Հունիսի 10-ին, ժամը 14.00-ին, ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տ. Պետրոսյան փողոցի թիվ 24/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 58-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որե հունիսի 11-ին, ժամը 08.10-ին, վրաերթի ենթարկված տղամարդը` 58-ամյա Ավետիք Պետրոսյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Կատարվում է քննություն: