքում:
Հայաստան-Իսլանդիա ֆուտբոլայնին հանդիպման մուտքն ազատ է Մայիս 30,2013 16:48 Հունիսի 6-ին ժամը19:00-ին “Հրազդան” մարզադաշտում կկայանա Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի հանդիպումը Իսլանդիայի հետ: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, հանդիպման մուտքն ազատ է: Սա Հայաստանի հավաքականի համար Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական առաջին հանդիպումն է: Իսկ Իսլանդիան մեկ խաղ արդեն անց է կացրել և հաղթել Բելառուսի ընտրանուն: 10-րդ խմբում ընդգրկված են նաև Ֆրանսիայի և Ղազախստանի ընտրանիները: …
Հետախուզվում էր մարդուն առեվանգելու մեղադրանքով Մայիս 30,2013 16:44 Մայիսի 29-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Հայանիստ գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սևակ Ա.-ն, որը 2010 թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր մարդուն առևանգելու մեղադրանքով:
Գրպանահատություն կատարած տղամարդը խոստովանել է Մայիս 30,2013 16:40 Մայիսի 28-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին դիմած կինը հայտնել է, որ նախորդ օրը թիվ 63 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 42.500 դրամ, 200 ռուբլի, անձնագիրը, բնակարանի բանալիները և զեղչի քարտը: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, հանցագործությունը կատարելու կասկածանքով, Գալշոյան փողոցի թիվ 12 շենքի …
Հունիսի 1-ին երեխաների համար ատրակցիոններն անվճար կլինեն Մայիս 30,2013 15:56 Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 1-ին Երեւանի Կենդանաբանական այգու մուտքը երեխաների համար ամբողջ օրն անվճար կլինի: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ այստեղ փոքրիկներին տոնական զվարճալի ծրագիր ու տարաբնույթ ուրախ միջոցառումներ են սպասվում, խաղերում ու վիկտորինաներում հաղթողներին էլ՝ հատուկ մրցանակներ: “Հաղթանակ” զբոսայգում այդ օրը առավոտյան ժամը 10:00-13:00-ն մինչեւ 15 տարեկան երեխաները կարող են …
Ոստիկանության փոխգնդապետն ու կինը զբաղվել են վաշխառությամբ Մայիս 30,2013 15:53 Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի …
Հանրապետության հրապարակը կվերակառուցեն Մայիս 30,2013 15:35 Երեկ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է Երևանի Հանրապետության հրապարակի վերակառուցման հայեցակարգային նախագծի հանրապետական բաց մրցույթ: Մրցույթի մասին լուրը արդեն բուռն քննարկման առարկա է դարձել սոցցանցերում: Մրցույթի հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև. Մրցույթի նպատակը՝ Ընտրել այն լավագույն նախագծային առաջարկությունները, որոնք ուղղված կլինեն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանի Հանրապետության հրապարակի կարևորագույն ճարտարապետական համալիրի արդիականացմանն ու հարմարեցմանը քաղաքաշինական զարգացման արդի …
Նոր կառուցվող ճանապարհով Երեվանից Ստեփանակերտ կարելի է հասնել 3 ժամում Մայիս 30,2013 15:22 “Հայաստան” համահայկական հիմնադրամն այս տարի նախատեսում է սկսել Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցումը: Այս մասին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 22-րդ նիստում լրագրողներին հայտնեց հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Վերջինիս խոսքով` այս ճանապարհի կառուցումը հնարավորություն կտա Երևանից Ստեփանակերտ հասնել 3 ժամում: “Ճանապարհի ընդհանուր երկարությունը 114 կմ է, և արժեքը՝ մոտավորապես 30 մլն ԱՄՆ դոլար”,-նշեց Արա Վարդանյանը` հավելելով, որ ճանապարհի …
Քննարկվում են քաղավիացիայի օդերեվութաբանական սպասարկման խնդիրները Մայիս 30,2013 15:13 Մայիսի 29-31-ը Երևանում անցկացվում է ԱՊՀ Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի (ԱՊՀ ՀՄԽ) “Քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկում” աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը կազմակերպվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) արևելաեվրոպական երկրների աշխատախմբի հետ համատեղ: Խորհրդակցության նպատակն է քննարկել ավիաօդերևութաբանության բնագավառում հետագա անելիքները, ԱՊՀ անդամ-պետությունների համագործակցության միջոցով գտնել ոլորտում առաջացած խնդիրների լուծման ուղիները: Քննարկումներին մասնակցում է 15 փորձագետ՝ Հայաստանից …
Փլուզում Կապան քաղաքում Մայիս 30,2013 15:10 Մայիսի 30-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տունը փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել են Ա.Ալեքսանյանին պատկանող երկհարկանի չբնակեցված տան երկրորդ հարկի ննջասենյակի պատը (12քմ) և առաստաղը (24քմ): Տուժածներ չկան:
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին