Երեկ ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ, Արագած, Շենավան, Հարթավան, Ափնա համայնքների կենսաթոշակառուները փակել էին Երեւան-Վանաձոր ավտոճանապարհը: Նրանք պահանջում են, որ իրենց հասանելիք կենսաթոշակները բաժանվեն հին կարգով եւ ճիշտ ժամանակին: Նշենք, որ մոտ մեկ ամիս է, ինչ նշված գյուղերում «Հայփոստ»-ը թոշակը բաժանում է շրջիկ մեքենաներով՝ «Փոստմոբիլներ»-ով, բաց երկնքի տակ: Թոշակ բաժանելու այս կարգն առայժմ …