ՊՐԱՀԱՆ ՋՐԻ ՏԱԿ Է ԱՆՑՆՈՒՄ(ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հուն 04,2013 16:39 Չեխիայի մայրաքաք Պրահան ջրի տակ է անցնում ժամում 20 սմ արագությամբ: Զոհերի թիվը հասել է 7-ի, 4 մարդ անհետ կորել է, 8 հազար հոգի տարհանվել է, հայտնում է Вести-ն: Գրեթե ամբողջովին ջրի տակ է անցել Պրահայի պատմական կենտրոնը: Փակ է Կարլի հանրահայտ կամուրջը: Պրահայի կենդանաբանական այգուց տարհանել են կենդանիներին:
ԱՄԵՐԻԿՈՒՀԻՆ ԾՆՆԴՅԱՆ 102-ԱՄՅԱԿԸ ՏՈՆԵԼ Է ՊԱՐԱՇՅՈՒՏՈՎ ԹՌՉԵԼՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Հուն 04,2013 16:29 ԱՄՆ-ի Այդահոյի նահանգի բնակչուհի Դորոթի Քասթերը իր ծննդյան 102-ամյակը տոնել է 150 մ բարձրություն ունեցող կամրջից պարաշյուտով թռչելով, հայտնում է Вести-ն:
Հակառակորդը փորձել է դիվերսիա իրականացրել Քարվաճառի ուղղությամբ Հուն 04,2013 16:13 Անցած գիշեր ԼՂՀ շփման գծում` Քարվաճառի ուղղությամբ, հակառակորդը դիվերսիոն հարձակում է իրականացրել: Երկարատեւ բախումից հետո հայկական կողմը հետ է շպրտել ադրբեջանական բանակի դիվերսանտներին: Այդ մասին հայտնում է iLur .am-ը: Կայքի տեղեկություններով, հայկական բանակի մի քանի զինծառայողներ մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել, զոհեր չկան: Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր էջում այդ կապակցությամբ գրառում …
Սլավոնական բազարում Հայաստանը կներկայացնի Վրեժ Կիրակոսյանը Հուն 04,2013 16:09 “Սլավոնական բազար” միջազգային երաժշտական մրցույթ-փառատոնին Հայաստանը կներկայացնի “Х ֆակտոր” երաժշտական նախագծի առաջին սեզոնի հաղթող Վրեժ Կիրակոսյանը: Այն անցկացվելու է բելառուսական Վիտեբսկ քաղաքում, հուլիսի 9-17-ը:
Առաջիկա հինգ օրվա եղանակի կանխատեսում Հուն 04,2013 15:32 Ուշադրություն Հունիսի 7-9-ին երեկոյան ժամերին հատկապես` Շիրակում, Լոռիում և Տավուշում սպասվում են հորդառատ՝ ամպրոպային բնույթի անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ: ՀՀ տարածքում՝ Հունիսի 5-6-ին՝ գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հյուսիսային շրջաններում, 7-9-ին՝ շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` արևմտյան՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում …
Երգչուհի Էմմին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը (տեսանյութ) Հուն 04,2013 15:23 Երգչուհի Էմմին ներկայացրել է իր նոր տեսահոլովակը: Տեսահոլովակի ռեժիսորը Արթուր Մանուկյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը: Երգի խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է, իսկ երաժշտությունը Նիկ Էգիբյանինն է:
Հայ շախմատիստները կեսական միավոր են զիջում առաջատարին Հուն 04,2013 15:17 Շախմատի Մումբայի մրցաշարի 9 տուրերից հետո Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Լեւոն Բաբուջյանը եւ Զավեն Անդրիասյանը վաստակել են 7-ական միավոր: Նրանք կեսական միավոր են զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, վրացի գրոսմայստեր Լեւան Պանցուլայային։
Հրդեհ` Երեվանում Հուն 04,2013 15:13 Հունիսի 4-ին, ժամը 12.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական 35/1 հասցեում այրվում է շինություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.04-ին, մարվել՝ 13.13-ին: Այրվել է Ջ.Գասպարյանին պատկանող չշահագործվող շինության ներսի գույքը (12քմ):
Տաշիր հիմնադրամը նոր մեքենաներ է նվիրել բանակին Հուն 04,2013 14:47 Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը շուրջ 200 հազար դոլար արժողությամբ 10 նոր մեքենա են ստացել որպես նվեր “Տաշիր” բարեգործական հիմնադրամի կողմից: Կարապետյանների ընտանիքի կողմից մեքենաները բանակին հանձնել է հիմնադրամի նախագահ Վահե Կարապետյանը: Այս մասին հաղորդում է “Տաշիր” հիմնադրամի մամուլի ծառայությունը։ “Յուրաքանչյուր երկրի բանակ առավել հզոր է իր հասարակության աջակցությամբ ու սիրով,- նշել է ԱԺ պատգամավոր …
Հետախուզվողը հայտնաբերվել է Ստեփանավանում Հուն 04,2013 14:39 Հունիսի 3-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Ստեփանավան քաղաքում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 25-ամյա Ալբերտ Վ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մայիսի 31-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
20 Փետրվար 14:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․Մոր կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի գործով սկանդալ է բացահայտվել դատարանում. ինչ կորոշի իրավապահ համակարգը
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
09:15 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ վիճակ՝ Մարաշում. ձնագնդիկով հարվածելու համար անչափահաս երեխա են դանակահարել
19 Փետրվար 16:47 Բացառիկ լուսանկարներ․ Հրազդան գետից Թումոյի ծրագրի ղեկավարի մարմինը դուրս բերեցին․ ի՞նչ է թողել նա մեքենայում
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան