Ոստիկանության Դիլիջանի բաժնում հուլիսի 17-ին, ժամը 23.40-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ ձախ սրունքի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Արթուր Դ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, պարզվել է, որ նույն օրը, ժամը 23.20-ի սահմաններում, Դիլիջանի Շամախյան թաղամասում` Մոլդովական շենքերի մոտակայքում, Արթուր Դ.-ին, դեռեւս չպարզված հրազենով, վնասվածքը պատճառել է …