Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ Հուն 25,2013 16:53 Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցներ անդրադարձել են Հայաստանի բանկային համակարգին` տեղեկություններ տարածելով, իբրև համակարգում տեղի են ունենում տագնապալի գործընթացներ, և համակարգի կայունությունը վտանգված է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ Հայաստանի բանկային համակարգի ֆինանսական կայունությունը վտանգված չէ, և որ նմանատիպ լուրերն անհիմն են ու չեն համապատասխանում իրականությանը: Բանկային համակարգի կապիտալի համարժեքության նորմատիվային ցուցանիշը (նորմատիվային կապիտալի …
Արմեն Գեվորգյանն ընդունեց Իրաքի նորանշանակ դեսպանին Հուն 25,2013 16:35 ՀՀ փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց Իրաքի Հանրապետության նորանշանակ դեսպան Ղազի Տահեր Խալեդին: Փոխվարչապետը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթեց հետագա գործունեության մեջ` նկատելով, որ նա առաքելությունն ստանձնում է մի փուլում, երբ երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է նկատվում: Ա. Գեւորգյանը նշեց, որ Հայաստանը հետաքրքրված է Իրաքի …
Ջերմաստիճանն էապես չի փոխվի Հուն 25,2013 16:33 Հանրապետության տարածքում` Հունիսի 26-29-ին առավելապես օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևմտյան` 2-7 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում` Հունիսի 26-29-ը հնարավոր է ամպամածության ավելացում, տեղումների հավանականությունը փոքր է, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հրդեհ Տաշիր քաղաքում Հուն 25,2013 16:19 Հունիսի 25-ին, ժամը 14.18-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Տաշիր քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի թիվ 36 տանը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է ժամը 14.24-ին: Պարզվել է, որ Վ.Սարգսյանին պատկանող տան մոտակայքում այրվել են տնտեսական իրեր:
Նավասարդ Կճոյանը` Կիպրոսում ընկերության գրանցման մասին Հուն 25,2013 16:15 Վերջին շրջանում բուռն քննարկման արժանացած օֆշորային սկանդալի հետ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան շաղկապումը լայն արձագանք էր գտել լրատվամիցոջներում: Գործարար Աշոտ Սուքիասյանի հետ նրա կապերի, Կիպրոսում ընկերության գրանցման մանրամասների, իրական հոգեւորականի կերպարի ու ապատեղակատվության հետեւանքների վերաբերյալ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը պատասխանել է ,Արմենպրեսե-ի հարցերին: –Գործարար Աշոտ Սուքիասյանը վերջերս բաց նամակ էր հղել …
Հրդեհ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհին Հուն 25,2013 16:00 Այսօր՝ հունիսի 25-ին, Ժամը 10.28-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է խոտածածկ տարածք: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.39-ին, մարվել՝10.56-ին: Պարզվել է, որ Ա.Գրիգորյանին պատկանող այգում այրվել է 1 ընկույզի ծառ, 4 հակ, 20 քմ խաղողի այգի, 30 …
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում Հուն 25,2013 15:57 Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 24-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 16 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության 3 և յուրացման կամ վատնման 1 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 4 դեպք: Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 5 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական …
Դանակահարություն Մարմարաշենում. երեք տուժողները եղբայրներ են Հուն 25,2013 15:44 Հունիսի 23-ին, ժամը 22.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ կտրած-ծակած թափանցող վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Մարմարաշեն գյուղի բնակիչներ՝ 1996 թ. ծնված Իսրայել Հ.-ն և 1993 թ. ծնված Սիմոն Հ.-ն: Ըստ ոստիկանության հաղորդագրության, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ համանման վնասվածքներով հիվանդանոց բուժօգնության է տեղափոխվել նաև նույն գյուղի բնակիչ, 1995 թ. …
ԻՍԿ ՄԵԾ ՁԿՆԵՐԸ ԴԵՌ ԼՈՂՈՒՄ ԵՆ Հուն 25,2013 15:40 Այն, որ տարիներ շարունակ մեր ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը բառի ամենաուղիղ իմաստով թալանվում է, վաղուց նորություն չէ: Տարօրինակն այն է, որ մալուխ գողացողն անմիջապես կալանավորվում է մեր երկրում, իսկ զանգվածային ձկնգողությունը մնում է անպատիժ: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը ձկնգողությունը համարում է “Սեւան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի գործառույթը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ նշանակված, բայց վաղուց թոշակառու …
Տոնական համերգ` նվիրված ԱԻՆ նվագախմբի 3-ամյակին Հուն 25,2013 15:29 Հունիսի 24-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ ԱԻ նախարարության փողային նվագախմբի համերգը՝ նվիրված նվագախմբի 3-ամյա հոբելյանին։ Նվագախումբը ստեղծվել է 2010-ին՝ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի նախաձեռնությամբ, և արդեն 3 տարի է՝ նախարարության որևէ հանդիսավոր միջոցառում չի անցնում առանց նվագախմբի մասնակցության։ Ողջույնի խոսքում ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը մասնավորապես ասաց. – Այս …
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին